Jump to content

Ֆադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆադու
fado
Ոճային հիմքերՊորտուգալական երաժշտություն
Մշակութային հիմքեր19-րդ դարի սկիզբ, Լիսաբոն, Պորտուգալիա
Ծագման ժամանակ19-րդ դար[1]
Ծագման երկիր Պորտուգալիա[1][2]
Բխող ժանրերԿոիմբրա ֆադու
Ֆադու, նկարիչ` Ժոզե Մալոա (1910 թվական)

Ֆադու (պորտ.՝ fado` լատին․՝ fatum բառից, որ նշանակում է ճակատագիր[3]), ավանդական պորտուգալական երաժշտության հատուկ ոճ, որում զգացմունքային առումով գերակշռում է միայնության, նոստալգիայի, տխրության և սիրային կարոտի զգացումների բարդ համադրումը, որ պորտուգալերենում կոչվում է սաուդադի (պորտ.՝ saudade): Պորտուգալական կիթառի համադրությամբ լիրիկական սոլո երգերի տարատեսակներ են։

Fado Verdes Anos խումբը Կոիմբրայից

Ժանրը վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում հունական ազգային, արաբական երաժշտությունների խառնման արդյունքում` բրազիլական երաժշտության ազդեցությամբ։ Ֆադուն կարևոր տեղ է զբաղեցնում պորտուգալացիների ազգային ինքնարտահայտման գործում և շատ է տարբերվում իսպանական պայծառ և կենդանի ռիթմերից, որոնք արտահայտում են իսպանական կտրուկ բնավորությունը։ Ֆադուում տեսանելի է պորտուգալացիների նուրբ և մելանխոլիկ հոգին։

Գոյություն ունի ֆադուի երկու հիմնական կենտրոն. Լիսաբոն և Կոիմբրա։ Ֆադուի կոիմբրյան ոճը կապված է Կոիմբրայի համալսարանի ակադեմիական ավանդույթների հետ։ Այն ունի առավել նուրբ մեղեդիներ և կատարվում է բացառապես տղամարդկանց կողմից։ Լիսաբոնում ֆադուն հիմնականում կատարում են այսպես կոչված ֆադուի տներում (պորտ.՝ casa do fado) ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց կողմից։

Ֆադուի առաջին կատարողը (ֆադիշտա) համարվում է Մարիա Սևերան, ով երգում էր և կիթառ էր նվագում Մորարիայի փողոցներում (Լիսաբոնի ամենահին կենտրոնական շրջաններից մեկը)։ Կապելան փողոցում պահպանվել է տուն, որում նա ծնվել և ապրել է։ 2013 թվականի Մարիա Սևերայի տանը բացվել է համանուն ֆադուի տունը։

Ֆադուի թագուհին համարվում է Ամալիա Ռոդրիգեշը[4]։ Պորտուգալացի կատարող Մարիզան շատ բան է արել, որպեսզի այդ ոճը գտնի իր ունկնդրողին այլ երկրներում ևս։ Ժամանակակից ֆադու կատարող Անա Մոուրան իր համաշխարհային հռչակի շնորհիվ ամրապնդեց ֆադուի «իշխանությունը» համաշխարհային բեմում։

2011 թվականի նոյեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն ֆադուն ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Հայտնի կատարողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչուհի Ռոմանա Վիեյրան ֆադու է կատարում Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ)
  • Ամալիա Ռոդրիգեշ
  • Դուլսե Պոնտեշ
  • Կարլուշ դու Կարմու
  • Արժենտինա Սանտուշ
  • Կրիշտինա Բրանկու
  • Մարիզա
  • Կամանե
  • Միզիա
  • Անա Մոուրա
  • Մարիա Անա Բոբոնե
  • Էլդեր Մոուտինյո
  • Կրիշտիանու դե Սոուզա
  • Մարկո Ռոդրիգեշ
  • Պեդրու Մոուտինյու
  • Մարկո Օլիվեիրա
  • Կարմինյու
  • Ֆերնանդու Մաուրիսիու
  • Ալֆրեդո Մարսինեյրու
  • Ժուան Ֆարինյա
  • Մաքս
  • Էրմինիա Սիլվա
  • Լուսիլիա դու Կարմու
  • Կուկա Ռոզետա
  • Անտոնիո Զամբուժու
  • Յոլա Դինիշ
  • Իզաբել Նարոնիա
  • Վանեսսա Ալվեշ
  • Կրիշտիանա Ագուաշ

Կիթառահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անտոնիու Շաինյու
  • Կարլուշ Պարեդեշ
  • Լուիշ Գերեյրու
  • Ժոզե Մանուիլ Նետու
  • Անտոնիո Նետու
  • Սանդրու Կոշտա
  • 2007 թվականին իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան նկարել է Ֆադու դոկումենտալ ֆիլմը, որը ներառում էր պորտուգալացիների երգիչների կողմից այդ ոճի կատարումներ և նրանց հետ հարցազրույցներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://markfreidkin.com/lectures/fado.html
  2. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  3. Վիքիբառարան (անգլ.)
  4. «Amália Rodrigues - The Queen of Fado». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆադու» հոդվածին։