Օտտո Աուգուստ Շտրանդման
| Օտտո Աուգուստ Շտրանդման | |
| |
| Կուսակցություն՝ | Estonian Labour Party?[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Q107484521? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, փաստաբան, դատավոր և պետական գործիչ |
| Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1875[1] |
| Ծննդավայր | Undla Rural Municipality, Էստոնիա[1] |
| Վախճանի օր | փետրվարի 5, 1941 (65 տարեկան) կամ փետրվարի 16, 1941[1] (65 տարեկան) |
| Վախճանի վայր | Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա[1] |
| Թաղված | Q18626707? |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Օտտո Աուգուստ Շտրանդման (էստ․՝ Otto August Strandman, ռուսալեզու աղբյուրներում կարող է օգտագործվել ազգանվան էստոնականընթերցումը` Страндман; նոյեմբերի 30, 1875[1], Undla Rural Municipality, Էստոնիա[1] - փետրվարի 5, 1941 կամ փետրվարի 16, 1941[1], Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա[1]), Էստոնիայի պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1899-1901), ավարտել է Յուրիևսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1903)։ Տարտուի համալսարանի (1928 թվական) և Վարշավայի համալսարանի (1930 թվական) իրավագիտության դոկտոր։
Գործունեություն մինչ 1918 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև համալսարան ընդունվելը նա աշխատել է Պետական բանկի Ռևելեի (այժմ` Տարտու) գրասենյակում։ 1903-1905 թվականներին եղել է փաստաբան Նարվայում և Ռևելեում։ 1904-1905 թվականներին և 1917 թվականներին Ռևելեի քաղաքային խորհրդի անդամ։ Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական իրադարձություններին, 1905-1909 թվականներին ապրել է Շվեյցարիայում։ 1909-1917 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Ռևելեում։ 1917 թվականին, փետրվարյան հեղափոխությունից հետո, Ռուսաստանի ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել է Ռևելեի շրջանային դատարանի դատախազ։ 1917-1918 թվականներին Էստյլանդիայի նահանգի ժամանակավոր զեմստվոների խորհրդի նախագահ։
Անկախ Էստոնիայի քաղաքական գործիչ և դիվանագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1918 թվականին՝ արդարադատության նախարար։
- 1918—1919 թվականներին` գյուղատնտեսության նախարար Էստոնիայի ժամանակավոր կառավարությունում։ 1918 թվականին ձերբակալվել է գերմանացի զավթիչ ուժերի կողմից։
- 1919 թվականի մայիսի 9-ից մինչև 1919 թվականի նոյեմբերի 18-ը` վարչապետ և ռազմական նախարար։
- 1920—1921 թվականներին` արտաքին գործերի նախարար։
- 1921 թվականին՝ Ռիյգիկոգուի (խորհրդարանի) նախագահ։ Նա առաջին-հինգերորդ գումարումների Ռիյգիկոգուի անդամ էր։
- 1924 թվականին՝ արտաքին գործերի նախարար, ապա ֆինանսների նախարար։
- 1927—1929 թվականներին` Էստոնիայի դեսպանը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Ռումինիայում։
- 1929 թվականի հուլիսի 9-ից մինչև 1931 թվականը` պետական ավագ (պետության ղեկավար).
- 1933—1939 թվականներին` Էստոնիայի դեսպանը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում Վատիկանում։
Էստոնիայի աշխատանքային կուսակցության առաջնորդներից մեկն էր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին վերադարձել է հայրենիք, ապրել է Կադրինայի խուտորում։ 1941 թվականին նա ծանուցում է ստացել ներկայանալ Ներքին գործերի ժողկոմիսարիատ (НКВД), որը նշանակում էր անխուսափելի ձերբակալություն, որից հետո ինքնասպան է եղել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին աստիճանի երրորդ կարգի ազատության խաչ` քաղաքացիական վաստակի համար։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնական կենսագրական բառարան, Տալլին, 2002։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 1941 մահեր
- Փետրվարի 16 մահեր
- Էստոնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Էստոնիայի քաղաքական գործիչներ
- Ինքնասպաններ
- Էստոնացի իրավաբաններ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Էստոնացի պետական գործիչներ
