Նեգրուհի (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար և ուրվանկար |
նկարիչ | Աննա Բլինսկա-Բոհդանովիչ |
տարի | 1884 |
բարձրություն | 48,5 սանտիմետր |
լայնություն | 63 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Վարշավայի ազգային թանգարան և Վարշավայի ազգային թանգարան |
հավաքածու | Վարշավայի ազգային թանգարան |
սեփականատեր | Դոմինիկ Վիտխե-Եժևսկի և Վարշավայի ազգային թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
A Black Woman by Anna Bilińska-Bohdanowiczowa Վիքիպահեստում |
Նեգրուհի (լեհ.՝ Murzyn), լեհ նկարչուհի Աննա Բլինսկա-Բոհդանովիչի 1884 թվականին ստեղծած ռեալիստական դիմանկար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարը գողացել են: Այն վերականգնվել է 2012 թվականին[1]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Բլինսկա-Բոհդանովիչը կտավը նկարել է 1884 թվականին Փարիզում: Այն բաց ֆոնի վրա արված սևական կնոջ դիմանկար է: Կինը պատկերված է գոտկատեղից վերև՝ կիսամերկ, սպիտակ հագուստով, բաց կրծքով, կրում է ոսկյա վզնոց և կարմիր գլխակապ: 19-րդ դարի վերջում էկզոտիկ անձին նկարելը հանրաճանաչ թեմա էր: Նկարիչը ստորագրել է կտավի վերևի աջ անկյունում` գրելով իր ազգանունը և ստեղծման ամսաթիվը[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարն ի սկզբանե պատկանել է Դոմինիկ Վիտխե-Եժևսկուն, որը 1933 թվականին կտավն ի պահ է տվել Վարշավայի ազգային թանգարանին: 1939 թվականին թանգարանը կտավը ձեռք է բերել 700 զլոտիով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կտավը գողացել են անհայտ հանգամանքներում, և 1945 թվականից ի վեր Լեհաստանի իշխանությունները փնտրում էին այն: 2011 թվականին նկարը հայտնվել է Գերմանիայի մի աճուրդում: Այն վերականգնվել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ջանքերով և Citi Handlowy Bank-ի Kronenberg հիմնադրամի աջակցությամբ: 2012 թվականից կտավը կրկին ցուցադրվում է Վարշավայի ազգային թանգարանում [1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 "Murzynka" wróciła do Muzeum Narodowego
- ↑ «Negress Back in the National Museum»։ Dzieje.pl։ Վերցված է դեկտեմբերի 21, 2013
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեգրուհի (նկար) կատեգորիայում։ |