Քրիստոֆեր Քեյզնով
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1945[1] |
Ծննդավայր | Վինչեսթեր, Անգլիա |
Մահացել է | ապրիլի 7, 2010[2][1][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Դրագոն սքուլ և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ծնողներ | հայր՝ Arnold Cazenove?[3], մայր՝ Elizabeth Gurney?[3] |
Ամուսին(ներ) | Angharad Rees? |
Երեխա(ներ) | Rhys Cazenove?[3] և Linford James de Lerisson Cazenove?[3] |
Քրիստոֆեր Քեյզնով (անգլ.՝ Christopher Cazenove, դեկտեմբերի 17, 1945[1], Վինչեսթեր, Անգլիա - ապրիլի 7, 2010[2][1][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոմատոեգրաֆիայի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆեր դե Լերիսոն Քեյզնովը[4] (այսպես էր նրա ծննդյան անունը) եղել է Արնոլդ դե Լերիսոն Քեյզնովի և Էլիզաբեթ Լորայի որդին։ Ծնվել է Հեմպշիր կոմսության Վինչեսթեր քաղաքում և մեծացել՝ Սոմերսեթ կոմսության Շեպթոն Մալետ քաղաքում[5]։ Սովորել է հեղինակավոր մասնավոր դպրոցներում՝ Օքսֆորդի տարրական Dragon School դպրոցում, Իթըն քոլեջում և «Օլդ Վիկ» թատրոնին կից թատերական դպրոցում[6]։
Հաճախ խաղացել է անգլիացի ազնվականի դերը և հեղինակություն է ձեռք բերել 1970-ական թվականների սկզբներին թողարկված «Զորագունդ» սերիալում խաղացած դերով։ Հայտնի է դարձել նաև բրիտանական «Դքսուհին Դյուք-սթրիթի հետ» սերիալում խաղացած Չարլի Թիրելայի և «Հարստություն» ամերիկյան հայտնի սերիալի Բեն Կարինգթոնի դերերով։ Խաղացել է բրիտանական «Ջոն Դիդ դատավորը» սերիալի մի քանի նովելում։
2005-2008 թվականներին «Իմ գեղեցիկ տիկինը» ներկայացման ամերիկյան և անգլիական բեմադրություններում խաղացել է պրոֆեսոր Հենրի Հիգինի դերը[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ամուսնությունը դերասանուհի Անգարադ Ռիսի հետ տևել է 1973-1994 թվականները՝ մինչև նրանց ամուսնալուծությունը։ Նրանք ունեին երկու որդի. Լինֆորդ Ջեյմս (1974 հուլիսի 20-1999 թվականի սեպտեմբերի 10), որն Էսսեքսում վթարի է ենթարկվել իր ավտոմեքենայով[7] և Ռիս Ուիլյամ (ծնված 1976 թվականին)[8]։ 2003 թվականից հանդիպել է Իզաբել Դևիսի հետ[4]։
2010 թվականի փետրվարին Քեյզնովը իր լոնդոնյան բնակարանում կորցրել է գիտակցությունը։ Տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սեպսիս[9]։ Չնայած բուժմանը, հիվանդությունը զարգանում էր։
Մահացել է 2010 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Թոմաս հիվանդանոցում 64 տարեկան հասակում[10]։ «Դերասանը մահացավ խաղաղ, շրջապատված իր մերձավորներով»,- ասվում է նրա գործակալի, նրա ընտանիքի և նրա ընկերուհի Իզաբել Դևիսի տարածած հայտարարությունում[11]։ Քեյզնովը մահացել է Ջոն Ֆորսայթի (որը «Հարստություն» հեռուստասերիալում խաղացել է նրա փոքր եղբոր՝ Բլեյք Քերինգթոնի դերը) մահից վեց օր անց։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Հուլիոս Կեսար | Julius Caesar | Մարկոս Անտոնիոսի սպասավոր |
1975 | ֆ | Թագավորական փայլ | Royal Flash | Էրիկ Հանսեն |
1979 | ֆ | Զուլուսների լուսաբացը | Zulu Dawn | լեյտենանտ Կոհիլ |
1980 | ֆ | Համմերի սարսափների տունը | Hammer House of Horror | Թոմ Մարտին |
1981 | ֆ | Դինաստիա | Dynasty | Բեն Քերինգթոն |
1982 | ֆ | Շոգ և փոշի | Heat And Dust | Դուգլաս Ռիվերս |
1985 | ֆ | Ջենիի պատերազմը | Jenny’s War | նավապետ Պրեստոն |
1988 | ֆ | Արցունքներ անձրևի տակ | Tears in the Rain | Մայքլ Բրեդոն |
1990 | ֆ | Երեք տղամարդ և փոքրիկ տիկին | Three Men and a Little Lady | Էդուարդ Հարգրեյվ |
1992 | ֆ | Երկաթե արծիվ 3։ Ասեր | Aces: Iron Eagle III | Պալմեր |
1996 | ֆ | Տիրուհին | The Proprietor | Էլիոթ Սպենսեր |
1998 | ֆ | Ստվերի վազքը | Shadow Run | Մելչիոր |
2001 | ֆ | Մի ասպետի պատմություն | A Knight's Tale | Ջոն Թեթչեր |
2007 | ֆ | Երիտասարդ Ալեքսանդր Մեծ | Young Alexander the Great | Արիստոտել |
2009 | ֆ | Բաբելոն հյուրանոց | Hotel Babylon | Դեմիեն Ռաշբի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://news.bbc.co.uk/1/hi/uk/8608520.stm
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Christopher Cazenove: actor
- ↑ «Somerset-bred star of small and big screen dies, aged 66»։ Shepton Mallet Journal։ ապրիլի 15, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է ապրիլի 16, 2010
- ↑ Anthony Hayward Obituary: Christopher Cazenove, The Guardian, 8 April 2010
- ↑ Welsh actress pays tribute to her son
- ↑ Online Video Websites Database biography
- ↑ TV star Christopher Cazenove fights for life after collapsing at home
- ↑ «Former Dynasty star Christopher Cazenove dies»
- ↑ Christopher Cazenove, 66, was star in «Dynasty» Archived 2011-07-24 at the Wayback Machine.. forum.bcdb.com April 7, 2010
|