Քրիստինա Սենկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Սենկևիչ
լեհ.՝ Krystyna Sienkiewicz
Ծնվել էփետրվարի 14, 1935(1935-02-14)[1][2]
ԾննդավայրՕստրուվ Մազովեցկա, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էփետրվարի 12, 2017(2017-02-12)[2] (81 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
ԿրթությունՎարշավայի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԺանրերԿինեմատոգրաֆիա, թատրոն, Ռադիո, Հեռուստատեսային կենտրոն և Կաբարե
Պարգևներ և մրցանակներ
Ծառայության ոսկե խաչ Վաստակի արծաթե խաչ Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և Մեդալ մշակույթում վաստակի համար
krystynasienkiewicz.pl

Քրիստինա Սենկևիչ (լեհ.՝ Krystyna Waleria Sienkiewicz, փետրվարի 14, 1935(1935-02-14)[1][2], Օստրուվ Մազովեցկա, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 12, 2017(2017-02-12)[2], Վարշավա, Լեհաստան), թատրոնի և կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության և կաբարեի լեհ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Սենկևիչը ծնվել է 1935 թվականի փետրվարի 14-ին Լեհաստանի Օստրուվ-Մազովեցկա քաղաքում։ Նրա ընտանիքը ծագումով Գրոդնո շրջանից էր։ Ծնողները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. հորը սպանել են Օրանիենբուրգ համակենտրոնացման ճամբարում[3], մայրը մահացել է հիվանդությունից[3]։ Պատերազմից հետո Քրիստինային և նրա եղբորը՝ Ռիշարդին, գտել է իրենց հոր զարմուհին։ Քրիստինային հորաքույրը վերցրեց իր մոտ Շչիտինո, իսկ եղբայրը մնաց Լոձի մանկատանը։

1957 թվականին Քրիստինան ավարտել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիան։ Սենկևիչն իր առաջնելույթն ունեցավ համալսարանն ավարտելուց երկու տարի շուտ՝ 1955 թվականի սեպտեմբերի 1-ին, խաղալով Studencki Teatr Satyryków թատրոնում (Ուսանողական երգիծական թատրոն)։ Լեհ հայտնի կինոքննադատ Քշիշտոֆ Թեոդորը նկարագրել նրան որպես STS-ի վարդագույն երևույթ (różowe zjawisko STS-u): 1958 թվականին առաջին անգամ նկարահանվում է ռեժիսոր Վոյցեխ Հասի «Հրաժեշտ» ֆիլմում[4]։ Այդ ժամանակվանից նա հայտնվում է ավելի քան քսան ֆիլմներում, որոնցից են «Jutro Premiera»-ն (1962), «Lekarstwo na Miłość»-ը (1967) և «Rzeczpospolita Babska»-ն (1969)։

1958-1966 թվականներին երգել և խաղացել է «Տարիքով ջենթլմենների կաբարե» լեհական հեռուստատեսային ծրագրում։

Իր թատերական կարիերայի ընթացքում խաղացել է այնպիսի թատրոններում, ինչպիսիք են Ատենեում թատրոնը, TR Վարշավան, Պոզնանի լեհական թատրոնը, Վոլայի թատրոնը, Ռամպայի թատրոնը, Ֆինիեստայի թատրոնը և Վարշավայի կոմեդիայի թատրոնը[5]։

2014 թվականին կաթված է տարել, իսկ մեկ տարի անց նրա մոտ հայտնաբերվել է աչքերի մելանոմա։ Մահացել է 2017 թվականի փետրվարի 12-ին Վարշավայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 «Żyję tak żeby się tego nie wstydzić» (լեհերեն). 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  4. «Krystyna Sienkiewicz nie żyje» (լեհերեն). 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Nie żyje Krystyna Sienkiewicz» (լեհերեն). 2017 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Սենկևիչ» հոդվածին։