Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան
Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | տուն-թանգարան, բնակելի տուն և թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Գրանադա[1][2][3][…] |
| Հասցե | Calle Virgen Blanca 6, Huerta de San Vicente, 18004 Granada[2][4]18004[2][4] |
| Հիմնադրվել է | 1995 |
| Տնօրեն | Laura García Lorca? |
| 37°10′13.73″N 3°36′33.59″W / 37.1704806°N 3.6093306°W | |
| Կայք | huertadesanvicente.com |
![]() | |
![]() | |
Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան (իսպաներեն՝ Casa-Museo Federico García Lorca, հայտնի է նաև Huerta de San Vicente անվանումով, որը իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Սան Վիսենտեի բանջարանոց), թանգարան, որը գործում է 20-րդ դարի իսպանացի նշանավոր բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ընտանեկան ամառանոցում[5]։ Շինությունն ու նրան կից այգին ներկայումս ընկած են բանաստեղծի ծննդավայր Գրանադա քաղաքի Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան զբոսայգում, որը հանդիսավորությամբ բացվել է 1995 թվականին[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինությունը XIX դարի երկրորդ կեսի պատմական կառույց է, սկզնապես անվանվել է Huerta de los Mudos: Բանաստեղծի հայրը՝ Ֆեդերիկո Գարսիա Ռոդրիգեսը, այդ տունը գնել է 1925 թվականի մայիսի 27-ին և իր կնոջ՝ Վիսենտա Լորկա Ռոմարինի պատվին վերանվանել Huerta de San Vicente: Շենքը հիմնականում պահպանվել է նախնական վիճակում[7]։
Ֆեդերիկո Գարսիա Լորկան այդ տանն ապրել է 1926-1936 թվականներին, սպանվելուց որոշ ժամանակ առաջ՝ նախքան ընկերոջ՝ Լուիս Ռոզալեսի տուն տեղափոխվելը, մի քանի օր դարձյալ Huerta de San Vicente-ում է անցկացրել։ Այստեղ է նա գրել իր գլուխգործոցներից մի քանիսը, ինչես, օրինակ՝ «Արյունոտ հարսանիք» չափածո թատերգությունը (1932), Էրմա ողբերգական պոեմը (1934)։
Իսպանիայում Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության հաստատումից հետո՝ 1941 թվականին Լորկայի ընտանիքը լքել է Իսպանիան ու մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց պահպանել է ամառանոցի սեփականության իրավունքը[8]։
Թանգարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի ապրիլի 6-ին Իզաբել Գարսիա Լորկան շինությունը և դրան կից այգին նվիրել է Գրանադա քաղաքին՝ պայմանով, որ այնտեղ ստեղծվի բանաստեղծին նվիրված թանգարան։ Դրանից մոտավորապես տասը տարի անց՝ 1995 թվականի մայիսի 10-ին կայացել է տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Guía Digital del Patrimonio Cultural de Andalucía, Digital Guide of the Cultural Heritage of Andalusia (իսպ.)
- 1 2 3 4 Bibliotecas y Centros de Documentación de Andalucía
- 1 2 GeoNames — 2005.
- 1 2 Museos y Colecciones Museográficas de Andalucía
- ↑ http://www.huertadesanvicente.com/e_huerta26.php
- ↑ «Medio Ambiente: Guía de Parques y Árboles - Parque García Lorca». Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 2021-05-16-ին.
- ↑ «Huerta de San Vicente». www.huertadesanvicente.com.
- ↑ http://www.huertadesanvicente.com/e_huerta36.php
- ↑ «Base de datos Patrimonio Inmueble de Andalucía». www.iaph.es (իսպաներեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||

