Քեյթլին Թարվեր
Քեյթլին Թարվեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Katelyn Tarver |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1989[1] (34 տարեկան) Glennville, Քերն շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ ռոք |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, մոդել, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Jonas Records? |
Կայք | katelyntarveronline.com |
Katelyn Tarver Վիքիպահեստում |
Քեյթլին Թարվեր (անգլ.՝ Katelyn Tarver, 1989[2][3], նոյեմբերի 2, անգլ.՝ Glennville, Ջորջիա, ԱՄՆ ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է «Դեպի մեծ ժամանակներ» (անգլ.՝ Big Time Rush) հեռուստասերյալում մարմնավորած Ջո Թեյլորի դերով, որը ցուցադրվել է «Nickelodeon» հեռուստաալիքով, Նատալիին մարմնավորած դերով «Անսովոր ընտանիքը» (անգլ.՝ No Ordinary Family) հեռուստասերյալում՝ ցուցադրված Ամերիկյան հեռարձարկման ընկերություն (ABC) (անգլ.՝ American Broadcasting Company) հեռուստաալիքով և Մերսեդեսի դերով՝ Ամերիկացի դեռահասի գաղտնի կյանքը (անգլ.՝ The Secret Life of the American Teenager) սերիալում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարվերը մասնակցել է American Juniors[4] հեռուստատեսային ծրագրին։ Մրցակցելով հազարավոր այլ մասնկիցների հետ, ովեր ընտրվել էին ծնագրի ընթացքում, նա հասավ թոփ տասնյակ, բայց չկարողացավ հաղթել հնգյակ խմբին։ Նրա Wonderful Crazy դեբյուտային ալբոմը գրվել և արտադրվել է անգլ.՝ Mattias Gustafsson-ի և անգլ.՝ Kevin Savigar-ի կողմից։ 2011 թվականի հունիսի 14-ին Թարվերը ինքնուրույն ազատ է արձակել իր անգլ.՝ A Little More Free EP ալբոմը։ 2011-ի հունիս-հուլիս ամիսներին «Ուր էլ որ լինես» (անգլ.՝ Wherever You Are) շրջագայության ժամանակ նա երգել է Honor Society բենդի բացման արարողությանը։ Թարվերը նաեւ շրջագայել է 2012 թվականի ամռանը The Cab և Parachute խմբերի հետ։ Նա 2014-ին Շերիլ Քոուլի համար գրել է անգլ.՝ "Crazy Stupid Love" սինգլը։ Նրա "Weekend Millionaires" և "Nobody Like You" սինգլները 2015[5][6]-ին թողարկվել են անգլ.՝ SoundCloud երաժշտական սոցիալական ցանում։ "What Do We Know Now" սինգլը թողարկվել է հոկտեմբերին[7],, իսկ հաջորդ ամսին լույս տեսավ "Hate To Tell You[8]" սինգլը։ Թարվերը թողարկել է անգլ.՝ "Planez" երգը, այնուհետև Lost Kings խմբի հետ ձայնագրեց "You" երգը։
Դերերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարվերի ձայնը հնչում է անգլ.՝ The Barbie Diaries[9] մուլտֆիլմում։ Նա համատեղ նկարահանվել է Միտչել Մուսոյի "The In-Crowd" և "Us Against The World" տեսահոլովակներում։ 2010 թվականից նա սկսեց նկարահանվել «Առաջ դեպի հաջողություն» անգլ.՝ Big Time Rush հեռուստասերիալում մարմնավորելով Ջո Թեյլորին։ Նրա "Big Time Love Song" դեբյուտային դրվագը հեռարձակվել է 2010 թվականի փետրվարի 10-ին։ Սերիալում նա հարաբերություններ է սկսում Քենդալ Նայթի հետ (Քենադալ Շմիթ)։ Նրանք սկսում են հանդիպել։ Որոշ ժամանակ անց նրանց հարաբերությունները փոխվում են։ Ջոն դառնում է հեռուստատեսային աստղ, իսկ Քենադալը՝ փոփ աստղ։ 2011 թվականի հունիսի 25-ին "Big Time Break-Up" սերիալում նա մեկնում է Նոր Զելանդիա, ինչի պատճառով պետք էր Քենդալից հեռու լիներ 3 տարի։ Ձոն "Big Time Surprise" սերիալում ետ է վերադառնում։ 2010-2011 թվականներին Թարվերը մարմնավորել Նատալի Փաստոնի դերը՝ «Անսովոր ընտանիքը» հեռուստասրիալում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 19-ին Թարվերը ամուսնացել է Դեյվիդ Բլեյզի հետ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Katelyn Tarver». Hollywood.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Happy birthday to the lovely @katelyntarver... (Twitter conversation between Erin Sanders and Katelyn Tarver), November 2, 2011.
- ↑ Lo Grasso, Sandy, "Katelyn Tarver: American Junior to Idol", StarShine Magazine, November 28, 2005. Արխիվացված 2006-07-18 Wayback Machine
- ↑ Weekend Millionaires by Katelyn Tarver | Free Listening on SoundCloud
- ↑ Nobody LIke You by Katelyn Tarver | Free Listening on SoundCloud
- ↑ "What Do We Know Now - Single by Katelyn Tarver on Apple Music"
- ↑ "Listen: Katelyn Tarver - 'Hate To Tell You'", Clash Music, November 11, 2016.
- ↑ Montague, Joe. «Katelyn Tarver». The Phantom Tollbooth. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Katelyn Tarver Ties The Knot With Fiance David Blaise». Contactmusic.com. 2014 թ․ հուլիսի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթլին Թարվեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ