Քարաքի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարաքի մարզ
արաբ․՝ محافظة الكرك‎‎
ԵրկիրՀորդանան Հորդանան
ԿարգավիճակՄուհաֆազա
Մտնում էՀորդանան
Ներառում է7 շրջաններ
ՎարչկենտրոնԱլ-Քարաք
Խոշորագույն քաղաքԱլ-Քարաք
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2015)316 629
Խտություն98.42
Կրոնական կազմԻսլամ և քրիստոնեություն
Տարածք3 217 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 1000 մ
 -330 մ
Սահմանակցում էՄադաբայի մարզ
ISO 3166-2 կոդJO-KA
Հեռախոսային կոդ+962(3)
Ալ-Քարաքի ամրոցը տարածաշրջանի ամենամեծ ամրոցներից մեկն է

Քարաքի մարզ (արաբ․՝ محافظة الكرك‎‎)՝ մուհաֆազա Հորդանանի հարավում։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Ամմանից հարավ-արևմուտք։ Հյուսիսից սահմանակցում է Մադաբայի և Ամմանի մարզերին, արևելքից՝ Մաանի մարզին, հարավից՝ Ալ-Տաֆիլայի մարզին, իսկ արևմուտքից՝ Մեռյալ ծովին։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Ալ-Քարաքն է։ Տարածքը կազմում է 3217 կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաքի մարզի տարածքը մ.թ.ա. 1-ին հազարամյակում եղել է Մոաբի թագավորության կենտրոնը։ Թագավորության մայրաքաղաքը հավանաբար գտնվել է ներկայիս Ալ-Քարաք քաղաքի մոտակայքում։

Հետագա դարերում Քարաքի մարզի տարածքն անցել է պարսիկների, նաբաթեացիների, հռոմեացիների տիրապետության տակ։ Քարաքի տարածքում՝ Բեթթորուս քաղաքում է գտնվել հռոմեական 4-րդ լեգեոնի կենտրոնակայանը։ 6-րդ դարում Քարաքի տարածքն անցել է Բյուզանդական կայսրության վասսալ Ղասանյաններին։ 629 թ. Մութայի ճակատամարտը, որում բյուզանդացիները պարտություն են կրել արաբների կողմից նույնպես տեղի է ունեցել մարզի տարածքում՝ Մութա քաղաքի մոտակայքում։

Խաչակրաց արշավանքների ժամանակ Քարաքի մարզի տարածքում ստեղծվել է Քարաքի իշխանությունը, որը հետագայում գրավվել է Սալահ ադ-Դինի կողմից։

16-րդ դարից մինչև 1917 թվականը Քարաքը եղել է Օսմանյան կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածքը տրվել է Անդրհորդանանի էմիրությանը։ Հետագայում անկախ Հորդանանի իշպանությունների կողմից 1966 թվականի հունիսի 16-ին ստեղծվել է Քաարաքի մարզը՝ որպես առանձին վարչական միավոր։ Վահիբ ալ-Բիթարը դարձել է Քարաքի առաջին նահանգապետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադի Մուջիբ
Վադի Մուջիբ

Քարաքի մարզը գտնվում է Մեռյալ ծովի հարավ-արևելյան ափի և Մոաբի լեռնաշղթայի միջև։ Մարզի հիմնական գետը Վադի Մուջիբն է կամ աստվածաշնչյան Արնոն գետը, որը հոսում է լեռներից և թափվում Մեռյալ ծով։ Քարաքի մարզում բավականին մեծ է բարձրությունների տատանումը՝ 1000 և ավելի մետր ծովի մակևերույթից բարձր լեռնային շրջաններում և մինչև 330 մետր ծովի մակերևույթից ցածր Մեռյալ ծովի շրջանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ. մարդահամարի համաձայն՝ Քարաքի մարզի բնակչությունը կազմել է 204185 մարդ, որոնց 95.42%-ը եղել են Հորդանանի քաղաքացիներ։ 2010 թվականին բնակչության մոտավոր թիվը եղել է 239000 մարդ[1][2]։ 2015 թվականի մարդահամրի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է 316629 մարդ[3]։ Բնակչության 70%-ը դավանում է իսլամ, 30%-ը՝ քրիստոնեություն։ Քարաքի մարզը համարվում է մուսուլմանների և քրիստոնյաների խաղաղ համակեցության օրինակներից մեկը Հորդանանում։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաքի մարզը բաժանվում է 10 շրջանների՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sabeq-jordan.org/SABEQ_Public/sabeq_public_master_Arabic.aspx?Site_Id=5&Page_Id=759 Արխիվացված 2011-07-27 Wayback Machine Al-Karak
  2. «DoS Jordan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.