Քևին Ջեյմս Օ’Քոնորը որպես դերասան իր առաջին դերը կատարել է 1979 թվականին՝ «Հավայի 5-O» դետեկտիվ հեռուստասերիալում խաղացած երկու դրվագով։ 1985 թվականին ավարտել է Չիկագոյի՝ դերասանական վարպետության «Goodman School of Drama» դպրոցը։ Մեկ տարի անց կայացել է «Փեգի Սյուն ամուսնացել է» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ Օ’Քոնորը կատարել է ֆիլմի գլխավոր հերոսուհու ժամանակավոր ընկերոջ՝ Մայքլ Ֆիցսիմոնսի դերը։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություն, ստացել մի քանի մրցանակ, և ներկայացվել «Օսկար» մրցանակի 3 անվանակարգում։
1990-ական թվականներին Օ’Քոնորը ստացել է 2-րդ պլանի դերեր, այդ թվում՝ նաև լայն ճանաչում և դրամարկղային հաջողություն ունեցող ֆիլմերում («Հերոս», «Աստվածները և հրեշները», «Մումիա»), խաղացել է հեռուստասերիալներում։ 2000-ական թվականների վերջում նկարահանվել է «Նավթ» (2007) և «Կոբրայի թռիչքը (2009) բլոկբաստերներում, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կյանքի մասին պատմող «Կենդանի» հեռուստասերիալում[3]։