Քրոուֆորդ Լոնգ
Քրոուֆորդ Լոնգ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1815[1][2][3] Danielsville, Ջորջիա, ԱՄՆ[3] |
Մահացել է | հունիսի 16, 1878[1] (62 տարեկան) կամ հունիսի 19, 1878[4] (62 տարեկան) Աթենս, Ջորջիա, ԱՄՆ բնական մահով |
Գերեզման | Oconee Hill Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ և դեղագործ |
Ալմա մատեր | Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց (1839)[5] և Ջորջիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Երեխա(ներ) | Frances Long Taylor? |
Ստորագրություն | |
Crawford Williamson Long Վիքիպահեստում |
Քրոուֆորդ Ուիլյամս Լոնգ (անգլ.՝ Crawford Williamson Long, նոյեմբերի 1, 1815[1][2][3], Danielsville, Ջորջիա, ԱՄՆ[3] - հունիսի 16, 1878[1] կամ հունիսի 19, 1878[4], Աթենս, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ և դեղաբան, ճանաչված է այն պատճառով, որ առաջին է օգտագործել ինհալատորային դիեթիլային եթերը[6], որպես անեստեզիոլոգիայի, անզգայացման միջոց։ Չնայած նրա աշխատանքը, իր գործընկերների նեղ շրջանից դուրս, որոշ ժամանակ այդքան էլ ճանաչում չէր ստացել, նա մեր ժամանակներում ճանաչվել է որպես առաջին բժիշկ, ով օգտագործել է եթերային անզգայացումը վիրահատական միջամտության ժամանակ։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրոուֆորդ Լոնգը ծնվել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Դենվիլ քաղաքում, 1815 թվականին։ Տասնչորս տարեկանում նա ավարտել է Աթենս քաղաքի Ֆրանկլին քոլեջը։ Հետաքրքիր է նշել, որ այն դասարանը որտեղ սովորել է Լոնգը, դարձել է ամենանշանավոր դասարանը քոլեջի պատմության մեջ․ բոլոր աշակերտները ճանաչում են ձեռք բերել։ Մեկը դարձել է նահանգապետ, մյուսը՝ ֆինանսների նախարար, երկուսը սենատորներ, երկուսը գեներալներ, իսկ երեք հոգի Լոնգի հետ միասին, դարձել են ճանաչված գիտնականներ։
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնգը ստացել է բժշկական աստիճան Կենտուկի նահանգի Տրանսիլվանիայի համալսարանում և Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանում, որոնք համալվում էին այն ժամանակների երկրի լավագույն բժշկական ուսումնական հաստատությունները։ Հետագայում նա անցել է վիրաբուժության ստաժավորում Նյու Յորքում, իսկ 1841 թվակնին վերադարձել է Ջորջիա նահանգ և Ջեֆերսոնում բացել իր պրակտիկան։ Այդ ժամանակ քաղաքում ապրում էին մի քանի հարյուր մարդ, բայց Լոնգի՝ հոյակապ բժիշկի, որը իր գործի նվիրյալն էր, հաճախորդների թիվը շուտով գերազանցեց տեղի բնակիչների քանակից։ Նրա մասին լուրերը տարածվեցին ամբողջ նահանգով։
Ազոտի օքսիդի հատկությունների բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զվարճալից երեկույթների շնորհիվ, որը կազմակերպվում էր նրա օգնությամբ, Լոնգը հսկայական կարևորությամբ հետազոտություններ կատարեց, յուղի ազդեցության տակ այդ երեկոների ժամանակ հաճախ առաջանում էին ծեծկռտոցներ, որի արդյունքում մասնակիցները անպայման պետք է զգային ցավ, բայց հետո ոչ ոք չէր հիշում այդ տհաճ զգացողությունների մասին։ Լոնգի բուժվող հիվանդներից մեկին մի քանի անգամ նշանակվել էր վիրահատություն՝ վզի երկու գոյացությունների /կիստաների/ հեռացման համար, բայց ամեն անգամ վիրահատությունը հետաձգվել է, քանի որ հիվանդը ցավից շատ էր վախենում։ Եվ այդ ժամանակ Լոնգը հիշեց ցավազրկող հարվածների մասին «եթերային երեկոների» ժամանակ։ Նա հրավիրեց բուժվող հիվանդին հերթական երեկույթի,որպեսզի համոզվի,որ յուղը նա վրա վատ ազդեցություն չի թողնում, իսկ հետո համուզեց նրան գալ վիրահատության։ 1842 թվականի մարտի 30-ին Լոնգը յուղի լուծույթով թրջեց սրբիչը, տվեց հիվանդին շնչել սրբիչի միջոցով, իսկ երբ հիվանդը կորցրեց գիտակցությունը, Լոնգը հեռացրեց գոյացություններից/կիստաներից/ մեկը։ Հիվանդը ոչինչ չզգաց։ Երբ ուշքի եկավ, նա չէր կարողանում հավատալ տեղի ունեցածի մասին։ Որպեսզի ապացուցել, որ վիրահատությունը տեղի է ունեցել, Լոնգը ստիպված եղավ ցույց տալ հեռացրած կիստան[7]։ Դրանից հետո Լոնգը, վիրահատության ժամանակ, սկսեց յուղը կիրառել մյուս իր հիվանդների վրա։ Բոլոր վիրահատությունները կատարվում էին բազմաթիվ վկաների ներկայությամբ, որոնք հաստատում էին իրողությունը։ Եվ այդ իրադարձությունները ունեցավ մեծ նշանակություն հետագայում։ 1845 թվականի դեկտեմբերին Լոնգը առաջին անգամ օգտագործեց ցավազրկողը մանկաբարձության[8] մեջ։ Այդպիսով, 26 տարեկանում նա դարձավ բժշկության պատմության մեջ առաջին բժշիկը,ով օգտագործել է անզգայացումը վիրահատության ժամանակ, իսկ 29 տարեկանում՝ առաջինը, ով օգտագործեց մանկաբարձության մեջ։ Լոնգը զբաղվում էր վիրաբուժությամբ և անեստեզիայով մինչև կյանքի վերջը։ 1878 թվականի հունիսի 16-ին, տեղացի կոնգրսեմենի կնոջ ծննդաբերության ժամանակ, Լոնգը հանկարծակի վատանում է։ Նրա վերջին բառերն են եղել․ «Սկզբից հոգ տարեք մոր և երեխայի մասին»։ Բժիշկ Լոնգը մահացավ հենց նույն այդ օրը՝ ուղեղի այրազեղման[9] պատճառով։
Կրոումֆորդ Լոնգը բժշկության պատմության մեջ առաւին էր ով օգտագործեց յուղը անեստեզիայի համար։ Սակայն այն հրապարակեց միայն 1849 թվականին՝ հայտնագործնությունից յոթ տարի հետո։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crawford, W. M. More on the ether operation (неопр.) // The New England Journal of Medicine. — 1984. — February (т. 310, № 8). — С. 534 pmid = 6363934. — doi:10.1056/NEJM198402233100824.
- Crawford W. Long (1815–1878) discoverer of ether for anesthesia (англ.) // JAMA : journal. — 1965. — November (vol. 194, no. 9). — P. 1008—1009. — doi:10.1001/jama.194.9.1008. — PMID 5321288.
- Das, Sakti; Nation Earl F. Hugh Hampton Young, the anesthesiologist (неопр.) // Urology. — 2004. — September (т. 64, № 3). — С. 628—630. — doi:10.1016/j.urology.2003.10.057. — PMID 15351622.
- Keys, T. E. Historical vignettes. Dr. Crawford Williamson Long (1815–1878) (англ.) // Anesth. Analg. (англ.)рус. : journal. — 1972. — Vol. 51, no. 6. — P. 86. — PMID 4564633.
- Meyer Friedman;G.Friedland;Medicine’s 10 Greatest Discoveries
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crawford Williamson Long // Encyclopædia Britannica (англ.)
- ↑ Find a Grave (англ.) — 1996.
- ↑ https://archive.org/details/twentiethcentury07john/page/8/mode/1up
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://archive.org/details/twentiethcentury07john/page/8/mode/1up
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Find A Grave — 1996.
- ↑ Kelly H. A., Burrage W. L. Long, Crawford Williamson // American Medical Biographies — 2 — Baltimore: The Norman, Remington Company, 1920.
- ↑ Դիետիլային յուղ ( Et2O) սովորական ալիֆատիկ յուղ։ Լայն կիրառվում է լուծույթի տեսքով։ Առաջինը ստացել են միջին դարերում։
- ↑ Կիստա (հուն. κύστις «գոյացություն») , պաթոլոգիական խոռոչ հյուսվածքներում կամ օրգաներում, որը ունի պատեր և պարունակություն։
- ↑ Մանկբարձություն (ֆրանս. accoucher ծննդաբերել, ծննդաբերություն ընդունել), բժշկության բնակավառ,որը ուսումնասիրում է ֆիզիոլոգական և պոթոլոգիական պրոցեսը կնոջ օրգանիզմում՝ հղիության և ծննդաբերության ժամանակ։ Նաև մշակում է ծննդօգնության մեթոդներ, հղիության ու բարդ ծննդաբերությունների, պտղի և նորածնի հիվանդությունների պրոֆելակտիկա և բուժում ։
- ↑ Հեմորրագիական ինսուլտ (Գլխուղեղային այրան զեղում), գլխուղեղային այրյան զեղումը պայմանավորված է պատալոգիական փոփոխությունների հետ՝ ուղեղային անոթների պայթունի հետևանքով։ Մահածությունը՝ գլխուղեղային այրյան զեղման պատճառով, հասնում է մինչև 40%։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրոուֆորդ Լոնգ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 1878 մահեր
- Հունիսի 19 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի գիտնականներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գիտնականներ
- Դեղագործներ
- Կաթվածից մահացածներ
- Վիրաբույժներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ