Օտտո ֆոն Ֆելդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո ֆոն Ֆելդման
գերմ.՝ Otto von Feldmann
Ծնվել էօգոստոսի 6, 1873(1873-08-06)[1]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 20, 1945(1945-05-20)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՀաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանական ազգային ժողովրդական կուսակցություն

Օտտոն ֆոն Ֆելդման (գերմ.՝ Otto von Feldmann, օգոստոսի 6, 1873(1873-08-06)[1], Բեռլին, Գերմանական կայսրություն[1] - մայիսի 20, 1945(1945-05-20)[1], Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[1]), գերմանական սպա և քաղաքական գործիչ։

Ֆելդամանն ու Էնվեր փաշան, Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ

1913 թվականին Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության շրջանակում ծառայության է անցել թուրքական բանակում. սկզբնական շրջանում եղել է գլխավոր շտաբի բաժնի ղեկավար, ապա՝ 1-ին բանակի շտաբի հրամանատար, դրանից հետո՝ թուրքական բանակի գերագույն հրամանատարության օպերացիոն բաժնի պետ։ Այդ պաշտոնում մասնակցել է հայոց ցողասպանության կազմակերպմանն ու իրականացմանը[2]։ Ամենօրյա շփումներ է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար էնվերի հետ։ Վերսալի հաշտության պայմանագրի կնքումից հետո պահեստազոր է անցել փոխգնդապետի կոչումով։

1919 թվականից քաղաքական գործունեություն է ծավալել։ 1920—1933 թվականներին ղեկավարել է Գերմանական ազգային-ժողովրդական կուսակցության երկրամասային բաժանմունքը։ Նրան է վստահվել Պաուլ ֆոն Հինդենբուրգի նախընտրական կամպանիայի ղեկավարումը, իսկ վերջինիս նախագահ ընտրվելուց հետո՝ նրա քարտուղարության ղեկավարումը։ Ֆելդմանը նաև երրորդ ռայխի ռայխստագի պատգամավոր է ընտրվել։

Նա Համագերմանական միության հաուի ղեկավար էր և վարչության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #130469688 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Wolfgang Gust. Der Völkermord an den Armeniern: Die Tragödie des ältesten Christenvolks der Welt 1993, ISBN 3-446-17373-0, Kap. 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reichststagshandbuch. Band: IX. Wahlperiode 1933. s. n., Berlin 1934, S. 167
  • Der Deutsche Reichstag. Wahlperiode nach dem 30. Januar 1933. 3, 1936,
  • Jörg Berlin, Adrian Klenner (Hrsg.): Völkermord oder Umsiedlung? Das Schicksal der Armenier im Osmanischen Reich. Darstellung und Dokumente. PapyRossa-Verlag, Köln 2006, ISBN 3-89438-346-1 (PapyRossa-Hochschulschriften 69).
  • Maximilian Terhalle: Otto Schmidt (1888—1971). Gegner Hitlers und Intimus Hugenbergs. Bonn 2006 (Bonn, Univ., Diss., 2006).