Օսթֆիլդերն
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Օսթֆիլդերն | |||||
| Ostfildern | |||||
| |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Բադեն Վյուրտեմբերգ | ||||
| Շրջան | Էսլինգեն (շրջան) | ||||
| Համայնք | Էսլինգեն | ||||
| Ներքին բաժանում | Ռուիթ, Նելլինգեն աուֆ դեն Ֆիլդերն, Շամհաուզեն, Կեմնաթ, Parksiedlung? և Շամհաուզեր Փարկ | ||||
| Օբերբուրգմիստր | Քրիստոֆ Բոլայ | ||||
| Հիմնադրված է | հունվարի 1, 1975 թ. | ||||
| Մակերես | 22,81 կմ² | ||||
| ԲԾՄ | 348 մ | ||||
| Բնակչություն | 36 327 մարդ (2011) | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 0711, 07158 | ||||
| Փոստային դասիչ | 73744-73760 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | ES | ||||
| Պաշտոնական կոդ | 08 1 16 080 | ||||
| Պաշտոնական կայք | ostfildern.de | ||||
|
| |||||
Օսթֆիլդերն (գերմ.՝ Ostfildern, ալեմանյան բարբառ՝ Oschtfilder), քաղաք Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։
Գտնվում է Շտուտգարտ վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Էսլինգեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 36 327 մարդ է (2011 թվականի հունիսի 30-ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 22,81 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 1 16 080։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ֆիլդեր բլրի արևելյան հատվածում, Շտուտգարտից հարավ-արևելք։ Շնորհիվ նման աշխարհագրական դիրքի՝ քաղաքը ստացել է իր անունը, որը կարելի է թարգամենլ «Արևելյան դաշտեր»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնվել է 1975 թվականի հունվարի 1-ին՝ միավորելով մի քանի ինքնուրույն համայնքներ, որոնք մտնում են Էսլինգեն շրջանի կազմի մեջ։ Այդ համայնքներն են Նելինգենը, Ռուիթը, Կեմնաթը և Շերնհաուզենը։ 1976 թվականի հունվարի 1-ին համայնքը ստացավ քաղաքի կարգավիճակ, իսկ ևս 7 ամիս անց՝ խոշոր շրջանային քաղաքի։ Օսթֆիլդերնը տարածքի չափերով վեցերորդն է Էսլինգեն շրջանում։
Այժմ քաղաքը բաղկացած է 6 համայնքներից. բացի վերը նշված 4-ից քաղաքային համայնքներ են Պարկզիդլյունգը (բաժանվել է Նելինգեն շրջանից և պաշտոնապես իր կարգավիճակը ստացել 2006 թվականին) և Շարնհաուզեր Պարկը (քաղաքի ամենաերիտասարդ և նոր համայնքը, որ առաջացել է 1990-2000-ական թվականներին ազատ տարածքների վերակառուցման շնորհիվ)։
| Զինանշան | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Շրջան | Կեմնաթ | Նելինգեն | Պարկզիդլյունգ | Ռուիթ | Շարնհաուզեն | Շարնհաուզեր Պարկ |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայնախ (Շվեյցարիա, սկսած 1965 թվականից)
Հոենեմս (Ավստրիա, սկսած 1965 թվականից)
Մոնլյուել (Ֆրանսիա, սկսած 1978 թվականից)
Միրանդոլա (Իտալիա, սկսած 1986 թվականից)
Պոլտավա (Ուկրաինա, սկսած 1988 թվականից)
Բիրավա (Լեհաստան, սկսած 1992 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||

