Jump to content

Քրիզանթեմով աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիզանթեմով աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՕլգա Բոզնանսկա[1]
տարի1894[2]
բարձրություն88,5 սանտիմետր[2]
լայնություն69 սանտիմետր[2]
ժանրդիմապատկեր[2]
նյություղաներկ[1] և paperboard?[1]
գտնվում էԿրակովի ազգային թանգարան[2] և Ազգային թանգարանի շենք[1]
հավաքածուԿրակովի ազգային թանգարան[2]
կայք
Ծանոթագրություններ
 Girl with Chrysanthemums Վիքիպահեստում

Քրիզանթեմով աղջիկը (լեհ.՝ Dziewczynka z chryzantemami), յուղանկար, որն ստեղծվել է 1894 թվականին, լեհ պոստիմպրեսիոնիստ նկարչուհի Օլգա Բոզնանսկայի (1865–1940) կողմից։ Այն պահվում է Կրակովի ազգային թանգարանի 19-րդ դարի լեհական արվեստի պատկերասրահում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատկերում է փոքրիկ աղջկա, որը կանգնած է՝ ձեռքին սպիտակ քրիզանթեմ։ Աղջկա գունատ, մտահոգ դեմքը շփոթված ու անկեղծ արտահայտություն ունի։ Նա ունի բաց կարմիր մազեր, փոքրիկ կարմիր շուրթեր և թեթևակի փայլող սև աչքեր։ Նրա հագին կապույտ ու մոխրագույն գույների պարզ զգեստ է։ Աղջկա ստվերը պարզ տեսանելի է նրա հետևում գտնվող պատի վրա։ Կտավում պակասում են սուր գծերն ու ընդգծումները, թե' աղջկա պատկերը, թե' ֆոնը կազմված են ներկի բազմաթիվ կետերից։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիզանթեմով աղջիկը» կտավը նկարչի ամենաշատ ներկայացված աշխատանքներից մեկն է[4]։ Այն պատկերվել է 1894 թվականին, Մյունխենում։ Նկարչուհին հիացած էր Ջեյմս Ուիսթլերի նկարչական սկզբունքներով և ծանոթացել էր Փարիզում տարածված միտումների հետ, ինչի արդյունքում նա մերժել էր Մյունխենի դպրոցի սկզբունքները։ Նա որոշում է դեմ գնալ երեխաների դիմանկարներ պատկերելու համար ընդունված սկզբունքներին, որտեղ երեխաները սովորաբար կրում էին էլեգանտ ու թանկարժեք հագուստ և պատկերվում էին հարուստ կահավորանքով սենյակներում կամ բնության շքեղ տեսարանների ֆոնին։ Փոխարենը Բոզնանսկան պատկերել է երեխաներին չեզոք ֆոնին։ Ըստ Ուրսզուլա Կողակովսկա-Զաուխայի՝ նկարն «ստեղծում է խորության, տխրության, խորհրդավորության ու փոքրացման մթնոլորտ», որոնք հիշեցնում են Մորիս Մետերլինկի բանասատեղծությունները, ում Բոզնանսկան բարձր էր գնահատում։

1896 թվականին Gazette des Beaux-Arts ամսագրի համար գրախոսական գրելիս Ուիլյամ Ռիթերը նշել է, որ «նա էնիգմատիկ երեխա է, որ խենթացնում է նրանց, ովքեր իրեն երկար են նայում»։ Երեխայի անմեղության զգացումը, նրա հանգիստ դիրքն ու դեմքի նուրբ գծերը հակասության մեջ են նկարի մելանխոլիկ ու շփոթված տրամադրության հետ։ Նկարիչն աղջկա հոգեկան վիճակն ու նրան շրջապատող միջավայրը նրբորեն է պատկերել, ինչը ցույց է տվել արվեստագետի հետաքրքրությունը գրականության ու արվեստի այդ շրջանում հայտնված նոր միտումների հանդեպ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://zbiory.mnk.pl/pl/wyniki-wyszukiwania/katalog/161259 (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://zbiory.mnk.pl/en/search-result/advance/catalog/161259
  3. «Dziewczynka z Chryzantemami» (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  4. «DZIEWCZYNKA Z CHRYZANTEMAMI OLGI BOZNAŃSKIEJ - OSACZONA. UWAGI O SPOJRZENIU» (PDF) (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Olga Boznańska "Dziewczynka z chryzantemami"» (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.