Օգոստոս III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգոստոս III
August Sas
Օգոստոս III-ը՝ սաքսոնական արքունի համազգեստով
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 17, 1696(1696-10-17)[1][2][3][…]
Ծննդավայր Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 5, 1763(1763-10-05)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայր Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Թաղված Հոֆկիրխե
Դինաստիա Վեթինների հարստություն
Քաղաքացիություն  Սաքսոնիայի կյուրֆիուրսություն և  Ռեչ Պոսպոլիտա
Հայր Օգոստոս II Հզոր
Մայր Քրիստիանա Էբերհարդին Բրենդենբուրգ-Բայրոյթացի
Ամուսին Մարիա Յոզեֆա Ավստրիացի
Զավակներ Ֆրեդերիկ Քրիստիան, Մարիա Ամալիա և այլոք
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և այլն

Օգոստոսի III Սաքսոնացի (լեհ.՝ August III Sas, հոկտեմբերի 17, 1696(1696-10-17)[1][2][3][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 5, 1763(1763-10-05)[1][2][3][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Լեհաստանի արքա և Լիտվայի մեծ իշխան 1734-1763 թվականներին։ 1733 թվականից ստանձնել է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության հովանու ներքո գտնվող Սաքսոնիայի կոյրֆիուրսության կառավարիչը՝ Ֆրեդերիկ Օգոստոս II անվան տակ։

Լինելով Օգոստոս II-ի գահի լեգիտիմ իրավահաջորդը, վերջինս հետևել է հոր օրինակին և 1712 թվականին ընդունել կաթոլիկություն։ 1719 թվականին Օգոստոսն ամուսնանում է Սրբազան Հռոմի կայսր Յոզեֆ I-ի դստեր՝ Մարիա Յոզեֆայի հետ, և դառնում Սաքսոնիայի կյուրֆիուրսը։ Լինելով Ռեչ Պոսպոլիտայի թագավորական գահի հավակնորդ՝ Օգոստոսը հակազդել է Հունգարիայի գործող միապետ Կառլ VI կայսերը և ապավինել Ռուսաստանի կայսերական արքունիքի օժանդակությանը։ Արդյունքում՝ ընտրվել է Լեհաստանի թագավոր և 1734 թվականի հունվարի 17-ին Կրակովում թագադրվել Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի թագերով։

1742 թվականին բռնկված Ավստրիայի ժառանգության պատերազմում Օգոստոսը՝ որպես Սաքսոնիայի կյուրֆիուրստ, աջակցություն է ցուցաբերել Հաբսբուրգյան միապետությանը՝ ընդդեմ Պրուսիայի պայքարում։ Վերջինս պահպանել է իր նմանօրինակ դիրքորոշւմը նաև Յոթնամյա պատերազմում՝ պայքարելով Սաքսոնիա ներխուժած պրուսական ինտերվիստ օկուպատների դեմ։

Լեհաստանում և Լիտվայում Օգոստոսի կառավարման վերջին տարիները նշանավորվում են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնայի կողմից երկրի ներքին գործերի միջամտությամբ։ Այդ տարիներին հարևան երկրից Ռեչ Պոսպոլիտան անուղղակի կախվածությունը դառնում է առավել շեշտադրված, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ կայսերական իշխանությունը փոխում է իր վերաբերմունքը Օգոստոս III-ի նկատմամբ։ Սկզբում ռուսական արքունիքը գործող արքային արգելում է Լեհաստանում հիմնել արքայատոհմ և հաստատել ժառանգական իշխանություն և ապա որպես լեհական գահի հավակնորդ սկսում աջակցել ազդեցիկ ազնվական Ստանիսլավ Օգոստոս Պանյատովսկուն։ Նրա կառավարման ժամանակահատվածը Լեհաստանի պատմության մեջ նշանավորվում է որպես անորոշության, խառնաշփոթի և անիշխանության շրջափուլ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]