Քերոլայն Ֆորբս
Քերոլայն Ֆորբս | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է | Պիլոտային |
Վերջին անգամ հայտնվել է | Ամեն ինչ հիասքանչ էր |
Ստեղծող | Լիզա Ջեյն Սմիթ |
Տեղեկություններ | |
Տեսակներ | Մարդ (1 եթերաշրջան) վամպիր (2-8 եթերաշրջան) |
Սեռ | Իգական |
Ընտանիք | Բիլ (հայր) Էլիզաբեթ Ֆորբս (մայր) |
Ամուսին(ներ) | Ալարիկ Զալցման Ստեֆան Սալվատորե |
Երեխաներ | Լիզզի և Ջոզի Զալցմաններ (դուստրեր) |
Քերոլայն Ֆորբս, հորինված կերպար «Վամպիրի օրագրերը» վիպաշարից։ Հեռուստասերիալում դերը կատարել է Քենդիս Աքոլան[1]։ Քերոլայնը՝ Ելենա Գիլբերտի և Բոննի Բեննետի լավագույն ընկերուհին է։ Ուիլյամ Ֆորբս II-ի (Բիլ Ֆորբս) և շերիֆ Էլիզաբեթ Ֆորբսի դուստրն է։ Քերոլայնին սպանել է Քեթրին Փիրսը և նա վամպիր է դարձել Դեյմոնի արյան շնորհիվ, որը բուժել էր նրա ուղեղի ցնցումը։
«Առաջնածինները» հեռուստասերիալում իր հայտնվելուց մի քանի ամիս անց Քերոլայնը հիշատակվում է «Ժառանգություն» հետուստասերիալում, որի իրադարձությունները տեղի են ունենում «Առաջնածինները» հեռուստասերիալի իրադարձություններից երկու և «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի իրադարձություններից տասերկու տարի անց։
Քենդիսը որոշել է չկատարել Քերոլայնի դերը, սցենարիստները նրա բացակայությունը բացատրելու համար պատճառ գտնեին և դրա համար էլ հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիաներում պարզ է դառնում, որ Քերոլայնը գտնվում է Եվրոպայում՝ անձնակազմ հավաքելու համար, բայց իրականում միայն Ալարիկը գիտի, որ նա փորձում է գտնել 22 տարեկան հասակում Լիզզիի և Ջոզիի միաձուլման կանխման հնարավոր եղանակը։
Վամպիրի օրագրերը հեռուտասերիալում (2009-2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի սկզբում Քերոլայնը շատ հանրաճանաչ և թեթևամիտ աղջիկ է։ Ելենա Գիլբերտի և Բոննի Բեննետի լավագույն ընկերուհին է և ունի վիճահարույց հարաբերություններ իր մոր հետ։ Գտնվում է Դեյմոնի կախարդանքի ներքո, որը նրան ստիպում է դառնալ իր զուգընկերուհին և սնվում է նրա արյամբ։ Երբ Դեյմոնը բանտարկվում է, նա փորձում է Քերոլայնին կանչել իր մոտ, հետո Քերոլայնը մի կերպ փախչում է Զաքի օգնությամբ և չի հասկանում, թե որտեղ է գտնվում։ Հետո նա սկսում է զգացմունքներ տածել Մեթ Դոնովանի նկատմամբ։ Նրանք ռոմանտիկ հարաբերություններ են սկսում, որի ժամանակ Քերոլայնը սկսում է խանդել, երբ Մեթն ու Ելենան սկսում են հիշել միասին անցկացրած իրենց պահերը։ Ժամանակի ընթացքում նա համեմատաբար ավելի քիչ թեթևամիտ է դառնում։ Փոթորկի ժամանակ Քերոլայնը հայտնաբերում է Մեթի քրոջ՝ Վիկիի մարմինը։ Եթերաշրջանի վերջին սերիայում նա, Մեթը և Թայլերը ավտովթարի են ենթարկվում, հետո Քերոլայնը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց։
Երկրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ եթերաշրջանի սկզբում նա վամպիր է դառնում, այն բանից հետո, երբ Քեթրինը սպանում է նրան (իսկ դրանից առաջ Դեյմոնը նրան է տալիս իր արյունը, ավտովթարից հետո), Քեթրինն օգտագործում է նրան, որպեսզի հաղորդագրություն փոխանցի Սալվատորե եղբայրներին և Ելենային։ Ինչպես բոլոր նոր վերափոխված վամպիրները նա ամեն կերպ փորձում է կառավարել իր զգացմունքները և արյան ծարավը։ Երբ նա մինչև վերջ արնաքամ է անում մի մարդու, Բոննին վերջապես հասկանում է նրա նոր կարգավիճակը։ Հետո համաձայնվում է օգնել նրան և առաջարկում է Լազուրիտով մատանի, որը նրան թույլ է տալիս քայլել արևի տակ։ Քերոլայնը ընկերանում է Թայլերի հետ և պարզում, որ նա մարդագայլ է։ Երբ նրա մայրը՝ Էլիզաբեթ Ֆորբսը պարզում է, որ իր դուստրը և Սալվատորե եղբայրները վամպիրներ են, Քերոլայնը որոշում է հիպնոզացնել նրան, որպեսզի ստիպի մոռանալ այդ մասին։ Երբ գործը հասնում է իր զուգընկերոջը՝ Մեթին, գաղտնիքը բացահայտելու վերաբերյալ, Քերոլայնը նրան նույնպես հիպնոզացնում է։ Բայց Մեթը իր ձեռքում պահում է Աղավնիճ, ցույց է տալիս, իբր թե մոռացել է։ Հետո նրան և Թայլերին առևանգում է Քլաուսը, արարողակարգում մասնակցելու համար, բայց վերջում նրանց փրկում է Դեյմոնը։ Նա նկատում է, որ Մեթի վրա հիպնոզը չի ազդել և Մեթն ասում է, որ էլ չի ուզում նրա հետ մնալ։ Հետո նրա մայրը վերջապես ընդունում է, որ իր դուստրը վամպիր է։ Այս եթերաշրջանի ընթացքում նա ավելի է մտերմանում Թայլերի հետ, այն ժամանակ, երբ վերջինս նրա նկատմամաբ զգացմունքներ է տածում։
Երրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլ Լոքվուդն իր հերթին բացահայտում է, որ Քերոլայնը՝ իր որդու՝ Թայլերի ընկերուհին նույնպես վամպիր է։ Հետո նա Քերոլայնին փոխանցում է Բիլլին` վամպիրներ ոչնչացնողի, որը պարզվում է, որ Քերոլայնի հայրն է։ Նա տանջում է նրան, որպեսզի նրա վամպիրի էությունը բացահայտի, բայց նրան օգնության են գալիս Քերոլայնի մայրը՝ Լիզ Ֆորբսը և Թայլերը։ Հետո Թայլերն «իր կամքից անկախ» խայթում է նրան (սերիա 11), իսկ Կլաուսն առաջարկում է իր արյունը՝ Քերոլայնին փրկելու համար։ Դրանից հետո Կլաուսը սկսում է գրավել Քերոլայնի ուշադրությունը և փորձում հրապուրել նրան։ Նա իր եղբորը՝ Կոլին ասում է, որ Քերոլայնի մեջ տեսնում է իրօրինակ մարտահրավեր, բայց իրականում սկսում է սիրայաին զգացմունքներ տածել նրա նկատմաամբ, որը մինչև վերջ այդպես էլ չի զարգանում։ Նույնիսկ հրավիրում է մորը՝ Էսթերին նվիրված երեկույթին։ Միաժամանակ Թայլերն ուզում է Քերոլայնին ցույց տալ իր սերը և դիմում է հոր օգնությանը։ Նա փորձում է վերահսկել իրեն, որպեսզի վերացնի Կլաուսի ազդեցությունն այն բանից հետո, երբ Կլաուսը վերափոխում է նրան։ Այդ իսկ պատճառով նա հեռանում է Միստիկ Ֆոլսից և վերադառնում է միայն 3-րդ եթերաշրջանի 19-րդ սերիայում։ Երրորդ եթերաշրջանի վերջին սերիայում Քերոլայնը և Թայլերը ստիպված լքում են քաղաքը, քանի որ Ալարիկը հայտնում է խորհրդին, որ Քաղաքապետի և Շերիֆի երեխաները՝ համապատասխանաբար հիբրիդ և վամպիր են։ Սակայն հին նկուղում հանդիպման ժամանակ Քերոլայնը՝ Թայլերին հայտնում է, որ Կլաուսը մահացել է և որ Թայլերը շուտով ինքն էլ կմահանա։ Նա խնդրում է Քերոլայնին, որ արագ գնա և իր մորն ասի, որ նա հեռացել է քաղաքից, ինչպես և ծրագրվել էր, բայց Կլաուսն այդ ժամանակ գտնվում է Թայլերի մարմնում՝ Բոննիի շնորհիվ։
Չորրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջանի ընթացքում նա պահպանում է Թայլերի հետ իր հարաբերությունները, նաև ավելի է մտերմանում Կլաուսի հետ։ Նաև փորձում է օգնել Ելենային, որ հետ բերի նրա մարդկայնությունը։ Օգնում է նաև իր ընկերներին, որ գտնեն վամպիրիզմի դեղը՝ Թայլերի և մասամբ նաև Կլաուսի օգնությամբ, որը փակված է մնում Գիլբերտների ընտանիքի հյուրասենյակում։ Վերջինս բարկանում է և վրեժխնդիր լինում Թայլերից՝ հարձակվելով Քերոլայնի վրա, խայթում է նրան և հրաժարվում է բուժել իր արյամբ։ Դրա համար Թայլերը նրա փրկության համար ծրագիր է մշակում և ասում է Կլաուսին, որ եթե չբուժի Քերոլայնին, ապա ստիպված կնայի նրա մահվանը։ Քերոլայնը խոստովանում է Կլաուսին, որ նա գիտի, որ Կլաուսը սիրում է իրեն և մտածում է, որ այն մարդն ով ունակ է սիրելու, ունակ է նաև փրկվելու։ Նաև այն, որ անհնար է, որ նա կթողնի իրեն մահանալ, քանի որ զգացմունքներ ունի իր նկատմամբ և վերջնական հաշվում փրկում է նրան։ Քերոլայնը խնդրում է Կլաուսին լինել ներողամիտ և ազատ արձակել Թայլերին՝ սպանելու փոխարեն։ Կլաուսը համաձայնվում է նրան առավելություն տալ։ Հետո նա իմանում է, որ Թայլերը մեկընդմիշտ լքել է Միստիկ Ֆոլսը, բայց վերադառնում է պարահանդեսի վերջին պարի ժամանակ։ Ելենան համարյա սպանում է Քերոլայնին, քանի որ Ելենան կորցրել էր իր մարդկայնությունը և շատ խորը վնասվածք է հասցնում և հետո նրան հաջողվում է վերակենդանացնել իր մորը՝ Լիզին այն բանից հետո, երբ վերջինս Սայլասի հարձակմանն է ենթարկվում։ Եթերաշրջանի ավարտին Նոր Օռլեան մեկնելուց առաջ և անտեսելով Քերոլայնի նկատմամբ իր զգացմունքները, Կլաուսը թույլատրում է Թայլեին վերադառնալ քաղաք և խոստանում է, որ Քերոլայնը կլինի նրա վերջին մեծ սերը՝ «ցանկացած եղանակի»։ Քերոլայնը դառնում է Միստիկ Ֆոլսի ավագ դպրոցի շրջանավարտ։
Հինգերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջանի սկզբում Քերոլայնը գնում է քոլեջ Ելենայի հետ՝ չիմանալով, որ Բոննին մահացել է դեռ ամառվա սկզբից։ Նա դեռ հարաբերությունների մեջ է Թայլերի հետ։ Թայլերը, երբ Բոննիի թաղման արարողությանը վերադառնում է քաղաք, նա Քերոլայնին ասում է, որ եթե վերադառնա, նա կթողի երիտասարդ աղջկան։ Քերոլայնը խնդրում է, որ նա ընտրություն կատարի Կլաուսի նկատմամբ վրեժի լուծելու և իր միջև։ Թայլերը որոշում է վրեժ լուծել Կլաուսից և հետևաբար ընդմիշտ թողնում է Քերոլայնին։ Քերոլայնը մտերմանում է նոր ուսանողի՝ Ջեսսիի հետ։ Կլաուսը վերադառնում է Միստիկ Ֆոլլս, Քեթրինին իր արարքների պատասխանը տալու համար։ Նա դա անում է հիմնականում՝ Քերոլայնին նորից տեսնելու համար։ Երբ նրանք անտառում միայնակ են մնում, Կլաուսը Քերոլայնին խոստանում է այլևս ոտք չդնել Միստիկ Ֆոլս և նրան հանգիստ թողնել, եթե նա բացահայտի իր հոգու ամենամռայլ գաղտնիքները՝ այն, որ Քերոլայնը ռոմանտիկ զգացմունքներ ունի Կլաուսի նկատմամբ։ Դրա համար Քերոլայնը խոստովանում է, որ նա ինչ-որ զգացմունք ունի նրա նկատմամբ, իսկ հետո նրանք սեքսով են զբաղվում։ Դեյմոնը և Լեքսին չեն կարողանում վերադառնալ և մնում են մեռյալների աշխարհում։ Հետո նա անօգնական կերպով նայում է իր ընկերուհի Բոննիի մահվանը, որը մնացել էր Բանտային աշխարհում՝ Դեյմոնի հետ։
Վեցերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեցերորդ եթերաշրջանում՝ անցնում է չորս տարի Դեյմոնի և Բոննիի մահվանից և որևէ գերբնական արարած չի կարողանում ոտք դնել Միստի Ֆոլս քաղաք՝ Օտարականների կախարդանքի պատճառով, Քերոլայնի կյանքը բարդանում է, քանի որ չի կարողանում գնալ սեփական տուն և տեսնվել իր մոր հետ։ Ամիսների ընթացքում նա ապարդյուն կերպով փորձում է հետ բերել Դեյմոնին և Բոննիին, բայց սկսում է ավելի տանջվել, երբ իմանում է, որ Ստեֆանը թերթել է կյանքի այդ էջը և հիասթափվում է նրանից։ Նրանց ընկերությունն ավարտվում է։ Եթերաշրջանի կեսին նա կորցնում է իր մորը, որը ուներ գլխուղեղի չարորակ ուռուցք։ Այդ կորստի հետ չհամակերպվելով, նա անջատում է իր էմոցիաները և Ստեֆանի ուղեկցությամբ (որին նույնպես ստիպել էր անջատել իր էմոցիաները), քաղաքում արյունահեղություն են սկսում։ Հետո երկու վամպիրները քնում են միասին։ Հետո Ստեֆանի օգնությամբ՝ Քերոլայնը հետ է բերում իր էմոցիաները, բայց սկսում է ամաչել իր արարքների համար։ Եթերաշրջանի վերջին սերիայում նա հրաժեշտ է տալիս Ելենային, որը քնի մեջ է ընկնում մոտ վաթսուն տարով (Կայի կախարդանքի պատճառով), նա որոշում է հարաբերություններ չսկսել Ստեֆանի հետ։ Չնայած այն բանին, որ նա նույնպես զգացմունքներ ուներ Ստեֆանի նկատմամբ, բայց որոշում է սպասել որոշ ժամանակ։
Յոթերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ եթերաշրջանում անցել է մի քանի ամիս Ելենայի քնելուց հետո։ Քերոլայնը գրառումներ է կատարում Ելենայի օրագրում՝ կատարվող իրադարձությունների մասին։ Միստիկ Ֆոլս են գալիս Լիլի Սալվատորեն և հերետիկոսները, իսկ քաղաքը քաոսի մեջ է։ Քերոլայնը Մեթի հետ փորձում է ազատվել Հերետիկոսներից՝ նրանց տանը ռումբ տեղադրելով, բայց նրանց ծրագիրը ձախողվում է։ Այդ դեպքերից հետո նա օգնում է տարհանել բնակչությանը՝ սպանդից խուսափելու համար։ Միստիկ Ֆոլսը դառնում է ուրվական քաղաք և փողոցներում գտնվող յուրաքանչյուր մարդու սպանում են հերետիկոսները։ Հետո Քերոլայնը վերադառնում է Ստեֆանի հետ, սակայն շուտով նրան առևանգում է Էնզոն, որը նրան հերետիկոսներին է հանձնում՝ Լիլի Սալվատորեի դիմաց։ Այնուհետև Քերոլայնին առևանգում են երկու հերետիկոսներ՝ Նորան և Մերի Լուիզը, ովքեր հաճույք են ստանում, խոշտանգելով նրան իրենց սեփական ուժերով, փորձելով Մալքոլմի մահվան համար վրեժխնդիր լինել նրանից։ Հենց այդ ժամանակ էլ Վալերին (երրորդ հերետիկոսը) նրան տալիս է կարդալ Ստեֆանի օրագիրը, որը նա գրում էր 1863 թվականին։ Այնուհետև Քերոլայնը իմանում է, որ Ստեֆանը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Վալերիի հետ և որ այդ կարճ հարաբերությունից հետո հղիացել է։ Վալերին, ի վերջո, ազատում է Քերոլայնին և այժմ նա կարող է շարունակել լինել Ստեֆանի հետ։
Բայց նրանց հարաբերությունները ևս մեկ անգամ ոտքից գլուխ շրջվում են՝ որոշ իրադարձություններից հետո։ Ստեֆանը գտնում է Վալերիին և իմանում, որ նա հղի է եղել, նաև այն որ ապագա երեխային սպանել է Ջուլիանը՝ Լիլիի սիրեկանը, որը ծեծել է Վալերիին մինչև երեխային կորցնելը։ Ստեֆանը խոստանում է վրեժխնդիր լինել և սպանել Ջուլիանին, ինչը լուրջ սպառնալիք է հանդիսանում՝ նրա և Քերոլայնի հետ հարաբերություններին։ Մյուս կողմից, 7-րդ եթերաշրջանում Քերոլայնը զարմանքով բացահայտում է, որ նա հղի է Ալարիկի ապագա երկվորյակներով։ Իսկ, երեք տարի անց, մենք տեսնում ենք, որ նա հայտնվում է հեռուստատեսությունում և այլևս երբեք չի ցանկանում լսել Ստեֆան Սալվատորեի մասին։
Մի քանի շաբաթ անց նա արդեն զգում է իր հղիությունը և հասկանում, որ իր կարգավիճակում մեծացնում է արյան ծարավը։ Քերոլայնը համակեպրվում է իր հղիության փաստի հետ և Ալարիկի հետ մասնակցում է ծննդաբերության դասընթացներին։ Դասերին հաճախող մարդիկ տեղյակ են Ալարիկի և Քերոլայնի միջև տարիքային տարբերության մասին։ Երեք ամիս անց՝ 10-րդ սերիայում, Քերոլայնը քիչ ներկայություն է ցուցաբերում, երբ Դեյմոնը Բոննիի օգնությամբ ազատվում է Փյունիկի քարից։ 11-րդ սերիայում փորձում է օգնել Ստեֆանին, որն այդ ժամանակ Փյունիկի քարի փորձությունների միջով անցնելուց հետո հետտրավմատիկ սթրես է ապրում։ Նա կնունքի արարողություն է կազմակերպում ապագա երեխաների համար, իսկ սերիայի վերջում տխրում է, իմանալով, որ Ալարիկը պատրաստվում է երկու երեխաների հետ լքել Միստիկ Ֆոլսը՝ ծննդաբերությունից հետո, որպեսզի հեռու պահի նրանց վամպիրներից։
Երեք տարվա հետհայացքից հետո Քերոլայնն ազատում է Մեթին՝ Ռեյնա անունով որսորդից։ 12-րդ սերիայում նա պառկած է հիվանդանոցում և սարսափով հասկանում է, որ նա սպասում է սիֆոններ երկվորյակների, որոնք սկսում են ներծծել նրա մարմնի մեջի ողջ կախարդանքը, որի արդյունքում նրա մարմինը չորանում և քարանում է։ Հաջորդ սերիայում՝ Քերոլայնը պետք է շտապ ծննդաբերի, սակայն երեխաները հրաժարվում են լքել արգանդը, ինչը բարդացնում է վիրահատությունը և մեծացնում երիտասարդ վամպիրի մահվան վտանգը։ Վալերին, որին օգնում ենն Նորան, Մերի Լուիզը և Բոն, ուղղորդում են նորածինների ուժերը այնպես, որ ծննդաբերությունը հնարավորինս հարթ և առանց վտանգի անցնի։ Դրվագի վերջում Քերոլայնը ծննդաբերում է փոքրիկ երկվորյակների, որոնց Ալարիկը կոչում է Ջոզի և Էլիզաբեթ։ Սկզբում նա կրկնում է, որ Ջոզին և Էլիզաբեթը նրա դուստրերը չեն։ Այդ ընթացքում Ստեֆանը պարզում է, որ իրեն հետապնդում է Ռեյնա Քրուզը և հետո նա գնում է Նոր Օռլեանում գտնվող Կլաուսի բարը։ Վերջինս խնդրում է Ստեֆանին լքել քաղաքը, որպեսզի չվտանգի իր բնակիչներին, երբ հայտնաբերում է, որ Ստեֆանը կրում է Ռեյնա Կրուզի նշանը։ Ստեֆանը մոռանում է իր հեռախոսը դարակում, իսկ Կլաուսը նկատում է այն, երբ զանգ է ստանում Քերոլայնից։ Զարմացած կերպով՝ նա խոստովանում է, որ շատ էր մտահոգված Ստեֆանի համար։ Հետո Կլաուսը նրան ասում է, որ չանհանգստանա Ստեֆանի համար և խոստանում օգնել նրան։ Իմանալով, որ նա վախենում է խոստովանել իրեն, որ նա Ջոզզիի և Էլիզաբեթի մայրն է նա ասում է նրան, որ չկարողանալ բացատրել այն ինչ նա սիրում է՝ հանցագործություն չէ։ Հետևելով նրա խորհրդին, նա գնում է Դալլաս՝ Ալարիկի և երեխաների հետ։ Երեք տարի անց նա ամուսնանում է Ալարիկի հետ։ Երբ Քերոլայնը վտանգի է ենթարկվում խնդրում է Ալարիկին, որ հեռու տանի Ջոզզիին և Էլիզաբեթին։ Քերոլայնը գնում է Նոր Օռլեան իր ընկերոջից՝ Կլաուսից օգնություն խնդրելու համար։ Նա իմանում է, որ Ստեֆանն անհայտ կորել է արդեն մոտ երեք տարի։ Երկար տարիների ընթացքում Քերոլայնը Ստեֆանի բացակայության պատճաով դատարկվում է և վերադառնում է Տեխաս այն բանից հետո, երբ երեք տարվա դադարից հետո առաջին անգամ տեսնում է Ստեֆանին։ Հետո Քերոլայնը որոշում է անտեսել Ստեֆանին։ Իսկ հետո նրա վրա հարձակվում է Բոննին և դրոշմ է թողնում նրա ուսից։ Քերոլայնը ստիպված փախուստի է դիմում Ստեֆանի հետ՝ ստիպված լինելով հրաժարվել Ալարիկից և իր երեխաներից։ Գիտակցելով իր ընտրության լրջությունը, նա հայտնվում է նույն իրավիճակում, որում հայտնվել էր դեռևս երեք տարի առաջ։ Վերջին դրվագում փախչում է Բոննից և Ստեֆանի հետ վերադառնում է եթերաշրջանի ավարտին։
Ութերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջանի սկզբում Քերոլայնը դեռ փորձում է հայտնաբերել Դեյմոնի և Էնզոյի գտնվելու վայրը։ Հետո նա գնում է Վիրջինիա նահանգի Սուրբ Յոհաննեսի տաճար, որտեղ փորձում են սպանել նրա դստրերին։ Նա կարողանում է կանգնեցնել չարագործին։ Տանջանքների ժամանակ նա խոստովանում է, որ երկվորյակները պատասխանատվություն են կրում տարօրինակ արարածի ազատման համար, բայց մինչ ամեն ինչի մասին պատմելը, ինչ-որ գերբնական ուժ կտրում է նրա լեզուն՝ մինչ սպանելը։ Սերիայի վերջում Քերոլայնը գնում է Ստեֆանի տուն։ Երկրորդ սերիայում Նա օգնում է Բոնիին և Ստեֆանին փրկել Ստեֆանի վերջին հետնորդին՝ Սառա Սալվատորեին։ Սերիայի վերջում Ստեֆանը ամուսնության առաջարկություն է անում Քերոլայնին և նա համաձայնվում է։ Բոննին և Քերոլայնը երրորդ սերիայում նշում են իրենց միասնությունը, բայց հարսանեկան զգեստի ընտրության ժամանակ նրանց խանգարում է Դեյմոնը՝ հարձակվելով նրանց վրա։ Քերոլայնը կարողանում է հանդարտեցնել նրան, իսկ երկու կանայք կարողանում են փախչել։ Հինգերորդ սերիայում իմանում է Թայլերի մահվան մասին և որոշում է հարգանքի տուրք մատուցել նրան։ Նա գնում է իր դուստրերին փնտրելու 6-րդ սերիայում, որոնց առևանգել էին Սիրենաները։ Նա որոշում է կայացնում և ասում Ալարիկին, որ իր դստրերի հետ հեռանա քաղաքից։ Քերոլայնն ամուսնանում է Ստեֆանի հետ՝ սերիալի նախավերջին սերիայում, սակայն նա մահանում է իր եղբոր փոխարեն զոհաբերելով իրեն՝ հաջորդ դրվագում։ Այրի Քերոլայնը հոգ է տանում իր 2 հմայիչ դուստրերի մասին և դպրոց է բացում կախարդական ունակություններով երեխաների համար։ Հետո Քերոլայնը հպարտությամբ նայում է, թե ինչպես է Ալարիկը ղեկավարում դպրոցը։ Վերջին հայտնվելու ժամանակ Քերոլայնը նամակ է ստանում իր նախկին սիրուց՝ Կլաուսից, որը խոստովանում է իր կյանքի բեկումնային պահի մասին, բայց նաև նրա ընտրած ապագայի մասին, որն ավելի ազնիվ է, քան իր պատկերացումներում։ Նա նվիրատվություն է անում նրա բացած դպրոցին, խոստանալով, որ մի օր նրանք կրկին կհանդիպեն ․․․ «որքան ժամանակ էլ, որ կպահանջվի»։
Առաջնածինները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլայնը հայտնվել է որպես հրավիրված աստղ «Առաջնածինները» հեռուստասերիալի 1, 6, 7, 12 և 13 սերիաներում։
Կլաուսի դուստրը՝ Հոուփը սովորում է Միստիկ Ֆոլլսում գտնվող կախարդության դպրոցում, որի ղեկավարը Քերոլայնն է։ Հետո նա զանգ է ստանում Ռեբեկկայից, որը նրան խնդրում է գնալ Փարիզ՝ Կլաուսին օգնելու համար։ Պարզվում է, որ Կլաուսն ամայացել է և կատարել է բազում սպանություններ, երբ իմացել է, որ իր եղբայրը՝ Էլայջան կորցրել է հիշողությունը։ Դրա համար Քերոլայնը գնում է նրան տեսակցության և ասում, որ նա չպետք է համեմատվի իր հոր՝ Մայքլի նման հրեշի հետ։ Նաև խորհուրդ է տալիս, որ զրուցի իր աղջկա հետ, քանի դեռ նրան վերջնականապես չի կորցրել և ասում է, որ Հոուփն այնքն լավն է, որ իսկապես արժե ճանաչել նրան։
Այն բանից հետո, երբ Հոուփը փախչում է իր ընկերոջ՝ Ռոմանի հետ, Քերոլայնը տեղեկացնում է Կլաուսին՝ աղջկա անհետացման մասին։ Որից հետո նրանք երկուսով սկսում են նրա որոնումները։ Նրանց մոտ վարկած է առաջանում փախուստի պատճառի վերաբերյալ։ Քերոլայնն ասում է, որ որոշ աղջիկներ սիրում են «Վատ տղաներին» և օրինակ է բերում իրեն, ասելով, որ կար մի ժամանակ, երբ ինքն էլ է այդպիսին եղել և այն, որ նրանցից շատերը նրանից տարիքով բավականին մեծ են եղել (ակնարկելով Կլաուսին)։ Վերջինս էլ պատասխանում է, որ նրանցից ոմանք ունեցել են լավ մտադրություններ (ակնարկելով ինքն իրեն)։ Ճանապարհին Կլաուսը հարցնում է, թե արդյո՞ք նա փոշմանել է իրենց մեջ կատարվածի համար։ Քերոլայնը պատասխանում է, որ չի փոշմանել և հավելում, որ այդ ժամանակ նա շատ երիտասարդ է եղել։ Ասում է, որ այդ ժամանակ նրանք երկուսն էլ այլ մարդիկ են եղել։ Նաև ասում է, որ այն ժամանակ ինքը Կլաուսի համար եղել է ինչ-որ անմեղություն, որը հիշեցրել է ժամանակին իրեն, որը ժամանակին կորցրել և ցանկացել էր վերականգնել, նաև այն, որ այդ ժամանակվանից հետո նրանք չեն հանդիպել և նա իրեն հարց է տալիս, նկատել է նա դա երբևէ, թե՞ ոչ։ Կլաուսը պատասխանում է, որ անհնար է նրան մոռանալ։ Երբ նրանք հասնում են վայր, որտեղ Հեյլին և Հոուփը ծուղակի մեջ են, հայտնվում է Էլայջան և կոտրում Քերոլայնի վիզը։
Հեյլիի մահից հետո Քերոլայնը նամակ է ուղարկում Կլաուսին և ասում, որ չամաչի և զանգահարի իրեն, եթե նրան ընկեր անհրաժեշտ լինի։
Իմանալով, որ իր դուստրը գտնվում է մահացու վտանգի տակ, քանի որ նրա մարմնին տիրել է ոգի՝ Նադուն (Դատարկություն/The Hollow), Կլաուսը գնում է Միստիկ Ֆոլս, որպեսզի օգնություն խնդրի Քերոլայնից։ Նրան պետք է, որ Քերոլայնի աղջիկները դուրս հանեն Նադուին՝ Հոուփի մարմնից։ Քերոլայնը համաձայնվում է, բայց հետո իմանում է, որ Կլաուսը պատրաստվում է զոհաբերել ինքն իրեն, նա անհանգստանում է և հարցնում, արդյոք այլ լուծում չկա։ Նա պատասխանում է, որ ժամանակ չկա՝ այլ լուծում փնտրելու։ Քերոլայնը վերջապես համոզում է Ալարիկին, որ օգնեն Կլաուսին։ Մինչ Կլաուսը նայում է, թե ինչպես է իր դուստրը պարում Լենդոնի հետ, նա խոստովանում է, որ Կլաուսը հեռացել էր, որպեսզի միանար նրան, մինչև այն պահը, երբ Ստեֆանը թաքնվում էր Ռեյնայից (և լքված է զգում իրեն)։ Քերոլայնն էլ խոստովանում է, որ նրա մեջ երբեք «թշնամի» չի տեսել։ Կլաուսը փորձում է համբուրել նրան, բայց Քերոլայնը հրում է նրան։
Նա Էլայջային պատմում է Կլաուսի ծրագրերի մասին, բայց չի այցելում արարողակարգի վայրը և նրա փոխարեն այնտեղ է գնում Ալարիկը։ Երբ Կլաուսը հարցնում է, թե որտեղ է Քերոլայնը, նա պատասխանում է, որ նա չի ցանկանում տեսնել Կլաուսի մահը։
Քերոլայնը գնում է Նոր Օռլեան՝ Կլաուսին հրաժեշտ տալու համար, քանի որ նա պատրաստվում է զոհաբերել իրեն` դստերը փրկելու համար։ Նա ստիպում է նրան լսել այն ձայնային հաղորդագրությունը, որը նա թողել էր նրան տարիներ առաջ։ Կլաուսը՝ Քերոլայնին ցույց է տալիս Նոր Օռլեանը։ Միասին նրանց վերջին տեսարանը տեղի է ունենում բարում։ Քերոլայնը խորհուրդ է տալիս հրաժեշտ տալ աղջկան, ասում է, որ նա երբեք չի մոռանա Կլաուսին՝ նախքան նրան համբուրելը և բարը լքելը։
Ֆիզիկական տվյալներ և ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլայնը նիհար և բարձրահասակ է։ Գեղեցիկ և սեքսուալ է, ունի շեկ մազեր, երկնագույն աչքեր և մոդելային կառուցվածք։ Նա ունի ամենօրյա հագուստի ոճ։ Բնավորության տեսանկյունից՝ համարձակ, հասուն, ժպտերես, բարի, ուժեղ, խելացի և օպտիմիստ անձնավորություն է, նա միշտ տեսնում է մարդկանց բարի կողմը և միշտ պատրաստ է օգնել իր ընկերներին և այն անձանց՝ ում սիրում է։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Արդյունք | Նշում |
---|---|---|---|---|
2012 | Teen Choice Awards | Scene Stealer Female | Հաղթանակ | [2] |
2013 | Scene Stealer Female | Առաջադրված | [3] | |
2014 | Scene Stealer Female | Հաղթանակ | [4] | |
2015 | Choice TV Actress Fantasy/Sci-Fi | Առաջադրված | [5] | |
Choice TV: Liplock (Փոլ Ուեսլիի հետ) | Առաջադրված | |||
2016 | Choice TV Actress Fantasy/Sci-Fi | Առաջադրված | [6] | |
Choice TV: Liplock (Փոլ Ուեսլիի հետ) | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Krentcil, Faran (2009 թ․ սեպտեմբերի 24). «The Inside: Candice Accola». Nylon. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Teen Choice Awards 2012: Complete Winners List». MTV. 2012 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «2013 Teen Choice Awards: The Winners List». MTV. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014-03-30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Nordyke, Kimberly (2014 թ․ օգոստոսի 10). «Teen Choice Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «2015 Teen Choice Award Winners – Full List». Variety. Penske Media Corporation. 2015 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Crist, Allison; Nordyke, Kimberly (2016 թ․ հուլիսի 31). «Teen Choice Awards: Complete Winners List». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.