Մագնոլիազգիներ
Մագնոլիազգիներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Magnoliales |
Ընտանիք | Մագնոլիազգիներ (Magnoliaceae) Juss., 1789 |
Մագնոլիազգիներ (լատ.՝ Magnoliaceae), մագնոլիածաղկավորների կարգի ընտանիք՝ մշտադալար կամ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիաններ։ Ընտանիքը կազմում է տասը ցեղ։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները կոթունավոր են, տերևակիցներով կամ առանց դրանց, ամբողջաեզր կամ բլթակավոր, փետրաձև ջղավորությամբ։ Ծաղիկները միայնակ են, գագաթնային կամ ծոցային, երկսեռ կամ բաժանասեռ։ Ծաղկապսակը հասարակ է, պսականման, կազմված 2-4 շրջաններից։ Առէջները բազմաթիվ են, հազվադեպ՝ 4, ազատ կամ սերտաճած թելիկներով։ Փոշեպարկը երկարավուն է, երկարությամբ բացվող, վարսանդները բազմաթիվ են։ Պտուղը բարդ է, 1-2 կամ բազմաթիվ սերմերով, կազմված միաբուն պտղիկներից, որոնք տեղադրված են երկարավուն կամ գլխիկավոր, չոր կամ հյութալի ծաղկակալի վրա[1]։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
|