Գտնվում է Շտուտգարտ վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Էսլինգեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 36 327 մարդ է (2011 թվականիհունիսի 30-ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 22,81 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 1 16 080։
Քաղաքը գտնվում է Ֆիլդեր բլրի արևելյան հատվածում, Շտուտգարտից հարավ-արևելք։ Շնորհիվ նման աշխարհագրական դիրքի՝ քաղաքը ստացել է իր անունը, որը կարելի է թարգամենլ «Արևելյան դաշտեր»։
Քաղաքը հիմնվել է 1975 թվականիհունվարի 1-ին՝ միավորելով մի քանի ինքնուրույն համայնքներ, որոնք մտնում են Էսլինգեն շրջանի կազմի մեջ։ Այդ համայնքներն են Նելինգենը, Ռուիթը, Կեմնաթը և Շերնհաուզենը։ 1976 թվականիհունվարի 1-ին համայնքը ստացավ քաղաքի կարգավիճակ, իսկ ևս 7 ամիս անց՝ խոշոր շրջանային քաղաքի։ Օսթֆիլդերնը տարածքի չափերով վեցերորդն է Էսլինգեն շրջանում։
Այժմ քաղաքը բաղկացած է 6 համայնքներից. բացի վերը նշված 4-ից քաղաքային համայնքներ են Պարկզիդլյունգը (բաժանվել է Նելինգեն շրջանից և պաշտոնապես իր կարգավիճակը ստացել 2006 թվականին) և Շարնհաուզեր Պարկը (քաղաքի ամենաերիտասարդ և նոր համայնքը, որ առաջացել է 1990-2000-ական թվականներին ազատ տարածքների վերակառուցման շնորհիվ)։