Օլիվիե Ռուստեն
Օլիվիե Ռուստեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1985[1] (39 տարեկան) կամ ապրիլի 3, 1986[2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Բորդո |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Esmod? |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Olivier Rousteing Վիքիպահեստում |
Օլիվիե Ռուստեն (ֆր.՝ Olivier Rousteing, սեպտեմբերի 13, 1985[1] կամ ապրիլի 3, 1986[2], Բորդո), նորաձևության ֆրանսիացի դիզայներ, 2011 թվականից Balmain նորաձևության տան գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվիեի վաղ մանկությունն անցել է մանկատանը։ 1986 թվականին երիտասարդ զույգը նրան որդեգրել է։ Իր ծնողներին Օլիվիենն նկարագրում է որպես «ամեն նորի նկատմամբ բաց մարդկանց»։ Նա տրվել է պետական նախնական դպրոց, հետագայում սովորել է մասնավոր դպրոցում։ Ընտանիքը բավականին ունևոր էր[3]։ Ռուստենի հայրը ուզում էր, որ նա մամաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների թեքումով գնա, դրա համար էլ չնայած մասնագիտության հետագա ընտրությանը, Օլիվիեն լավ գիտելիքներ ունի այս ոլորտներում։ Նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը սկսել է ի հայտ գալ տատիկի հետ շփումից, սակայն հասակակիցները չեն ողջունել Ռուստենի նման հոբբին[3]։
2003 թվականին Օլիվիեն ավարտել է ուսումը Esmod արվեստի բարձրագույն դպրոցում, ինչից հետո աշխատանքի է ընդունվել Ռոբերտո Կավալիի նորաձևության տանը։ Դառնալով պրետ ա պորտեի կանացի գծի ստեղծագործական տնօրեն՝ նա այդ պաշտոնում աշխատել է հինգ տարի[4]։ 2009 թվականին Ռուստենը տեղափոխվել է Balmain նորաձևության տուն[5], որտեղ սերտորեն համագործակցել է Քրիստոֆ Դեկարնենի հետ։
2011 թվականի ապրիլի 26-ին 25 տարեկան հասակում զբաղեցրել է Balmain-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը[6], ինչի պատճառով շատ աշխատակիցներ լքել են նորաձևության տունը՝ համարելով, որ նա չափազանց երիտասարդ է և պատրաստ չէ իր վրա պատասխանատվություն վերցնելուն[7]։ Պաշտոնում նշանակվելու պահին Օլիվիեն եղել է համեմատաբար ոչ հայտնի դիզայներ, սակայն նա թարմ հայացք է բերել ապրանքանիշի գեղագիտություն։
Մոդելավորողը ստեղծել է կոստյումներ խորեոգրաֆ Սեբաստեն Բերտոյի «Վերածնունդ» բալետի համար, որի պրեմիերան կայացել է Փարիզի ազգային օպերա 2017 թվականի հունիսի 13-ին[8]։
2018 թվականին Ռուստենը որոշել է, որ Balmain պետք է կրկին վերադառնա բարձր նորաձևության աշխարհ։ Նրա նոր «գարուն-ամառ 2019» հավաքածուն ցուցադրվել է Փարիզում 2019 թվականի հունվարին[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուստենը բացահայտ համասեռամոլ է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://dirigeants.bfmtv.com/Olivier-ROUSTEING-5908053/
- ↑ 2,0 2,1 https://www.elle.fr/Personnalites/Olivier-Rousteing
- ↑ 3,0 3,1 3,2 Weir, Laura. «Olivier Rousteing's Childhood Memories». Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ English, Vogue. «Olivier Rousteing». Vogue English (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Rebecca Voight (2011 թ․ ապրիլի 26). «Olivier Rousteing Named New Designer at Balmain» (անգլերեն). T Magazine. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ English, Vogue. «Olivier Rousteing». Vogue English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Alux.com (2018 թ․ հուլիսի 20). «15 Things You Didn't Know About Olivier Rousteing». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Первая примерка: Костюмы Balmain для танцоров Парижской оперы
- ↑ Оливье Рустен о кутюрной коллекции Balmain весна-лето 2019
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիե Ռուստեն» հոդվածին։ |
|