Քեթրին Բելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Բելլ
Ծնվել էօգոստոսի 14, 1968(1968-08-14) (55 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Duke University School of Law?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Brooke Daniels?
catherinebell.com

Քեթրին Լիզա Բելլ (անգլ.՝ Catherine Lisa Bell,օգոստոսի 14, 1968(1968-08-14), Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր, հայտնի է դարձել «Ռազմա-իրավաբանական ծառայություն» (1996-2005) և «Բանակային կանայք» (2007-2013) հեռուստասերիալներում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Լիզա Բելլը ծնվել է Լոնդոնում, բուժքրոջ և ճարտարապետի ընտանիքում։ Նրա մայրը իրանուհի է, իսկ հայրը՝ շոտլանդացի, որի շնորհիվ Բելլը տիրապետում էր պարսկերենին և անգլերենին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլը իր կարիերան սկսել է Ճապոնիայում՝ որպես մոդել։ Ավելի ուշ նա դերասանական վարպետությունն ուսումնասիրել է Beverly Hills Playhouse-ում և միաժամանակ հեռուստաշոուում նկարահանվել ու գումար վաստակել է ուսման համար։ 1992-ին նա Իզաբելլա Ռոսելինիի կրկնակողն էր (դուբլյոր) «Մահը նրան սազում է» ֆիլմում, իսկ ավելի ուշ արդեն սկսել է ավելի նկատելի դերեր ստանալ կինոյում և հեռուստատեսությունում։

Բելլը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ռազմա-իրավաբանական ծառայություն» հեռուստասերիալում խաղացած գնդապետ Սարա Մաքքինզիի գլխավոր դերով, որտեղ նկարահանվել է 1996-2005թթ.: Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օտար ազգ. մարմին և հոգի», «Ամենակարող Բրյուսը» և այլն[1][2][2]։

2005 թվականին «Բերմուդյան եռանկյունի» մինի-սերիալում նկարահանվել է գլխավոր դերում, որի համար նրան առաջադրել է «Սատուրն» մրցանակի անվանակարգը։ Նա հայտնի է նաև որպես «Բարի կախարդ» (2008), «Բարի կախարդի այգին» (2009), «Բարի կախարդի նվերը» (2010), «Բարի կախարդի ընտանիքը» (2011) ընտանեկան հեռուստաֆիլմերի պրոդյուսեր և գլխավոր դերակատար։ 2007- 2013թթ. Բելլը «Բանակային կանայք» հեռուստասերիալում նկարահանվում է գլխավոր դերում, 2015 թվականից «Բարի կախարդ» սերիալի պրոյուսերն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2012 թվականներին Քեթրինն ամուսնացած է եղել իր նախկին ընթերակա Ադամ Բենսոնի հետ։ Նախկին ամուսնիններն ունեն 2 երեխա՝ աղջիկը՝ Ջեմմա Բենսոնը (ծնվ. 16.04.2003), և տղան՝ Ռոնան Բիսոնը։

Երիտասարդ տարիքում Քեթրինի մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ, սակայն նա հաղթահարել է հիվանդությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Բելլը դաստիարակվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու սկզբունքներով, ներկայումս նա ակտիվորեն սայենտոլոգիա է կիրառում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություններ
1993 «Հարսնացուի մայրը» Mother of the Bride Չեստիտի հեռուստաֆիլմ
1994 «Ֆորտունայի զինվորները» Men of War Գրեյ
1995 «Օտար ազգ. մարմին եւ հոգի» Alien Nation: Body and Soul Կոպ հեռուստաֆիլմ
1997 «Շտապ սուզում» Crash Dive Լիզա
1998 «Սև ամպրոպ» Black Thunder Լիզա
1998 «Տաքսի դեպի Կանադա» Cab to Canada Սենդի հեռուստաֆիլմ
1999 «Անցյալի գողերը» The Time Shifters Էիզաբեթ հեռուստաֆիլմ
2003 «Ամենակարող Բրյուսը» Bruce Almighty Սյուզան Օրտեգա
2007 «Անցյալի լուռ ձայները» Still Small Voices Մայքլ Սամեր հեռուստաֆիլմ
2007 «Իվան Ամենակարող» Evan Almighty Սյուզան Օրտեգա
2008 «Բարի կախարդ» The Good Witch Կասանդրա հեռուստաֆիլմ
2009 «Բարի կախարդի այգին» The Good Witch’s Garden Կասանդրա հեռուստաֆիլմ
2010 «Բարի կախարդի նվերը» The Good Witch’s Gift Կասանդրա հեռուստաֆիլմ
2011 «Միայնակ հերոսուհին» Last Man Standing Էբբի հեռուստաֆիլմ
2011 «Բարի կախարդի ընտանիքը» The Good Witch’s Family Կասանդրա հեռուստաֆիլմ
2011 «Բարի օր, մարդասպան» Good Morning, Killer Հատուկ գործակալ հեռուստաֆիլմ
2012 «Բարի կախարդի կախարդանքը» The Good Witch’s Charm Կասանդրա հեռուստաֆիլմ
2013 «Բարի կախարդի բախտըը» The Good Witch’s Destiny Կասանդրա հեռուստաֆիլմ
2014 «Բարի կախարդի հրաշքը» The Good Witch’s Wonder Կասանդրա հեռուստաֆիլմ
2015 «Ավազակ» The Bandit Hound Ջոաննա
2016 «Ամեն ինչ նորովի» The Do-Over Ջոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություններ
1991 «Ճշմարիտ գույներ» True Colors Դոննա 1 դրվագ
1994 «Ինչպես ֆիլմում» Dream On Քեյ 1 դրվագ
1995 «Անառակ որդին» Vanishing Son Քեյթ 2 դրվագ
1995 «Ընկերներ» Friends Ռոբին 1 դրվագ
1996 «Թեժ գիծ» Hot Line Քեթ 1 դրվագ
1997 Զարմանալի թափառաշրջիկ Հերակլես Hercules: The Legendary Journeys Սունես 1 դրվագ
2003 «Մեռածների հարությունը» Waking the Dead Սեմ 1 դրվագ
1996-2005 «Ռազմա-իրավաբանական ծառայություն» JAG Սառա մշտական դեր 206 դրվագ
2005 «Բերմուդյան եռանկյունի» The Triangle Էմիլի Мини-сериал
2006 «Սահմանը» Threshold Դաֆնա 1 դրվագ
2006 «Օրենք և կարգ. հատուկ ստորաբաժանում» Law & Order: Special Victims Unit Նաոմի 1 դրվագ
2007-2013 «Բանակային կանայք» Army Wives Դենիս մշտական դեր 117 դրվագ
2013 «Քինգ և Մաքսվել» King & Maxwell Ջոան 2 դրվագ
2015 - 2021 «Բարի կախարդ» Good Witch Կասանդրա մշտական դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Knutzen, Eirik (2007 թ․ հունիսի 15). «TV Close-Up: Catherine Bel». Bend Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. 2,0 2,1 "Catherine Bell now acting less, playing mom more". Iran Times International. 27 September 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Բելլ» հոդվածին։