Օտտո Աուգուստ Շտրանդման
Օտտո Աուգուստ Շտրանդման | |
Կուսակցություն՝ | Estonian Labour Party? |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Q107484521? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, փաստաբան և դատավոր |
Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1875 |
Ծննդավայր | Վանդու, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Վախճանի օր | փետրվարի 5, 1941 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Պարգևներ | |
Օտտո Աուգուստ Շտրանդման (էստ․՝ Otto August Strandman, ռուսալեզու աղբյուրներում կարող է օգտագործվել ազգանվան էստոնականընթերցումը` Страндман; նոյեմբերի 30, 1875, Վանդու, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - փետրվարի 5, 1941, Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա), Էստոնիայի պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1899-1901), ավարտել է Յուրիևսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1903)։ Տարտուի համալսարանի (1928 թվական) և Վարշավայի համալսարանի (1930 թվական) իրավագիտության դոկտոր։
Գործունեություն մինչ 1918 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև համալսարան ընդունվելը նա աշխատել է Պետական բանկի Ռևելեի (այժմ` Տարտու) գրասենյակում։ 1903-1905 թվականներին եղել է փաստաբան Նարվայում և Ռևելեում։ 1904-1905 թվականներին և 1917 թվականներին Ռևելեի քաղաքային խորհրդի անդամ։ Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական իրադարձություններին, 1905-1909 թվականներին ապրել է Շվեյցարիայում։ 1909-1917 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Ռևելեում։ 1917 թվականին, փետրվարյան հեղափոխությունից հետո, Ռուսաստանի ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել է Ռևելեի շրջանային դատարանի դատախազ։ 1917-1918 թվականներին Էստյլանդիայի նահանգի ժամանակավոր զեմստվոների խորհրդի նախագահ։
Անկախ Էստոնիայի քաղաքական գործիչ և դիվանագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1918 թվականին՝ արդարադատության նախարար։
- 1918—1919 թվականներին` գյուղատնտեսության նախարար Էստոնիայի ժամանակավոր կառավարությունում։ 1918 թվականին ձերբակալվել է գերմանացի զավթիչ ուժերի կողմից։
- 1919 թվականի մայիսի 9-ից մինչև 1919 թվականի նոյեմբերի 18-ը` վարչապետ և ռազմական նախարար։
- 1920—1921 թվականներին` արտաքին գործերի նախարար։
- 1921 թվականին՝ Ռիյգիկոգուի (խորհրդարանի) նախագահ։ Նա առաջին-հինգերորդ գումարումների Ռիյգիկոգուի անդամ էր։
- 1924 թվականին՝ արտաքին գործերի նախարար, ապա ֆինանսների նախարար։
- 1927—1929 թվականներին` Էստոնիայի դեսպանը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Ռումինիայում։
- 1929 թվականի հուլիսի 9-ից մինչև 1931 թվականը` պետական ավագ (պետության ղեկավար).
- 1933—1939 թվականներին` Էստոնիայի դեսպանը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում Վատիկանում։
Էստոնիայի աշխատանքային կուսակցության առաջնորդներից մեկն էր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին վերադարձել է հայրենիք, ապրել է Կադրինայի խուտորում։ 1941 թվականին նա ծանուցում է ստացել ներկայանալ Ներքին գործերի ժողկոմիսարիատ (НКВД), որը նշանակում էր անխուսափելի ձերբակալություն, որից հետո ինքնասպան է եղել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին աստիճանի երրորդ կարգի ազատության խաչ` քաղաքացիական վաստակի համար։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնական կենսագրական բառարան, Տալլին, 2002։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն Արխիվացված 2007-09-27 Wayback Machine