Jump to content

Փոլ Գրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Գրեմ
անգլ.՝ Paul Graham
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1964(1964-11-13)[1] (60 տարեկան)
ԾննդավայրWeymouth, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոռնելի համալսարան, Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Gateway High School?
ԵրկերHackers & Painters?, On Lisp?, Arc?, Hacker News? և Y Combinator?
Մասնագիտությունծրագրավորող, վենչուրային կապիտալիստ, ակնարկագիր, գրող, լրագրող և համակարգչային գիտնական
ԱշխատավայրInterleaf? և Yahoo
ԱմուսինJessica Livingston?
Կայքpaulgraham.com
 Paul Graham (programmer) Վիքիպահեստում

Փոլ Գրեմ (անգլ.՝ Paul Graham, նոյեմբերի 13, 1964(1964-11-13)[1], Weymouth, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), ամերիկացի ձեռնարկատեր, ուրվագծագիր, ծրագրավորող, Lisp ծրագրավորման լեզվի կիրառման հայտնի կողմնակից և քարոզիչ։ Ի թիվս այլ բաների՝ ստեղծել է Լիսպի բարբառը, որն անվանվել է Arc։ Ծրագրավորման մի շարք գրքերի հեղինակ։

Կենսագրության հիմնական կետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմը Կոռնելի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1988-1990 թվականներին Հարվարդի կիրառական գիտությունների բնագավառում՝ մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան («ինֆորմատիկա» մասնագիտացում), Ֆլորենցիայի Rhode Island School of Design-ում և Accademia di Belle-ում սովորել է նկարչություն[4]։

2008 թվականին Գրեմ Պոլը ամուսնացել է Ջեսիկա Լիվիգսթոնի հետ[5][6]։

1995 թվականին Գրեմը և Ռոբերտ Մորիսը հիմնադրել են առաջին Viaweb-ը՝ առաջին application service provider (ASP)-ը։ Viaweb-ը ծրագրային ապահովում է, որը գրված է Common Lisp-ում և թույլ է տալիս օգտվողներին ստեղծել իրենց սեփական առցանց խանութները։ 1998 թվականի ամռանը ViawebYahoo-ին է վաճառվել Yahoo-ի 455, 000 բաժնետոմսերի դիմաց, որոնք գնահատվել են 49,6 մլն դոլար[7]։ Yahoo-ն այս ապրանքը անվանել է Yahoo Store։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«On Lisp», «ANSI Common Lisp» և« Hackers & Painters »գրքերի հեղինակն է։ Առաջին երկու գրքերը նվիրված են Lisp ծրագրավորման լեզվին։ Դրանով հանդերձ՝ On Lisp-ը կենտրոնանում է մակրոների և այլ հատուկ Lisp հատկությունների վրա` ցույց տալով, թե ինչպես դրանց օգտագործումը կարող է փոխել որոշ խնդիրների լուծման մոտեցումը։ «ANSI Common Lisp»-ը Լիսպ դասագիրք է ծրագրավորողների համար, որը ներառում է լեզվի բոլոր հիմնական հասկացությունների հետևողական բացատրությունը և «ANSI Common Lisp» ստանդարտի բավականին ամբողջական նկարագրությունը։ Երրորդ գիրքն իրենից ներկայացնում է անմիջականորեն իրար հետ կապ չունեցող էսսեների հավաքածու, որտեղ քննարկվում են ծրագրավորման հետ կապված տարբեր հարցեր (վեբ-հավելվածների ճիշտ դիզայն, լեզուների ընտրություն, սպամից պաշտպանվելու խնդիր, ինտերնետ-սթարթափների տնտեսական հարցեր և այլն)։

Viaweb-ի վաճառքից հետո Գրեմը սկսել է ակնարկներ գրել իր paulgraham.com կայքի համար։ Դրանք տատանվում են «միջակությունը հաղթահարելուց» (անգլ.՝ Beating the Averages)[8], որում «Լիսպը» համեմատվում է այլ ծրագրավորման լեզուների հետ, մինչ ավագ դասարաններում ներդերի (անգլ.՝ Why Nerds are Unpopular) կյանքի թեմայի մասին մտորաումները[9]։ Նրա ակնարկների հավաքածուն հրատարակվել է վերը նշված «Hackers & Painters» գրքի տեսքով՝ O’Reilly հրատարակչության կողմից։

Գրեմը, այսպես կոչված, «Բլաբի պարադոքսի» («Blub paradox») հեղինակն է, որի հղումները հաճախ հանդիպում են թեմատիկ ռեսուրսների վրա, որոնք նվիրված են նոր և սահմանափակ ճանաչում ունեցող լեզուների և ծրագրավորման մեխանիզմների քննարկմանը։ «Բլաբի պարադոքսը» նկարագրված է «Նվաճելով միջակությունը» ակնարկում։ Նրա էությունը կայանում է նրանում, որ ծրագրավորողը, որը գիտի որոշակի լեզու («Բլաբ»), «մտածում է Բլաբի մասին», որն էլ Բլաբի միջոցով արտահայտում է ցանկացած խնդրի լուծում, իսկ ավելի հզոր լեզվով առկա լրացուցիչ միջոցները նրա աչքերում ոչինչ չարժեն, քանի որ նա չի կարողանում դրանք կիրառել։ Միայն այն ժամանակ, երբ ծրագրավորողը ինչ-որ արտաքին կամ լրացուցիչ պատճառներով կուսումնասիրի ավելի հզոր լեզու, նա հնարավորություն կստանա «վերևից ներքև» Բլաբին նայել և տեսնել դրա սահմանափակությունը։ Այսպիսով, Բլաբի սահմանափակությունն ինքնին չի կարող խթան հանդիսանալ ավելի հզոր լեզու սովորելու համար, քանի որ այդ սահմանափակությունը գիտակցելու համար անհրաժեշտ է արդեն իմանալ նման լեզու։ Գրեմը դրանով բացատրում է, որ ծրագրավորողները սովորաբար չեն ցանկանում ուսումնասիրել ավելի արդյունավետ ծրագրավորման գործիքներ, քան նրանք, որոնք արդեն տիրապետում են (մասնավորապես, պոպուլյար Լիսպին

Վեճի մեջ փաստարկների հիերարխիա («Գրեմի բուրգ»)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նկարագրվել է 2008 թվականին «Ինչպես ճիշտ առարկել» («How to disagree» ) էսսեում[10]։ Հնարավոր փաստարկը ներկայացված է 7 մակարդակ ունեցեղ հիերարխիայի տեսքով՝ փաստարկների ուժը բարձրացնելու համար։ Հեղինակը նկատում է, որ «եթե հիերարխիայով դեպի վեր շարժվելը նվազեցնի բանավեճի լարվածությունը, ապա դա օգուտ կբերի մասնակիցների մեծամասնությանը»|«If moving up the disagreement hierarchy makes people less mean, that will make most of them happier»։

2005 թվականին Harvard Computer Society-ում ելույթ ունենալուց հետո, որն ավելի ուշ հրապարակվել էր «Ինչպես սկսել սթարթափը» (անգլ.՝ „How to Start a Startup“)[11] ակնարկի տեսքով, Գրեմը Թրևոր Բլեքվելի, Ջեսիկա Լիվինգսթոնի և Ռոբերտ Մորիսի հետ հիմնադրել են Y Combinator ընկերությունը, որպեսզի սթարթափերը (որոնք հատկապես հիմնվել են շատ երիտասարդների կողմից և կենտրոնացած են նոր ծրագրային տեխնոլոգիաների ստեղծման վրա), ապահովեն գումարով նրանց ճանապարհի հենց սկզբից։ Y Combinator-ը երկարատև ներդրումներ է ունեցել բազմաթիվ սթարթափներում, այդ թվում՝ reddit, Dropbox, Airbnb, Justin.tv, loopt, Heroku և Xobni[12]:

BusinessWeek ամսագիրը Փոլ Գրեմին ներառել է 2008 թվականին ցանցում 25 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում (անգլ.՝ The 25 Most Influential People on the Web))[13]։

Փոլ Գրեմիի և Y Combinator ընկերության հաջող նախագծերից մեկը դարձել է Hacker News սոցիալական-լրատվական կայքի ստեղծումը։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 https://news.ycombinator.com/item?id=324331
  3. 3,0 3,1 3,2 https://www.thrivetimeshow.com/business-podcasts/life-times-paul-graham-part-1-hour-1/
  4. Undergraduation
  5. «Where are we going?» (անգլերեն). arclanguage.org. 2008 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Congrats to PG on getting hitched» (անգլերեն). news.ycombinator.com. 2008 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Yahoo! to Acquire Viaweb» (անգլերեն). Yahoo! Inc. 1998 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  8. Beating the Averages, Перевод на русский язык — «Lisp: побеждая посредственность»
  9. Why Nerds are Unpopular
  10. Graham, Paul (2008 թ․ մարտ). «How to Disagree» (անգլերեն). PaulGraham.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  11. How to Start a Startup
  12. «Y Combinator: What we do». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  13. «The Papa Bear: Paul Graham». BusinessWeek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Գրեմ» հոդվածին։