Օլավ Դուուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլավ Դուուն
նորվ.՝ Olav Duun
Ծնվել էնոյեմբերի 21, 1876(1876-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրJøa, Fosnes Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1939(1939-09-13)[4][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՀոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա
Մասնագիտությունհեղինակ, ուսուցիչ և գրող
Լեզունյունորսկ
Քաղաքացիություն Նորվեգիա
Ուշագրավ աշխատանքներMedmenneske? և The People of Juvik?
Պարգևներ
Կայքolav-duun.no
 Olav Duun Վիքիպահեստում

Օլավ Դուուն (նորվ.՝ Olav Duun, նոյեմբերի 21, 1876(1876-11-21)[1][2][3][…], Jøa, Fosnes Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա - սեպտեմբերի 13, 1939(1939-09-13)[4][2][3][…], Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի գրող, հրապարակախոս։ 20-րդ դարի առաջին կեսի նորվեգական գրականության ամենակարկառուն ստեղծագործողներից մեկն է։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլավ Դուունը ծնվել է 1876 թվականի նոյեմբերի 21-ին Ֆուսնեսում։ Դպրոց գնացել է Թրյոնելագում։ Երբ քսանվեց տարեկան էր, Օլավ Դուունը սկսել է մանկավարժություն ուսումնասիրել։

Բանաստեղծը 1904 թվականից սկսել է իր մանկավարժական գործունեությունը՝ դասավանդելով Հոլմեսթրան փոքրիկ քաղաքում՝ մայրաքաղաք Օսլոյից ոչ շատ հեռու։ 1927 թվականից որոշում է թողնել այս ոլորտը։ Օլավ Դուունը իրեն ամբողջությամբ նվիրում է գրական գործունեությանը։

Օլավ Դուունն իր մահկանացուն կնքել է վաթսուներեք տարեկան հասակում՝ 1939 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Հոլմեսթրանդում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլավ Դուունն իր ստեղծագործությունները գրում էր նորնորվեգերենով՝ նյունորսկով։ Նրա գրքերը համեմված են տեղական բարբառով, գյուղացիներին, ձկնորսներին, ֆերմերներին բնորոշ բառապաշարով, ազգային հումորի տարրերով։ Այստեղ նկարագրված հերոսները ներկայացված են տեղի կոլորիտով։

Օլավ Դուունը մի շարք հոգեբանական ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից նշանավոր են հատկապես՝ «Մարյանա» (1908), «Երեք ընկերներ» (1914), «Հարալ» (1915), «Մաքուր խիղճ» (1916):

«Յուվիկի բնակիչները» (1918-1923 թվականներ) վեցհատորյա աշխատությունը նկարագրում է ծնունդով Թրյոննելագի գյուղական մի ընտանիքի չորս սերունդների մասին 1814-ից 1920 թվականներին։ Այստեղ ներկայացված է այդ ժամանակին բնորոշ Նորվեգիայի ողջ պատմությունը։ Այդ վեցհատորյակի մեջ տեղ են գտել հետևյալ ստեղծագործությունները՝ «Juvikingar» (1918, Ալիքների իջվածքը), «I blinda» (1919, Կույրը), «Storbrylloppe» (1920, Մեծ հարսանիք), «I eventyre» (1921, Հեքիաթային աշխարհում), «I ungdommen» (1921, Երիտասարդության ժամանակ), «I stormen» (1923, Փոթորիկ)։

Օլավ Դուունը գրել է նաև այս շարքի շարունակությունը երեք վեպերից բաղկացած, որոնք թղթին են հանձնվել 1929-ից 1933 թվականներին։ Այդ երեք վեպերն են՝ «Medmenneske» (1929, Մոտիկը), «Ragnhild» (1931, Ռագնհիլ), «Siste leveåre» (1933, Կյանքի վերջին տարին)։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Løglege skruvar og anna folk (1907)
  • Marjane / Մարյանա(1908)
  • På tvert (1909)
  • Nøkksjøliga (1910)
  • Gamal Jord (1911)
  • Hilderøya, Storbåten (1912)
  • Sigyn, Sommareventyr (1913)
  • Tre venner / Երեք ընկերներ (1914)
  • Harald / Հարալդ(1915)
  • Det gode samvite (1916)
  • På Lyngsøya (1917)
  • Juvikfolket / Յուվիկի բնակիչները (1918—1923)
  • Blind-Anders (1924)
  • Straumen og evja (1925)
  • Olsøygutane (1927)
  • Carolus Magnus / Կառլոս Մեծ (1928)
  • Medmenneske (1929)
  • Vegar og villstig (1930)
  • Ragnhild (1931)
  • Ettermæle (1932)
  • Siste leveåre (1933)
  • Gud smiler (1935)
  • Samtid (1936)
  • Menneske og maktene (1938)

Օլավ Դուունի մասին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sivert Fløttum. Olav Duun – dikteren på Rambergfjellet. 2003
  • Otto Hageberg. Forboden kjærleik, spenningsmønster i Olav Duuns dikting. Samlaget, 1996
  • Otto Hageberg. Olav Duun, biografiske og litteraturhistoriske streiflys. Samlaget, 1996
  • Heming Gujord. Olav Duun : sjøtrønder, forteller. Aschehoug, 2007
  • Kåre Holt. «Olav Duun, maktene og mennesket». I: Forfatternes litteraturhistorie, bd 3. 1981
  • Liv Marit Idsø. Duun – eit omriss. Lea as, 2000 (hovedkilde til artikkelen)
  • Olav Solberg. «Olav Duun som barnebokforfattar». I tidsskriftet Syn og segn, 1976
  • Bjarte Birkeland. Olav Duuns soger og forteljingar. Samlaget, 1976
  • Rolv Thesen. Mennesket og maktene : Olav Duuns dikting i vokster og fullending. Norli, 1942, revidert utgave 1945, ny utgave 1969
  • Arnulf Øverland. Olav Duun. Det Norske Studentersamfunds Folkeskrifter nr 13. Norli, 1926. Ny utgave Aschehoug, 1955.
  • Alv G. Schjelderup. Dikteren Olav Duun. Norli, 1945
  • Rolv Thesen. Olav Duun. Norske folkeskrifter nr 88, Noregs boklag, 1946
  • Rolv Thesen (utg.) Seks unge om Olav Duun, Norli, 1950
  • Daniel Haakonsen. Olav Duun – tre essays.Det Norske Studentersamfunds Kulturuvalg, 1958
  • Kari Johanne Dalen. Olav Duuns samtid – en analyse. Universitetsforlaget, 1971
  • Pål Espolin Johnson. Mennesket i motgang – en innfallsport til Olav Duuns diktning". Cappelen, 1973
  • Olav Dalgard (red.). Olav Duun – ei bok til 100-årsjubiléet. Noregs boklag, 1976
  • Åsfrid Svensen. Mellom Juvika og Øyvære – tre artikler om Olav Duuns romaner. Novus forlag, 1978
  • O.M. Høystad. Odin i Juvikfolke – Olav Duuns språk og menneskesyn. Aschehoug, 1987
  • Lars Groven. Frå Olav Jakobsson Høyem til Olav Duun – fire nynorske føregangsmenn i Trøndelag. Tapir, 1994
  • Lars Groven. På sporet av Olav Duun – artiklar og kommentarar. Tapir, 1998
  • Reidar Astås. Barndommens eventyrland? Duun: 'I eventyre' som kilde. Tano Aschehoug, 1998
  • Bjørn Paulsen Nordheim. Lys over Olav Duun. Nidaros trykkeri & forlag, udatert [ca 1980]
  • Grethe Fatima Syéd. Nådeløs omsorg : kjærlighet, selvmord, kunst og overskridelse i Olav Duuns fiksjonsverden. Doktoravhandling, Universitetet i Bergen, 2012. (pdf)
  • Grethe Fatima Syéd. Olav Duun. Kunsten, døden og kjærlighetens dikter. Vidarforlaget, 2015. ISBN 9788279902980

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Дуун Улав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլավ Դուուն» հոդվածին։