Վամպիրի օրագրերը (առաջին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վամպիրի օրագրերը (առաջին եթերաշրջան)
ՍերիալՎամպիրի օրագրերը
Լեզուանգլերեն
ԵրկիրԱՄՆ
Սերիաների քանակ22
Ցուցադրում
ՀեռուստաալիքThe CW
Եթերաշրջաններ
← Նախորդ
-
Հաջորդ →
2-րդ

Վամպիրի օրագրերը, ամերիկյան գերբնական սարսափ ռոմանտիկա է ստեղծված Քևին Ուիլյամսոնի կողմից։ Սերիալը հիմնված է համանուն վեպի վրա, որի հեղինակը Լիզա Ջեյնն է։ Ֆիլմի առաջին եթերաշրջանը նկարահանվել է 2009 թվականի մայիսի 19-ից, իսկ պրեմիերան կայացել է 2009 թվականի սեպտեմբերի 10-ին The CW հեռուստաալիքով։ Ֆիլմն ունուցել է 4,91 միլիոն դիտում, որը ռեկորդային է ալիքի համար։ Սերիալում գործողությունները տեղի են ունենում Միստիկ Ֆոլս քաղաքում (Վիրջինիա)։ Այն hորինված փոքր քաղաք է, որը հայտնի է իր գերբնական արարածներով։ Սերիալի հիմնական կիզակետը Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) և երկու՝ մութ անցյալ ունեցող վամպիր-եղբայրների միջև սիրային եռանկյունն է (Ստեֆան Սալվատորե և Դեյմոն ՍալվատորեՔայլա Յուելլը մարմնավորում է Վիկիին, որը հիմնական դերերից էր մինչև 9-րդ սերիան, նրան սպանում են արյան ծարավի համար Սալվատոր եղբայրները։ Մեթյու Դևիսը մարմնավորում է Ալարիկ Զալցմանին, դերը դառնում է հիմնական, սկսած 14-րդ սերիայից, մինչ այդ Ալարիկ Զալցմանի դերը երկրորդային էր։ Եթերաշրջանը ավարտվել է 2010 թվականի մայիսի 13-ին, ունենալով 22 էպիզոդ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Ցուցադրումը ԱՄՆ-ում Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում
(միլիոն)
11"Պիլոտային սերիա"
"Pilot"
Մարկոս ՍիգաՔևին Ուիլյամսոն և Ջուլի Պլեկ2009 թվականի սեպտեմբերի 104,91[1]
Ծանր ավտովթարից չորս ամիս անց որը սպօանել է նրանց ծնողներին, տասնյոթամյա Ելենա Գիլբերտը և և նրա տասնհինգամյա եղբայրը` Ջերեմին փորձում են ապրել սովորական կյանքով։ Հիմա ա եղբոր հետ ապրում է հորաքույր Ջինաի հետ, ով իրական ձևով հոգ է տանում նրանց մասին։ Ելենա որոշ չափով հանգստանում է խոսելով իր լավագույն ընկերուհու` Բոննիի և ընկերոջ` Մեթի հետ, այն ժամանակ երբ Ջերեմի հանգստություն է գտնում թմրանյութերի մեջ և փորձում է հասկանալ, թե ինչու Մեթի քույրը` Վիկին, իրեն փոխել է նրա ամենամեծ թշնամու` Տայլերի հետ։ Քաղաք է վերադառնում Ստեֆան Սալվատորը, որ չի խմում մարդկային արյուն և փորձում է հասարակ կյանքով ապրել։ Խնջույքի ժամանակ Վիկիի վրա է հարձակվում Ստեֆանի եղբայրը` Դեյմոնը։ Ստեֆանը տուն է վերադառնում և այնտեղ տեսնում է իր եղբորը, ում չէր տեսել 15 տարի, և նա նույնպես վմպիր էր։ Վերջինս ծիծաղում է Ստեֆանի վրա այն պատճառով, որ նա հրաժարվում է իր ունեցվածքից, որը իրեն է պատկանում ըստ ժառանգության։ Դեյմոնը Ստեֆանին մեղադրում է անցյալի մեղքերի համար և խոստանում է փչացնել նրա կյանքը։ Հնարավոր է ամեն ինչ տեղի է ունեցել այն պատճառով, որ Ելենան շատ է նման մի աղջկա, ում նրաք երկուսով սիրում էին հարյուրամյակներ առաջ։
22"Երկնաքարի գիշերը"
"Night of the Comet"
Մարկոս ՍիգաՔևին Ուիլյամսոն и Ջուլի Պլեկ2009 թվականի սեպտեմբերի 173,78[2]
Վիկին հիվանդանոցում է հայտնվել այն դեպքից հետո, որը նա շատ մեծ դժվարությամբ է հիշում։ Ստեֆանը հիվանդանոց է գալիս, որպեսզի օգտագործի ի ուժերը, և հոգեժնչի Վիկիին որ նա ոչինչ չի հիշում։ Սակայն նա ներկայությունը հիվանդանցում է զգում Վիկիի եղբայրը` Մեթը։ Ծնողկան ժողովի ժամանակ պարոն Տանները հասկացնել է տալիս Ջեննային, որ նա չի կարողանում իրականացնել իրեն հանձնված խնամակալի գործերը, հատկապես Ջերեմիի հարցում։ Ելենան որոշում է գնալ Սալվատորների տուն, որպեսզի խոսի Ստեֆանի հետ, սակայն նրա փոխարեն հանդիպում է Ստեֆանի եղբորը` Դեյմոնին։ Նա Ելենաին պատմում է Ստեֆանի և Կետրինի սիրո մասին, և երբ Ստեֆանը տուն է գալիս, Ելենան կարծում է, որ Ստեֆանը այդքան էլ երջանիկ չէ տեսնել նրան։ Այդ ժամանակ Վիկին սկսում է հիշել այն հրեշավոր գիշերվա ժամանակ տեղի ունեցած հարցակումը իր վրա։
33"Ուրբաթի գիշեր կծում է"
"Friday Night Bites"
Ջոն ԴալԲարբի Կլիգման և Բրայան Մ. Հոլդման2009 թվականի սեպտեմբերի 243,81[3]
Ելենան փորձում է լուրջ չընդունել Բոննիի ասածը այն մասին, որ տարօրինակ վիբրացիաներ է զգում Ստեֆանի կողմից։ Տայլերը փորձում է զայրացնել Սըտեֆանին, նրա վրա ֆուտբոլի գնդակը նետելով, սակայն Ստեֆանը հեշտությամբ բռնում և փոխանցում է գնդակը, բոլորի վրա տավորություն թողնելով։ Դեյմոնը Կերոլայնին մտավոր կառավարության տակ է գցում։ Տանները թողնում է որ Ստեֆանը միանա ֆուտբոլային թիմին։ Ելենան Ստեֆանին և Բոննիին ընթրիքի է հրավիրում, հույս ունենալով, որ նրանք կկարողանան ընկերանալ, սակայն երեկոի մթնոլորտը փչանում է այն ժամանակ, որբ Դեյոնը և Կարոլայնը գալիս են։ Եվ վերջապես քաղաքը ցնցված է բռնության պատճառով։ Ստեֆանը փորձելով եղբոր մարդկային կողմին բան հասկացնել, ասում է նրան, որ չի կարող սպանել Տաններին։
44"Ընտանեկան կապեր"
"Family Ties"
Հայ ՖերլանդԱնդրեյ Կրեյսբուրգ և Բրայան Յանգ2009 թվականի հոկտեմբերի 13,53[4]
Ելենան խնդրում է Ստեֆանին ուղեկցել իրեն ամենամյա խնջույքին, որը նվիրված է քաղաքի ստեղծողներին։ Վիկին ստիպում է Տայլերին իրեն նույնպես հրավիրել խնջույքին, սակայն հետո մեղադրում է նրան, ասելով, որ նա թաքցնում է իրենց հարբերությունները ընտանիքից։ Զակը Ստեֆանին մի գաղտնիք է ասւմ, նա գաղտնի տան նկուղում վերբենա է աճեցնում, որը կարող է գնել թուլացնել Դեյմոնին։ Ստեֆանը Զակի խնդրանքով Դեյմոնի բաժակի մեջ այդ բույսից է գցում, սակայն Դեյմոնը հասկանում է նրա մտածածը։ Խնջույքի ժամանակ Դեյմոնը Եկենաին պատմում է իրենց ընտանիքի` Սալվատորների մասին, Ելենաի մոտ շատ հարցեր առաջացնելով, որոնց Ստեֆանը հրաժարվում է պատասխանել։ Ելենան Կերոլայնի մարմնի վրա բազմաթիվ կծածների հետքեր է նկատում։ Նա ամեն ինչի մասին պատմում է Ստեֆանին, և սարսափում է այն ժամանակ, երբ հասկանում է որ Ստեֆանը ամեն ինչի մասին գիտի։ Ստեֆանը խոտանում է ամեն ինչ կարգավորել։ Նա Կերոլայնի բաժակի մեջ վերբենա է գցում։ Դեյմոնը խմում է նրա արյունը և այդ պահին կորցնում է ուժերը։ Ստեֆանը և Զակը փակում են նրան տան խորդանոցում։ Իսկ այդ ժամանակ քաղաքի ստեղծողների հետևորդները հասկանում են, որ վամպիրները քաղաք են վերադառցել։
55"Ինձ համար դու վամպիր ես"
"You’re Undead to Me"
Քևին ԲրեյՇոն Րեյկրաֆթ և Գաբրիել Սթենտոն2009 թվականի հոկտեմբերի 83,52[5]
Ստեֆանը հույս ունի, որ նրա ծրագիրը Դեյմոնի անհայտացման վերաբերյալ աշխատում է։ Ելենան և Ջեննան անհանգստանում են Վիկիի և Ջերեմիի հարաբերույունների մասին։ Ստեֆանը որոշում է Ելենաին պատմել որոշ մանրամասներ իր անցյալից։ Բոննին զարմացած է իր ուժերի պատճառով, որոնց մասին առաջ չգիտեր, նա որոշում է խորհուրդ հարցնել իր տատիկ Շիլաից։ Ստեֆանը Ելենաին ժամադության է կանչում։ Ակումբում Ստեֆանին մի անծանոթ է տեսնում, և ասում է որ նա այս տարիների ընթացքում ընդհանրապես չի փոխվել։ Ելենան փորձում է պարզել թե ինչ է դա նշանակում։ Անծանոթը ասում է, որ գիտեր Ստեֆանին առաջ` 1953 թվականին, երբ նրա հորեղբորը ինչ որ գազան է սպանել։ Վիկին Ջերեմիին գերաեզմանոցում տեղի ունեցող խնջույքին է հրավիրում, սակայն նա հրաժարվում և հեռնում է։ Վիկիին դուր չի գալիս որ Ջերեմին ցանկանում է փոխել նրան։ Այդ ժամանակ Դեյմոնը օգտագործելով իր վերջին ուժորը Կերոլայնին կանչում է, որպեսզի վերջինս բացի դուռը։ Նա գալիս և բացում է դուռը։ Զակը չի հասցնում խանգարել նրան, իսկ Դեյմոնը հարցակվում է Զակի վրա։ Նա ստիպված պետք է գիշերը դուրս գար, քանի որ Ստեֆանը նրանից վերցրել է արևի ճառագայթներից պաշտպանող մատանին։ Ստեֆանը ցանկանում է գտնել Դեյմոնին, այն պատճառով, որ հասկանում է, որ բազամթիվ զոհեր կարող են լինել նրա պատճառով, սակայն դռան դիմաց նա Ելենաին է տեսնում, ով պահանջում է որ Ստեֆանը ամեն ինչ բացատրի:.
66"Կորած աղջիկներ"
"Lost Girls"
Մարկոս ՍիգաՔևին Ուլիյամսոն և Ջոլի Պլեկ15 октября 2009 թվականի հոկտեմբերի 153,88[6]
Ստեֆանը Ելենաին պատմում է Սալվատորների ընտանիքի պատմությունը, որը սկսվում է 1864 թվականից։ Ստեֆանը բացատրում է թե ինչպես է սկսել իր և Դեյմոնը հակամարտությունը։ Նա մանրամասներով պատմում է Կետրինի մասին։ Ասում է, որ նա վամպիր լինելով ցանկանում էր երկու եղբայրներին էլ տիրանալ։ Ֆերիֆ Ֆորբսը և քաղաքապետ Լոկվուդը քայլեր են ձեռնարկում որպեսզի պաշտպանեն քաղաքը։ Ելենաի ծնողների կողմնացույցի միջոցով նրանք գործիք են հավաքում, որը ցույց է տալիս թե որտեղ են գտնվում վամպիրները։ Որպեսզիկարգավորի ուժերը, Դեյմոնը գիշերը գնում է գերեզմանոց և այնտեղ հարձակվում է Վիկիիի և նրա ընկերների վրա, և, որպեսզի թաքցնի բոլոր հետքերը, այրում է նրանց մարմինները։ Նկատելով որ Վիկին դեռ ողջ է, Դեյմոնը նրան վամպիր է դառցնում։ Վիկին չի հասկանում թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Նա գալիս է Ջերեմիի մոտ։ Քիչ էր մնում որ Վիկին կծի Ջերեմիին, սակայն հասցնում է փախչել նրանցից։ Ստեֆանը գտնում է նրան գերեզմանոցում, սակայն լրագրող Լոգանը, ով նրանց գտել էր կողմնացույցի միջոցով, կրակում է Ստեֆանի վրա փայտե փամփուշտներով։ Դեյմոնի հանկարծակի հայտնվելը փրկում է Ստեֆանին։ Լոգանը զոհվում է։ Ելենան խոստանում է պահել Ստեֆանի գաղտնիքը, սակայն լինել նրա հետ հետ Ելենան չի կարող։
77"Զոհերը"
"Haunted"
Էրնեստ ԴիկերսոնՔևին Ուլիյամսոն, Ջոլի Պլեկ
և Էնդրյու Կրեյբերգ
2009 թվականի հոկտեմբերի 294,18[7]
Միստիկ Ֆոլլսում Հելլոուին է։ Վիկիի պահվածքը ավելի վտանգավոր և ագռեսիվ է դառնում։ Ստեֆանը փակում է նրան իր տանը, փորձելով սովորեցնել թե ինչպես պետք է ապրել առանց մարդկային արյան։ Ելենան փորձում է համոզել Ջերեմիին խուսափել Վիկիից։ Կերոլայնը Բոննիին վզնոց է տալիս, որը նա վերցրել էր Դեյմոնից Հելլոուինի հագուստ ընտրելու ժամանակ, և երբ Դեյմոնը փորձում է վերցնել վզնոցը, այն այրում է նրա ձեռքը։ Բոննին քննարկում է իր կյանքը Գրեմսի հետ, ավելի շատ իմանալով իր ընտանիքի անցյալի մասին։ Պարզվում է, որ այդ վզնոցը պատկանել է Բոննիի նախատատին, ով իրենց ընտանիքի ամենուժեղ կախարդն է եղել։ Վիկին փախչում է Ստեֆանից և Հելլոուինի է գնում։ Ստեֆանը և Ելենան գնում են նրան փնտրելու։ Դեյմոնը ակումբում ծանոթանում է քաղաքապետի կնոջ հետ։ Նրա վրա Վերբենայով վզնոց էր, որը պաշտպանում է վամպիրների կախարդանքներից, և երկար օգտագործելով իր հմայքը նա իմանում է, որ գոյություն ունի քաղաքի խորհուրդ և այն մասին, որ Զակը այդ խմբի անդամներից մեկն է եղել։ Դեյմոնը քաղաքապետի կնոջը Վերբենա է խոստանում։ Վիկին զանգում է Ջերեմիին, հանդիպում է նրան խնջույքի ժամանակ և հավերժ կյանք է առաջարկում նրան։ Տղան չի հասկանում, որ նա բառացի է խոսում, և այդ պատճառով համաձայնվում է։ Շտապելով Ելենան փրկում է եղբորը, սակայն Վիկին հարցակվում է նրա վրա։ Ստեֆանը որպեսզի փրկի Ելենաին Վիկիի մեջ սուր փայտ է խրում։ Ստեֆանը զանգում է Դեյմոնին և օգնություն է խնդրում։ Դեյմոնը մաքրում է բոլոր հետքերը, իսկ հետո Ելենաի խնդրանքով ջնջում է Ջերեմիի հիշողություները այդ օրվա վերաբերյալ։ Ելենան ասում է Ստեֆանին, որ նույնպես կցանկանար մոռանալ ամեն ինչի մասին, սակայն զգացմունքերը նրա հանդեպ այնքան ուժեղ են, որ նա չի կարող հրաժարվել Ստեֆանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Thursday 9/10/09 - Topic Powered by Social Strata». Pifeedback.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  2. «Thursday Night Broadcast Original Final Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «TV Ratings: FlashForward flashes brightly; Grey's annihilates CSI, The Mentalist». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Thursday 10/01/09 - Topic Powered by Social Strata». Pifeedback.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  5. «Thursday Broadcast Finals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Thursday Broadcast Finals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Thursday Broadcast Finals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.