Սառա Քեննինգը ծնվել է 1987 թվականի հուլիսի 14-ին Գանդեր քաղաքում[2][3]։ Երբ նա դեռահաս էր իր ծնողների հետ հաճախ փոխել է բնակավայրը, սովորել է տարբեր դպրոցներում։ Առաջի անգամ որպես դերասան բեմ է բարձրացել Citadel Theater թատրոնում, Էդմոնտոն քաղաքում, «1984» բեմադրությամբ։ Առաջին շրջանը դժվար էր, աշխատում էր նաև սրճարանում։
Քեննինգը սկսում է նկարահանվել հեռուստասերիալներում և ֆիլմերում Վանկուվեր քաղաքում։ Առաջին դերը Նիկի Հիլտոնն է «Պապարացիի արքայադուստրը․ Պերիս Հիլտոնի պատմությունը»[4] ֆիլմում (2008)։ 2009 թվականին կատարել է գլխավոր հերոս Էնն Սլատիի դերը «Օրվա կեսին առևանգված» ֆիլմում, որը հիմնված է իրական պատմության վրա։ Նկարահանվել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում, The CW հեռուստաալիքի համար։ Սառան իմանալով որ սերիալը ճանաչվում է շարունակեց նկարահանումները։
2009 թվականի օգոստոսի 22-ին ձերբակալվել է գործընկերներ Նինա Դոբրեվի, Քենդիս Աքոլայի, Քայլա Ուելի և լուսանկարիչ Թայլեր Շիլդսի հետ հասարակական կարգը խախտելու համար։