Քրիստոֆեր Քեյզնով
Քրիստոֆեր Քեյզնով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1943[1][2] |
Ծննդավայր | Վինչեսթեր, Անգլիա |
Մահացել է | ապրիլի 7, 2010[3][4][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Դրագոն սքուլ և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ծնողներ | հայր՝ Arnold Cazenove?[2], մայր՝ Elizabeth Gurney?[2] |
Ամուսին(ներ) | Angharad Rees? |
Երեխա(ներ) | Rhys Cazenove?[2] և Linford James de Lerisson Cazenove?[2] |
Քրիստոֆեր Քեյզնով (անգլ.՝ Christopher Cazenove, դեկտեմբերի 17, 1943[1][2], Վինչեսթեր, Անգլիա - ապրիլի 7, 2010[3][4][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոմատոեգրաֆիայի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր դե Լերիսոն Քեյզնովը[5] (այսպես էր նրա ծննդյան անունը) եղել է Արնոլդ դե Լերիսոն Քեյզնովի և Էլիզաբեթ Լորայի որդին։ Ծնվել է Հեմպշիր կոմսության Վինչեսթեր քաղաքում և մեծացել՝ Սոմերսեթ կոմսության Շեպթոն Մալետ քաղաքում[6]։ Սովորել է հեղինակավոր մասնավոր դպրոցներում՝ Օքսֆորդի տարրական Dragon School դպրոցում, Իթըն քոլեջում և «Օլդ Վիկ» թատրոնին կից թատերական դպրոցում[7]։
Հաճախ խաղացել է անգլիացի ազնվականի դերը և հեղինակություն է ձեռք բերել 1970-ական թվականների սկզբներին թողարկված «Զորագունդ» սերիալում խաղացած դերով։ Հայտնի է դարձել նաև բրիտանական «Դքսուհին Դյուք-սթրիթի հետ» սերիալում խաղացած Չարլի Թիրելայի և «Հարստություն» ամերիկյան հայտնի սերիալի Բեն Կարինգթոնի դերերով։ Խաղացել է բրիտանական «Ջոն Դիդ դատավորը» սերիալի մի քանի նովելում։
2005-2008 թվականներին «Իմ գեղեցիկ տիկինը» ներկայացման ամերիկյան և անգլիական բեմադրություններում խաղացել է պրոֆեսոր Հենրի Հիգինի դերը[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ամուսնությունը դերասանուհի Անգարադ Ռիսի հետ տևել է 1973-1994 թվականները՝ մինչև նրանց ամուսնալուծությունը։ Նրանք ունեին երկու որդի. Լինֆորդ Ջեյմս (1974 հուլիսի 20-1999 թվականի սեպտեմբերի 10), որն Էսսեքսում վթարի է ենթարկվել իր ավտոմեքենայով[8] և Ռիս Ուիլյամ (ծնված 1976 թվականին)[9]։ 2003 թվականից հանդիպել է Իզաբել Դևիսի հետ[5]։
2010 թվականի փետրվարին Քեյզնովը իր լոնդոնյան բնակարանում կորցրել է գիտակցությունը։ Տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սեպսիս[10]։ Չնայած բուժմանը, հիվանդությունը զարգանում էր։
Մահացել է 2010 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Թոմաս հիվանդանոցում 64 տարեկան հասակում[11]։ «Դերասանը մահացավ խաղաղ, շրջապատված իր մերձավորներով»,- ասվում է նրա գործակալի, նրա ընտանիքի և նրա ընկերուհի Իզաբել Դևիսի տարածած հայտարարությունում[12]։ Քեյզնովը մահացել է Ջոն Ֆորսայթի (որը «Հարստություն» հեռուստասերիալում խաղացել է նրա փոքր եղբոր՝ Բլեյք Քերինգթոնի դերը) մահից վեց օր անց։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Հուլիոս Կեսար | Julius Caesar | Մարկոս Անտոնիոսի սպասավոր |
1975 | ֆ | Թագավորական փայլ | Royal Flash | Էրիկ Հանսեն |
1979 | ֆ | Զուլուսների լուսաբացը | Zulu Dawn | լեյտենանտ Կոհիլ |
1980 | ֆ | Համմերի սարսափների տունը | Hammer House of Horror | Թոմ Մարտին |
1981 | ֆ | Դինաստիա | Dynasty | Բեն Քերինգթոն |
1982 | ֆ | Շոգ և փոշի | Heat And Dust | Դուգլաս Ռիվերս |
1985 | ֆ | Ջենիի պատերազմը | Jenny’s War | նավապետ Պրեստոն |
1988 | ֆ | Արցունքներ անձրևի տակ | Tears in the Rain | Մայքլ Բրեդոն |
1990 | ֆ | Երեք տղամարդ և փոքրիկ տիկին | Three Men and a Little Lady | Էդուարդ Հարգրեյվ |
1992 | ֆ | Երկաթե արծիվ 3։ Ասեր | Aces: Iron Eagle III | Պալմեր |
1996 | ֆ | Տիրուհին | The Proprietor | Էլիոթ Սպենսեր |
1998 | ֆ | Ստվերի վազքը | Shadow Run | Մելչիոր |
2001 | ֆ | Մի ասպետի պատմություն | A Knight's Tale | Ջոն Թեթչեր |
2007 | ֆ | Երիտասարդ Ալեքսանդր Մեծ | Young Alexander the Great | Արիստոտել |
2009 | ֆ | Բաբելոն հյուրանոց | Hotel Babylon | Դեմիեն Ռաշբի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/1/hi/uk/8608520.stm
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Christopher Cazenove: actor
- ↑ «Somerset-bred star of small and big screen dies, aged 66». Shepton Mallet Journal. 2010 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Anthony Hayward Obituary: Christopher Cazenove, The Guardian, 8 April 2010
- ↑ Welsh actress pays tribute to her son
- ↑ Online Video Websites Database biography
- ↑ TV star Christopher Cazenove fights for life after collapsing at home
- ↑ «Former Dynasty star Christopher Cazenove dies»
- ↑ Christopher Cazenove, 66, was star in «Dynasty» Արխիվացված 2011-07-24 Wayback Machine. forum.bcdb.com April 7, 2010
|
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրիլի 7 մահեր
- 2010 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 1945 ծնունդներ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ