Քիվրախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քիվրախ
ադրբ.՝ Qıvraq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԲԾՄ915 մետր
Բնակչություն6000 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+4
Քիվրախ (Ադրբեջան)##
Քիվրախ (Ադրբեջան)

Քիվրախ (ադրբ.՝ Qıvraq , նաև Կվրաղ, Կռուակք), գյուղական ավան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քենգերլիի շրջանում, շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արաքս գետից 5 կմ հեռավորության վրա, հարթավայրային տեղանքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվել է Հին Հայաստանի պատմական Արշատ-Արքաշատ քաղաքատեղից 2-3 կմ հեռավորության վրա։ Պատմական Կռուակքը բավական մեծ տարածք էր զբաղեցրել։ Տարածքի շատ հուշարձաններ ավերվել էին 19-րդ դարի վերջին։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պատմական տարածքի վրա նկատելի են բերդատեղի և դամբարանների հետքեր, որտեղից հայտնաբերված հնագիտական իրերը և խեցեղենը թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակին։ Գյուղի միջնադարյան գերեզմանատանը օրորոցաձև և խոյաձև տապանաքարեր են եղել[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվրաղի ծխական դպրոցը բացվել էր 1889 թվականին։ 1809 թվականից եղել էր երկդասյա և ընդմիջումներով գործել էր մինչև 1905 թվականը [2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կռուակք /Քիվրախ/ գյուղի մասին տեղեկություններ, էջ 145-146 (Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական)».
  2. «Կռուակք գյուղի կրթօջախի մասին տեղեկություններ, էջ 201 (Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական)».