Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ
Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Զլատոպոլ, Նովոմիրգորոդ, Ելիսավետգրադսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 18, 1893 |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Լեհաստան և ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Նեգրուհի |
Պարգևներ | Պատվավոր Լեգեոնի շքանշան |
Ամուսին | Անտոնի Բոհդանովիչ |
Anna Bilińska-Bohdanowiczowa Վիքիպահեստում |
Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ (լեհ.՝ Anna Bilińska-Bohdanowicz, Anna Bilińska-Bohdanowiczowa, 1857[1][2][3][…], Զլատոպոլ, Նովոմիրգորոդ, Ելիսավետգրադսկի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 18, 1893, Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), լեհ նկարչուհի
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Բիլինսկան ծնվել է լեհ բժշկի ընտանիքում Ռուսական կայսրության տարածքում՝ Ուկրաինայում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը: Հետագայում հոր հետ բնակվել են Ռուսաստանի խորքերում: Նրա նկարչության առաջին ուսուցիչը Վյատկայում եղել է աքսորված լեհ նկարիչ Միխայիլ Անդրիոլլին: 1875-1877 թվականներին Բիլինսկան սովորել է Վարշավայի կոնսերվատորիայում: 1877 թվականին նա ընդունվում է նկարիչ Վոյցեխ Գերսոնի նկարչության դասարանը: Այդ ժամանակից նկարչուհին սկսում է իր աշխատանքները ցուցադրել Վարշավայի արվեստի ստեղծագործությունների պահպանության ընկերակցությունում: Սկսած 1882 թվականից նա շատ է ճամփորդել, այցելել է Մյունխեն, Վիեննա, Զալցբուրգ, եղել Իտալիայում: Ժյուլիանի փարիզյան ակադեմիայում ուսումնասիրել է գեղանկարչություն: Նկարչուհին Փարիզում երկար տարիներ է անցկացրել: 1884 թվականին Աննա Բիլինսկան իր առաջին ցուցադրությունն է ունեցել փարիզյան սալոնում: Նկարչուհին սալոնում ցուցադրություններ է ունեցել նաև հետագա տարիներին՝ 1885, 1887, 1892 թվականներին: 1886 թվականից մինչև 1892 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատել է Ժյուլիանի ակադեմիայում:
Բիլինսկայի կտավները ցուցադրվել են Լոնդոնի արվեստի թագավորական ակադեմիայում (1889): Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1889) նրան շնորհվել է արծաթե մեդալ (ինքնանկարի համար): 1891 թվականին Բեռլինում կայացած Միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում նկարչուհին նվաճում է փոքր ոսկե մեդալ:
1892 թվականին Աննա Բիլինսկան ամուսնանում է բժիշկ Անտոն Բոգդանովիչի հետ և մեկնում Լեհաստան: Բնակվել է Վարշավայում, որտեղ դասավանդել է կանանց գեղարվեստական դպրոցում: Մահացել է սրտի հիվանդությունից:
Աննա Բիլինսկան եղել է գեղանկարչության ռեալիստական ուղղության ներկայացուցիչ, չնայած նրա որոշ ստեղծագործություններում զգացվում է իմպրեսիոնիզմի ազդեցությունը: Եղել է դիմանկարի վարպետ, նկարել է նաև նատյուրմորտներ, ժանրային տեսարաններ և բնապատկերներ: Ստեղծագործությունները գտնվում են Կրակովի ազգային թանգարանում, Վարշավայի ազգային թանգարանում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Anna Bogdanowiczowa Bilinska — 2008.
- ↑ 2,0 2,1 Anna Bilinska-Bohdanowicz (ֆր.)
- ↑ 3,0 3,1 http://www.the-athenaeum.org/people/detail.php?id=4107
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1036492192 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Anna Bilińska-Bohdanowicz (Биография и репродукции)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ կատեգորիայում։ |