Քարաքի մարզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քարաքի մարզ արաբ․՝ محافظة الكرك | |
---|---|
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Մուհաֆազա |
Մտնում է | Հորդանան |
Ներառում է | 7 շրջաններ |
Վարչկենտրոն | Ալ-Քարաք |
Խոշորագույն քաղաք | Ալ-Քարաք |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2015) | 316 629 |
Խտություն | 98.42 |
Կրոնական կազմ | Իսլամ և քրիստոնեություն |
Տարածք | 3 217 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 1000 մ -330 մ |
![]() | |
Սահմանակցում է | Մադաբայի մարզ |
ISO 3166-2 կոդ | JO-KA |
Հեռախոսային կոդ | +962(3) |
Քարաքի մարզ (արաբ․՝ محافظة الكرك)՝ մուհաֆազա Հորդանանի հարավում։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Ամմանից հարավ-արևմուտք։ Հյուսիսից սահմանակցում է Մադաբայի և Ամմանի մարզերին, արևելքից՝ Մաանի մարզին, հարավից՝ Ալ-Տաֆիլայի մարզին, իսկ արևմուտքից՝ Մեռյալ ծովին։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Ալ-Քարաքն է։ Տարածքը կազմում է 3217 կմ²։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարաքի մարզի տարածքը մ.թ.ա. 1-ին հազարամյակում եղել է Մոաբի թագավորության կենտրոնը։ Թագավորության մայրաքաղաքը հավանաբար գտնվել է ներկայիս Ալ-Քարաք քաղաքի մոտակայքում։
Հետագա դարերում Քարաքի մարզի տարածքն անցել է պարսիկների, նաբաթեացիների, հռոմեացիների տիրապետության տակ։ Քարաքի տարածքում՝ Բեթթորուս քաղաքում է գտնվել հռոմեական 4-րդ լեգեոնի կենտրոնակայանը։ 6-րդ դարում Քարաքի տարածքն անցել է Բյուզանդական կայսրության վասսալ Ղասանյաններին։ 629 թ. Մութայի ճակատամարտը, որում բյուզանդացիները պարտություն են կրել արաբների կողմից նույնպես տեղի է ունեցել մարզի տարածքում՝ Մութա քաղաքի մոտակայքում։
Խաչակրաց արշավանքների ժամանակ Քարաքի մարզի տարածքում ստեղծվել է Քարաքի իշխանությունը, որը հետագայում գրավվել է Սալահ ադ-Դինի կողմից։
16-րդ դարից մինչև 1917 թվականը Քարաքը եղել է Օսմանյան կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածքը տրվել է Անդրհորդանանի էմիրությանը։ Հետագայում անկախ Հորդանանի իշպանությունների կողմից 1966 թվականի հունիսի 16-ին ստեղծվել է Քաարաքի մարզը՝ որպես առանձին վարչական միավոր։ Վահիբ ալ-Բիթարը դարձել է Քարաքի առաջին նահանգապետ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարաքի մարզը գտնվում է Մեռյալ ծովի հարավ-արևելյան ափի և Մոաբի լեռնաշղթայի միջև։ Մարզի հիմնական գետը Վադի Մուջիբն է կամ աստվածաշնչյան Արնոն գետը, որը հոսում է լեռներից և թափվում Մեռյալ ծով։ Քարաքի մարզում բավականին մեծ է բարձրությունների տատանումը՝ 1000 և ավելի մետր ծովի մակևերույթից բարձր լեռնային շրջաններում և մինչև 330 մետր ծովի մակերևույթից ցածր Մեռյալ ծովի շրջանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թ. մարդահամարի համաձայն՝ Քարաքի մարզի բնակչությունը կազմել է 204185 մարդ, որոնց 95.42%-ը եղել են Հորդանանի քաղաքացիներ։ 2010 թվականին բնակչության մոտավոր թիվը եղել է 239000 մարդ[1][2]։ 2015 թվականի մարդահամրի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է 316629 մարդ[3]։ Բնակչության 70%-ը դավանում է իսլամ, 30%-ը՝ քրիստոնեություն։ Քարաքի մարզը համարվում է մուսուլմանների և քրիստոնյաների խաղաղ համակեցության օրինակներից մեկը Հորդանանում։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարաքի մարզը բաժանվում է 10 շրջանների՝
- Աիի շրջան (արաբ․՝ لواء عي)
- Ալ-Կասրի շրջան (արաբ․՝ لواء القصر)
- Ալ-Կատրանեի շրջան (արաբ․՝ لواء القطرانة)
- Կենտրոնական շրջան (արաբ․՝ لواء قصبة الكرك)
- Հարավային Մազարի շրջան (արաբ․՝ لواء المزار الجنوبي)
- Հարավային Աղվարի շրջան (արաբ․՝ لواء الاغوار الجنوبية)
- Ղոր ալ-Մազրաայի շրջան (արաբ․՝ قضاء غور المزرعة)
- Մոաբի շրջան (արաբ․՝ قضاء مؤاب)
- Մուջիբի շրջան (արաբ․՝ قضاء الموجب)
- Ֆակուի շրջան (արաբ․՝ لواء فقوع)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.sabeq-jordan.org/SABEQ_Public/sabeq_public_master_Arabic.aspx?Site_Id=5&Page_Id=759 Archived 2011-07-27 at the Wayback Machine. Al-Karak
- ↑ «DoS Jordan»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-12-ին։ Վերցված է 2022-04-11
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-28-ին։ Վերցված է 2022-04-11