Jump to content

Քենգերլիի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենգերլիի շրջան
ադրբ.՝ Kəngərli rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Մասն էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության
ԿարգավիճակՆախիջևանի Ինքնավար Հանրապետության շրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Ներառում է11 բնակավայր
ՎարչկենտրոնՔիվրախ
Ամենաբարձր կետ2744
ԲԾՄ965 մետր
Հիմնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն (2017)31,800
Տարածք70,489 կմ2
Հիմնադրված էմարտի 19, 2004 թ.
ISO 3166-2 կոդAZ-KAN
Հեռախոսային կոդ994 36

Քենգերլիի շրջան (ադրբ.՝ Kəngərli rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Քիվրախ գյուղական ավանն է[1]։

Ժամանակակից պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենգերլիի շրջանը ձևավորվել է 2004 թվականի մարտի 19-ին Ադրբեջանի Հանրապետության իխանությունների որոշմամբ՝ ընդգրկելով նախկին Նախիջևանի շրջանի տարածքի մեծ մասը[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենգերլիի շրջանը հյուսիսում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հարավ-արևմուտքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ադրբեջան նահանգին[1]։

Քենգերլիի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 70,489 կմ2։ Վարչական կենտրոնը Քիվրախ քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 10 գյուղ[1]։

Լեռնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տարածքը զբաղեցնում են Վայքի լեռները և հարթավայրը։ Շրջանի ամենաբարձր կետն որն ունի 2744 մ բարձրություն[1]։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենգերլիի շրջանի տարածքով հոսում են Լիզբերտչայ և Ճահուկ գետերը[1]։

Քենգերլիի շրջանի կլիման մայրցամաքային է[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 31,800 է[1]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է[1]։

Կրթություն և գիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենգերլիի շրջանում գործում է 12 հանրակրթական դպրոց, 4 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 12 գրադարան[1]։

Շրջանում գործում է մեկ թանգարան[1]։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 2 տարածքային հիվանդանոցներ, 4 բժշկական ամբուլատորիա, 5 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենգերլիի շրջան» հոդվածին։