Օլգա Բոզնանսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Բոզնանսկա
լեհ.՝ Olga Boznańska
Olga Boznańska, Autoportret.jpg
Ծնվել էապրիլի 15, 1865(1865-04-15)[1][2][3][4]
ԾննդավայրԿրակով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][1]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1940(1940-10-26)[3] (75 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ՔաղաքացիությունԼեհաստան[1]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներՍպիտակ հագած երիտասարդ կինը, Երիտասարդ կնոջ դիմանկարը, Կնոջ դիմանկար և Աղջիկը քրիզանթեմներով
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ակադեմիական ոսկե դափնի
Olga Boznańska Վիքիպահեստում

Օլգա Բոզնանսկա (լեհ.՝ Olga Boznańska, ապրիլի 15, 1865(1865-04-15)[1][2][3][4], Կրակով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][1] - հոկտեմբերի 26, 1940(1940-10-26)[3], Փարիզ, Ֆրանսիա[5]), լեհ նկարչուհի, իմպրեսիոնիստ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Բոզնանսկան ծնվել է 1865 թվականի ապրիլի 15-ին Կրակովում, երկաթգծի ինժեների ընտանիքում։ Նրա հայրը եղել է լեհ, մայրը՝ ֆրանսուհի։ Օլգա Բոզնանսկան նկարել սովորել է մանկուց, մասնավոր դասեր է առել Անտոնի Պիոտրովսկու և Կազիմիր Պոխվալսկու մոտ[7]: 1886 թվականից մինչև 1890 թվականը Օլգա Բոզնանսկան ապրել է Մյունխենում: Քանի որ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում կանանց սովորելու չէին ընդունում, Օլգա Բոզնանսկան մասնավոր դասերի է հաճախել Կարլ Կրիխենդորֆի ու Վիլհելմ Դյուրի մոտ։

Օլգա Բոզնանսկան նկարել է մեծ մասամբ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ ու կենցաղային տեսարաններ։ Կրթությունն ավարտելուց հետո՝ 1890-ական թվականներին, Օլգա Բոզնանսկան իր նկարները ներկայացրել է Մյունխենում, Վարշավայում, Բեռլինում, Վիեննայում անցկացվող ցուցահանդեսներում։ «Նկարիչ Պավել Նաումենի դիմանկարը» աշխատանքի համար Օլգա Բոզնանսկան Վիեննայում արժանացել է ոսկե մեդալի, իսկ նրա «Միս Մերի Բրեմի դիմանկարը» մրցանակի է արժանացել Լոնդոնում: 1896 թվականին Օլգա Բոզնանսկային շնորհվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների միության մրցանակ։

1898 թվականին Օլգա Բոզնանսկան դարձել է Լեհ նկարիչների «Արվեստ» միության անդամ։ Նույն թվականին նա մեկնել է Փարիզ։ 1900 թվականին Լոնդոն Նոր պատկերասրահում անցկացված ցուցահանդեսում Օլգա Բոզնանսկան արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև ստացել է Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսի մրցանակ։ Նույն թվականին Օլգա Բոզնանսկան բաժանվել է նկարիչ Յուզեֆ Չայկովսկուց, ում հետ երկար տարիներ մտերիմ հարաբերությունների մեջ էր։

1901 թվականին Պիտսբուրգում տեղի է ունեցել Օլգա Բոզնանսկայի նկարների ցուցահանդես։ 1907 թվականին նա արժանացել է Պիտսբուրգի Քարնեգիի ինստիտուտի արծաթե մեդալի։ 1912 թվականին Օլգա Բոզնանսկան Կլոդ Մոնեի ու Օգյուստ Ռենուարի հետ համատեղ ներկայացրել է Ֆրանսիան Պիտսբուրգում անցկացվծա ցուցահանդեսում։ 1932 թվականին նկարչուհին վերջին անգամ այցելում է Կրակով։ 1937 թվականին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսում Օլգա Բոզնանսկան արժանանում է Գրան պրիի։ 1938 թվականին նա մասնակցում է Վենետիկի բիենալեին։

1912 թվականին Օլգա Բոզնանսկան արժանացել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի։ 1936 թվականին նա Լեհաստանի գրականության ակադեմիայի կողմից ստացել է Ոսկե դափնեպսակ, իսկ 1938 թվականին պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանով։

Օլգա Բոզնանսկան մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 26-ին Փարիզում 75 տարեկան հասակում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշան (1912)
  • Լեհաստանի Վերածննդի շքանշան (1938)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americanaEditorial Espasa, 1905. — Vol. apéndice 2. — P. 477. — ISBN 8423945723
  2. 2,0 2,1 Olga Boznanska
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Olga Boznanska — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 FemBio
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124806082 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. «Boznańska Olga»։ Malarstwo, Europa; początek XX w։ Encyklopedia WIEM, Onet.pl։ Վերցված է November 6, 2012 
  7. Irena Kossowska, Instytut Sztuki Polskiej Akademii Nauk (July 2002)։ «Olga Boznańska»։ Sztuki wizualne։ Warsaw: Instytut Adama Mickiewicza Culture.pl։ Վերցված է November 6, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]