Օտտո Վալբուրգ
Օտտո Վալբուրգ գերմ.՝ Otto Wallburg | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1889[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1944[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Օսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Ernst Busch Academy of Dramatic Arts? |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Վայմարյան Հանրապետություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Օտտո Վալբուրգ (իրական անունը և ազգանունը — Օտտո Մաքսիմիլիան Վասսերցուգ) (գերմ.՝ Otto Wallburg; փետրվարի 21, 1889[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 29, 1944[1], Օսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա), հրեական ծագմամբ գերմանացի դերասան, հոլոքոստի զոհերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեական ընտանիքում։ Բանկիրի որդի է։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ստացել վիրավորում արևելյան ռազմաճակատում։ Պարգևատրվել է «Երկաթե խաչով»։
1926 թվականից աշխատել է գերմանական կինոարդյունաբերությունում, այդ թվում նաև, UFA-ի տարբեր կառույցներում։
1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո լքել է Գերմանիան և տեղափոխվել Ավստրիա, որտեղ շարունակել է աշխատել կինոյում։ Ավելի ուշ արտագաղթել է Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Նիդերլանդներ։
Նիդերլանդներ գերմանացիների ներխուժումից հետո՝ 1940 թվականին ձերբակալվել է։ Որոշ ժամանակ գտնվել է Վեստերբորկ համակենտրոնացման ճամբարում, որտեղից էլ տեղափոխվել է Տերեզիենշտադ, այնտեղից էլ Օսվենցիմ։ Սպանվել է 1944 թվականին Օսվենցիմում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտոն համր կինոյի և ձայնային ֆիլմերի վաղ շրջանի հայտնի դերասան է։ Հանդես է եկել նաև կաբարեում։
Որպես դերասան իր առաջնախաղն ունեցել է 1909 թվականին։
Կինոյում նկարահանվում է 1926 թվականից։ Կերտել է ավելի քան 86 դերեր։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1926 — 10 մարկայանոց քարտի պատմություն
- 1927 — Երկինքը երկրում
- 1927 — Գրանդ օթել…!
- 1928 — Սերը մեծ գոմում
- 1929 — Այն կինը, ում սիրում են բոլորը
- 1929 — Կարմիր շրջան
- 1929 — Ուրախ այրին
- 1929 — Շարք Х
- 1929 — Գիշերը պատկանում է մեզ
- 1929 — Իմ սիրո խաբկանքը
- 1930 — Ֆոկուս-պոկուս
- 1931 — Ձերդ մեծությունը հրամայում է
- 1931 — Սալտո-մորտալե
- 1931 — Ռումբերը Մոնտե Կարլոյի վրա
- 1931 — Կոնգրեսը պարում է
- 1931 — Ռոննի
- 1931 — Յորք
- 1932 — Ուրիշի անվան տակ
- 1932 — Գեղեցիկ արկած
- 1932 — Սև գուսար
- 1932 — Ֆրեդերկա
- 1933 — Ինչ են չարախոսում կանայք
- 1933 — Համբույր Վերոնիկայից
- 1933 — Արքայազն
- 1934 — Պետեր
- 1935 — Պարահանդես Սավոյայում
- 1935 — Փոքրիկ մայրիկ
- 1936 — Կատերինա
- 1936 — Իմ կյանքի ամենագեղեցիկ օրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 The Database of Victims of the Nazi Persecution — Prague: Terezín Initiative Institute.
- ↑ 3,0 3,1 Database of the Terezín Memorial
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119368080 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վալբուրգ» հոդվածին։ |
|