Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում
Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում անգլ.՝ Peter Pan in Kensington Gardens | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթային |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջեյմս Մեթյու Բարրի |
Երկիր | Անգլիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1902 («Սպիտակ թռչնակը» գլուխ 13-18) |
Նկարազարդող | Արթուր Ռեքհեմ |
Կազմի հեղինակ | Արթուր Ռեքհեմ |
Հրատարակչություն | Hodder & Stoughton |
Հրատարակվել է | 1906 |
Նախորդ | Փոքր սպիտակ թռչուն |
Հաջորդ | Փիթրը և Վենդին |
Peter Pan in Kensington Gardens |
«Փիթեր Պենը Քենգսինթոնի այգում» (անգլ.՝ Peter Pen in Kensington Gardens), Ջեյմս Բարրիի հեքիաթային վիպակ, ամենաառաջին պատմվածքներից է Փիթեր Պենի մասին։ Վիպակը կազմված 6 գլխից և ներկայացնում է Բարրիի «Սպիտակ թռչնակը» վեպի հատվածը, որը հրատարակվել է 1902 թվականին։ Ավելի ուշ Բարրին գրեց «Փիթեր Պենը, կամ Տղան, ով չէր ցանկանում մեծանալ» վիպակը, որը 1904 թվականին ներկայացվեց Լոնդոնում և ունեցավ մեծ հաջողություն։ 1906 թվականին։ «Սպիտակ թռչնակը» վիպակից, որտեղ ներկայացվում էր Փիթեր Պենի մասին այդ հատվածները որպես առանձին ստեղծագործություն՝ Փիթեր պենը Քենգսինգթոնի այգում հրատարկվեցին այդ հրատարակչությունը նկարազարդեց Արթուր Ռեկեմը[1]։ Գրքում պատմվում է նրա մասին, թե ինչպես նորածին Փիթեր Պենը սկզբից ուզում էր փախչել տնից և փախավ բայց հետո նա չկարողացավ վերադառնալ տուն մայրիկի մոտ, և մնաց ապրելու Քենգսինգթոնի այգիներում, ծանոթանալով այնտեղ փերիների հետ։ Փիթեր Պենի պատմության շարունակությունը դարձավ «Փիթերը և Վենդին» գիրքը որը հրապարակվեց 1911 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը սկսվում է Քենգսինգթոնի այգում կարճ էկսկուրսիայից, որը հեղինակը ներկայացնում է ընթերցողի համար (ընդ որում հեղինակը հիշեցնումէ որ սովորաբար զբոսնում է այգում Դեյվիդի հետ)։ Հեղինակը նկարագրում է այգու գլխավոր տեսարժան վայրերը՝ Գլխավոր ծառուղին և Շրջանաձև լճակը, Բլրակը և Սուրբ Խոսքի Ջրհոր, Սերպատինի լիճը և թռչունների Կղզին, ինչպես նաև նկարագրում է տարբեր դեպքեր, որոնք պատահել են այգիներում զբոսնող աղջիկների և տղաների հետ։ Հենց թռչունների Կղզում էլ ծնվում են թռչուններ, որոնք հետագայում դառնում են երեխաներ, այդ իսկ պատճառով, այն ծնողները, ովքեր երեխա էին ուզում ունենալ գրություն էին ուղակում կղզի խնդրելով ուղարկել իրենց տղա կամ աղջիկ։
Այնուհետև սկսում է Փիթեր Պեն անունով տղայի պատմությունը, որը, ինչպես գրում է հեղինակը, կիսով չափ մարդ է և ապրում է աշխարհում անհիշելի ժամանակներից։ Փիթերը փախավ տնից պատուհանից թռնելով, երբ որ նրա 7 օրական էր ծնված օրվանից (ինչպես ասում է հեղինակը, բոլոր երեխաները ծնվում են թռչունների տեսքով, դրա համար էլ ամենասկզբում նրանք բոլորն էլ կարողանում են թռչել և մտածում են միայն տնից փախչելու մասին)։ Նա թռչեց ետ դեպի Քենգսիգթոնի այգի, երբ այն փակված էր գիշերը, բայց և այնպես նա հայտնաբերե, որ Այգում ապրող փերիներն ու էլֆերը խուսափում են իրենից։ Ծեր ագռավ Սողոմոնը զգուշացնում է Փիթերին, որ նա արդեն մարդ է դարձել, այնուամենայնիվ հիմա այդպես էլ կմնա կիսով չափ մարդ և կիսով չափ թռչուն։ Ժամանակի ընթացքում կորցնելով թռչելու կարողությունը՝ Փիթերը սկսեց ապրել թռչունների Կղզում, իր համար բուն հյուսեց և եղեգից շվի է պատրաստում։ Ընդ որում նա երազում էր հայտնվել Այգում և խաղալ մյուս երեխաների հետ, սակայն չէր կարողանում լողալ։
Մի անգամ կղզում մոտենում է մի նավ, որը պատրաստված էր 5 ֆունտ ստերլինգանոց արժեթղթից, և Փիթերը առաջարկում է կեռնեխներին խոշոր պարգատրում, եթե նրանք պատրաստեն նրա համար մեծ բույն, որը կարողանալու է ջրի վրա պահպանվել։ Պատրաստելով առագաստը գիշերանոցի մնացորդներից, Փիթերը բույնով լողում է դեպի Այգին, որտեղ ծանոթանում է փերիների և էլֆերի հետ, որոնք թողնում են մինչև այգու փակվելը զբոսնել։ Փիթերը սկսեց ամեն գիշեր գալ այգի և խաղալ այնտեղ, սակայն այդ ամենը անում է այլ կերպ, ինչպես սովորական երեխաները, որովհետև չգիտի, ինչպես են նրանք խաղում։ Բացի դրանից Փիթերը փերիների պարահանդեսին երաժշտի դերով է հանդես գալիս, դրա համար փերիների թագուհին խոստացել է կատարել նրա ամենաթանկագին երազանքը։ Փիթերը ասում է փերիներին, որ ուզում է վերադառնալ մայրիկի մոտ, և նրանց թևերի փոշու օգնությամբ թռչում է տուն։ Նա տեսնում է իր մայրիկին, ով կարոտում էր իր կորցրած որդուն, սակայն ուժ չի գտնում իր մեջ ասելու, որ նա եկել է, թողնելով ազատ կյանքը այգիում։ Երբ Փիթերը վերջնականապես որոշում է վերադառնալ մայրիկի մոտ, տան պատուհանը փակ է լինում, և մայրիկի հետ իր սենյակում քնած էր ուրիշ երեխա։ Շատ տարիներ անց Փիթերի հետ ծանոթանում է Մեյնի Մաններինգի — չորսամյա աղջիկ, որը մի անգամ ձմռանըթախնվել էր Այգում փակումից հետո և գիշերը կարողացավ դիտել փերիների խնջույքը, որի համար փերիները պատրաստեցին փոքրիկ տնակ, երբ որ նա քնեց։ Փիթերը Մեյնիին առաջարկում է ամուսնանալ, և նա համաձայնվում է, սակայն չի համաձայնվում մնալ Այգում ընդմիշտ մտավախության պատճառով, որ նա էլ երբեք չի տեսնի իր մայրիկին։ Ավելի ուշ Մեյմին թողնում է Այգում նվեր Փիթերի համար — երևակայական այծիկի, որին փերիները փերիները դարձնում են իսկական։ Այդ դեպքից հետո փերիները գիշերները պատրաստում են Այգում տնակներ երեխաների համար, որոնք կարող են պատահական մնալ Այգում փակումից հետո, իսկ Փիթեր Պենը հեծնում է իր այծիկի վրա և փնտրում է իր կորած երեխաներին։ Եթե իհարկե երեխաները մահանում են Այգում ցրտից և սովածից, Փիթերը իրենց համար գերեզմաններ է փորում իսկ դրաց վրա դնում է գերեզմանաքարեր[2]։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Պեն
- Փիթերի մայրիկը
- Սողոմոն — ծեր և իմաստուն ագռավ, ով ապրում է թռչունների Կղզում
- Մեյմի Մաններինգ— չորսամյա աղջիկ, ով եղել է փերիների խնջույքին և առաջինև մարդկանցից, ով ծանոթացել է Փիթեր Պենի հետ
- Թոնի— Մեյմիի ավագ եղբայր
- Մեյմիի Մայրիկը և Թոնին
- Թագուհի Մեդը — փերի, այգու տիրուհին
- Ամանորյա Մարգարտածաղկների դուքսը— արևելային էլֆ, որը ոչ-մեկի վրա կարողացավ սիրահարվել
- Բրաունի— սովորական փերի, ում վրա սիրահարվեց դուքսը
Փիթեր Պենի արձանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենգսիգթոնի այգում, որը հանդիսանում է գրքի գործողությունների հիմնական վայրը և ոչ հեռու այն վայրից որտեղ ապրում էր հենց Ջ․ Բարրին, 1912 թվականին տեղադրվեց Փիթեր Պենի բրոնզե քանդակը։ Քանդակի հեղինակը դարձավ պարոն Ջորջ Ֆրեմպտոնը, Բարրին հենց իրեն պատվիրեց, որ ստեղծի այդ քանդակը[3]. ։ Քանդակում պատկերված է Փիթեր Պենը, որը շվի էր նվագում։ Գետնախարսխի վրա — կերպարանքներն են՝ փերիների, սպիտակուցի, նապաստակների և մկների, որոնք լսում են Փիթերի երաժշտությունը։ Արդյունքում ստեղծվեց տվյալ քանդակի ևս վեց նմուշ որոնք գտնվում են Անգլիայի Լիվերպուլի, Բելգիայի Բրյուսելի, ԱՄՆ-ի Կամդենի, Կանադայի Տորոնտոյի և Սենթ Ջոնսի, Ավստրալիայի Պերթի այգիներում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анна Штейман. К 150-летию Джеймса Барри
- ↑ В русских переводах А. Слобожана, Г. Гринёвой и И. Токмаковой фрагмент о смерти детей и надгробных камнях отсутствует.
- ↑ «The Peter Pan Statue - Kensington Gardens - The Royal Parks». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Public Art Around the World - Peter Pan Statue». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.