Jump to content

Քնարածառ չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնարածառ չինական
Քնարածառ չինական
Քնարածառ չինական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Magnoliales
Ընտանիք Մագնոլիազգիներ (Magnoliaceae)
Ենթաընտանիք Liriodendroidae
Ցեղ Liriodendron
Տեսակ Քնարածառ չինական (L. chinense)
Միջազգային անվանում
Liriodendron chinense
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Քնարածառ չինական (լատին․՝ Liriodendron chinense), մագնոլիազգիների ընտանիքի, քնարածառ ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է 15-17 մ բարձրությամբ, վրանաձև սաղարթով։ Ունի 4 բլթականի տերևներ, որոնք ավելի սրածայր են։ Ծաղկապատի ներքին մասերը նարնջագույն բծեր չունեն։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում 1958 թվականից։ Անցած տարիների խիստ ձմռան ընթացքում մշտապես ցրտահարվել է մինչև գետնի մակերեսը և հետագայում կրկին աճել բնային մացառներով։ Չնայած դրան, ամեն տարի առատորեն ծաղկում է, սակայն պտուղներում սերմեր չեն կազմավորվում։ Ընթացիկ աճը հասնում է 1-1,5 մետրի։ Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Իջևանի դենդրարիում։ Հեռանկարային տեսակ չէ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում հանդիպում է կենտրոնական Չինաստանում։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում 1958 թվականից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 116։