Քրիստոֆ Կաստաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆ Կաստաներ
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Renaissance
Կրթություն՝ Faculté de droit et de science politique d’Aix-Marseille? և Էքս Մարսել համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և փաստաբան
Ծննդյան օր հունվարի 3, 1966(1966-01-03)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր Ollioules
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ christophe-castaner.fr
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Քրիստոֆ Կաստաներ (ֆր.՝ Christophe Castaner, հունվարի 3, 1966(1966-01-03)[1][2][3][…], Ollioules), ֆրանսիացի քաղաքական գործիչ, հանրապետական կուսակցության «Առաջ, Հանրապետություն» Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի պետական քարտուղար (2017-ից 2018 թվականներ), «Առաջ, հանրապետություն» կուսակցության առաջնորդ (2017-ից 2018 թվականներ), Ֆրանսիայի ներքին գործերի նախարար (2018 թվականի հոկտեմբերի 16-ից)[4]:.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆ Կաստաները ծնվել է 1966 թվականի հունվարի 3-ին Օլյուլե ֆրանսիական համայնքում։ Ստացել է միջազգային իրավունքի և քրեաբանության դիպլոմ Էքս Մարսել համալսարանում, այնուհետև սովորել է որպես քաղաքագետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա քաղաքականության մեջ է մտել Կատրին Տրոտմանի տեխնիկական խորհրդականի պաշտոնում, այնուհետեւ գլխավորել է նախարար Միշել Ռոկարի դիվանատանը[5]։

2001 թվականին ընտրվել է Ֆորկալկեյի քաղաքապետ։

2004-ից 2012 թվականներին եղել է Պրովանս Ալպեր Լազուր ափ խորհրդի պատգամավոր։

2012 թվականին սոցիալիստներից ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վերին Ալպերի Պրովանսի դեպարտամենտի 2-րդ օկրուգում՝ երկրորդ փուլում հաղթելով ժողովրդական շարժման միության թեկնածու Ժան Կլոդ Կաստելին` 54,04% արդյունքով[6]։

2017 թվականին աջակցել է Էմանուել Մակրոնին նախագահական ընտրություններին նախապատրաստվելուն։ 2017 թվականի մայիսի 17-ին ստանձնել Է խորհրդարանի հետ կապերի գծով պետական քարտուղարի և կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնները՝ Էդուարդ Ֆիլիպի առաջին կաբինետի ձևավորման ժամանակ[7]։

2017 թվականի հունիսի 18-ին քվեարկության երկրորդ փուլում Ազգային ժողովի պատգամավոր է վերընտրվել նախագահական "Առաջ, Հանրապետություն" շարժումից իր նախկին օկրուգում 61,57% արդյունքով (առաջին փուլում նա ստացել է ձայների 44,04%-ը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Լեո Վալտերը, որին պաշտպանել Է ընտրողների 16,55%-ը[8]։ 2017 թվականի հունիսի 21-ին Ֆիլիպայի երկրորդ կառավարությունում պահպանել է իր պաշտոնները[9]։ 2017 թվականի հուլիսի 21-ին կառավարությունում աշխատելու ժամանակ հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2017 թվականի հոկտեմբերի 25-ին հայտարարել է կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին (Լը Մոն) թերթի տեղեկատվության համաձայն՝ Կաստաներին աջակցություն է ցուցաբերել նախագահ Մակրոնը, որը նրան ընտրել է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բենժամեն Գրիվոյին առընթեր պետական քարտուղար)[10]։

2017 թվականի նոյեմբերի 18-ին Լիոնի մայրուղում կայացած «Առաջ, հանրապետություն» կուսակցության առաջին համագումարում, լինելով միակ թեկնածուն, միաձայն երկու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կուսակցության առաջնորդ է ընտրվել գլխավոր պատվիրակի պաշտոնում (délégué général)[11]: 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բենջամին Կրիվոն կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Կաստանեին[12]։

Ներքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ֆիլիպի երկրորդ կառավարությունում մի շարք վերադասավորումների արդյունքում ստացել է ներքին գործերի նախարարի պաշտոնը[13]։

2018 թվականի հոկտեմբերի 19-ին կուսակցության ազգային բյուրոն հանրային կապերի մասնագետ է ընտրել Ֆիլիպ Գրանգոնին՝ կուսակցության առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոր գլխավոր պատվիրակի ընտրությունները[14]։

2018 թվականի աշնանը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հիմնական խնդիրներից մեկը դարձել է «Դեղին բաճկոնների» շարժումը, որը սկսվել է ավտոմոբիլային վառելիքի հարկերի բարձրացման պատճառով։ Դեկտեմբերի 1-ին ամբողջ Ֆրանսիայում իրավակարգի խախտման համար ձերբակալվել են 680 ցուցարարներ (որոնցից 430-ը՝ Փարիզում), 630-ը՝ հետագայում կալանքի տակ։ 263 մարդ Է տուժել բախումների հետևանքով, այդ թվում՝ 81 ոստիկան։ Ընդամենը այդ օրը ցույցերին մասնակցել է 136 հազար մարդ (նոյեմբերի 24-ին՝ 166 հազար, իսկ նոյեմբերի 17-ին՝ 282 հազար)[15]։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի հանրային կարծիքը անհանգստացել է համացանցի միջոցով տարածված տեսանյութը տեսնելով։ Անհայտ անձը նկարահանել է տասնյակ լիցեյիստների, որոնք նախօրեին ձերբակալվել էին Մանթ-Լա-Ժոլիում ոստիկանության կողմից. նրանք ծնկի էին իջել, ձեռքերը ծոծրակին կամ կապկպված ձեռքերով՝ լիակատար ամունիցիայով ոստիկանների պահպանությամբ[16]։ Կաստաները հրապարակայնորեն արդարացրել է իր գերատեսչության գործողությունները՝ հայտարարելով, որ մահակներով և դյուրավառ հեղուկով շշերով զինված շուրջ հարյուր ծայրահեղականներ խառնվել են բողոքող լիցեյիստների հետ և հարձակումներ են գործել իրավակարգի աշխատակիցների վրա, որոնք ի պատասխան գործել են սահմանված ընթացակարգին համապատասխան։ Լը Մոնդեի թերթի տեղեկություններով՝ հետաքննություն է սկսվել տեսանյութի հեղինակի ինքնությունը պարզելու նպատակով[17]։

2018 թվականի դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում անհայտ անձը կրակ է բացել բազմության վրա, երեք մարդ զոհվել է տեղում, 13-ը՝ վիրավորվել։ Կասկածյալը փախուստի է դիմել հանցագործության վայրից, իսկ Քրիստոֆ Կաստաները դեռ մինչև կեսգիշեր ժամանել է Ստրասբուրգ, հայտարարել է նրա հետախուզման և Սուրբծննդյան տոնավաճառներում անվտանգության միջոցների ուժեղացման միջոցառումների ձեռնարկման մասին, ինչպես նաև հայտարարել է, որ հասարակական կարգի պահպանման «Պահակախումբ» գործողությանը ներգրավված զինծառայողները երկու անգամ կրակ են բացել հանցագործի վրա[18]։

Հասարակական մեծ արձագանք է ստացել 2019 թվականի հուլիսի 29-ին Սթիվ Մայո Կանիսոյի մարմնի հայտնաբերումը, որն անհայտ կորել էր 2019 թվականի հունիսի 22-ին Նանտի երաժշտական փառատոնում ոստիկանական գործողության ժամանակ։ Հուլիսի 30-ին մամուլի առջև ելույթ ունենալով՝ փաստաբան Մե Սեսիլ դե Օլիվեյրան հավանություն է տվել վարչապետ Ֆիլիպի ելույթին, որը հանցագործության բացահայտումը համարել է պետական կարևորության գործ, բայց պահանջել է սպասել ազգային ոստիկանության գլխավոր տեսչության պաշտոնական հաշվետվությանը՝ երիտասար մարդու մահվանը ոստիկանների մասնակցության վերաբերյալ[19]։ Նույն օրը հրապարակված Գիտական մանկավարժության պետական ինստիտուտ-ի եզրակացությունների համաձայն՝ հունիսի 22-ի գիշերը 24 ոստիկաններից բաղկացած խումբը ժամանել է երաժշտական փառատոնի՝ առավոտյան ժամը 4-ից հետո սարքի անջատմանը հասնելու նպատակով, որի համար կազմակերպիչները թույլտվություն են ստացել։ Անկարգություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում մի քանի մարդ ընկել է Լուար գետը, սակայն հետաքննությունը նաև վկայություններ է ստացել գետի մեջ մարդկանց ընկնելու մասին և մինչև ոստիկանության միջամտությունը։ Արդյունքում փաստաթուղթն արձանագրում է Կանիսոյի մահվան և ոստիկանության գործողությունների միջև անմիջական պատճառահետևանքային կապի ապացույցների բացակայությունը[20]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք որդիներից կրտսերը, որը Շարանտայում հարուստ ընտանիքից է, կադրային զինվորական է, ֆրանսիական պատերազմների վետերան է Հնդկաչինում և Ալժիրում։ 17 տարեկանում Քրիստոֆ Կաստաները հեռացել է տնից և ինքնուրույն կյանք սկսել։ Ամուսնացած է բանկային ծառայողի հետ, երկու դուստրերի հայր է[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «Ֆրանսիայի կառավարությունում չորս նախարար է փոխարինվել». www.aysor.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Christophe Castaner». Sa bio (ֆրանսերեն). Voici. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Résultats des élections législatives 2012 Alpes-de-Haute-Provence - 2ème circonscription» (ֆրանսերեն). L’Express. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Législatives 2017 : Christophe Castaner réélu député dans les Alpes-de-Haute-Provence» (ֆրանսերեն). Le Parisien. 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Remaniement : qui sont les ministres du gouvernement «Philippe II»» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Christophe Castaner choisi par Macron pour prendre la direction de La République en marche» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «Christophe Castaner élu à la tête de La République en marche» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. Martin Planques (2017 թ․ նոյեմբերի 24). «Remaniement : qui est Benjamin Griveaux, le nouveau porte-parole du gouvernement ?» (ֆրանսերեն). RTL. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «Remaniement : Castaner à l'intérieur, Guillaume à l'agriculture, Riester à la culture…» (ֆրանսերեն). le Monde. 2018 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. «Philippe Grangeon assurera l'intérim à la direction de LREM» (ֆրանսերեն). Huffington Post. 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018-2018-10-20-ին.
  15. «« Gilets jaunes » : après les violences du 1er décembre, le gouvernement face à une crise majeure» (ֆրանսերեն). le Monde. 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «A Mantes-la-Jolie, des images choquantes de lycéens interpellés par la police» (ֆրանսերեն). le Monde. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «Castaner réagit à l'interpellation des lycéens à Mantes-la-Jolie» (ֆրանսերեն). le Monde. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. Arthur Berdah, Mathilde Siraud (2018 թ․ դեկտեմբերի 12). «Fusillade à Strasbourg : Castaner annonce que la France passe en «urgence attentat»» (ֆրանսերեն). le Monde. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  19. «Mort de Steve: l'avocate de la famille évoque une «affaire d'État»» (ֆրանսերեն). le Figaro. 2019 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  20. Nicolas Chapuis et Yan Gauchard (2019 թ․ հուլիսի 31). «Mort de Steve Maia Caniço à Nantes : ce que dit le rapport de l'IGPN» (ֆրանսերեն). le Monde. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  21. Guillaume Gendron (2017 թ․ սեպտեմբերի 18). «Christophe Castaner : l'enjoliveur» (ֆրանսերեն). Liberation. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Կաստաներ» հոդվածին։