Փիթեր Գրին
Փիթեր Գրին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան և կինոպրոդյուսեր |
Փիթեր Գրին (անգլ.՝ Peter Greene, հոկտեմբերի 8, 1965[1], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Դիմակը» և «Գլուխների որսորդը» ֆիլմերից։ Լինելով բնավորության դերասան՝ հիմնականում մարմնավորում է բացասական կերպարների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Գրինը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Մոնթքլեր քաղաքում։ Տասնհինգ տարեկան հասակում թողնելով ավագ դպրոցը՝ հեռացել է տնից և տեղափոխվել Նյու Յորք։ Լին Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտին միանալուց և իր դերասանական կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես պիցցա առաքող և բեռնատար մեքենայի վարորդ։ Ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ խաղացել է թատրոնում։
Գրինն իր դերասանական գործունեությունն սկսել է 25 տարեկանում՝ խաղալով «Hardball» հեռուստասերիալի դրվագում, այնուհետև դեր է ստացել «Անխուսափելիության օրենքը» ֆիլմում։ Փիթերը ճանաչման է արժանացել «Դիմակը» (Դորիան Թայրել), «Քրեական ընթերցվածք» (Զեդ) և «Ուղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմերում (Ռեդֆութ) ֆիլմերի շնորհիվ[2][3]։
1998 թվականին Premiere Magazine ամսագրում տպագրվել է Career high հոդվածը,որում անդրադարձ է կատարվել Գրինի՝ թմրամիջոցների (մասնավորապես հերոին) հետ կապված խնդիրներին[4]։ Դրանից կարճ ժամանակ անց նա անցել է թմրամոլության բուժման կուրս, բայց հետագայում պարբերաբար կրկին բախվել է այդ խնդրին[5]։
Իր արտաքինի շնորհիվ Փիթեր Գրինը կինոնկարների մեծ մասում մարմնավորել է բացասական կերպարների, ավազակների, թմրանյութեր վաճառողների, մարդասպանների, նախկին բանտարկյալների և չարագործ ոստիկանների[6][7][8][9]։
Կինոյում իր աշխատանքից բացի Գրինը նկարահանվել է մի շարք տեսահոլովակներոում, ինչպիսիք են՝ «Fed up» (House of Pain), «A,B,C’s» (Prodigy, Mobb Deep), «Give me a chance» և «Mechanix» (Danny Diablo), ինչպես նաև «U.F. Joes» (Saints)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ս | Hardball | երիտասարդ | |
1992 | ֆ | Անխուսափելիության օրենք | Laws of Gravity | Ջիմմի |
1993 | ֆ | Մաքուր, սափրված | Clean, Shaven | Փիթեր Վինտեր |
1993 | ֆ | Վերջին դատաստանի գիշերը | Judgment Night | Սայքս |
1994 | ֆ | Քրեական ընթերցվածք | Pulp Fiction | Զեդ |
1994 | ֆ | Դիմակը | The Mask | Дориан Թայրել |
1995 | ֆ | Ուղևորություն դեպի Հնդկաստան | The Usual Suspects | Ռեդֆուտ |
1995 | ֆ | Շրջափակման մեջ 2։ Մութ տարածք | Under Siege 2: Dark Territory | ահաբեկիչ |
1995 | ֆ | Bang | Ադամ | |
1996 | ֆ | Ստոր հարված | Lowball | Ջոն |
1996 | ֆ | Կոյոտ | Coyote Run | Քլիֆտոն Սանտեր/Բոսկո |
1996 | ֆ | Հարուստի կինը | The Rich Man's Wife | Քոուլ Ուիլսոն |
1996 | ֆ | Օձի հողը | Snakeland | Ջոնի |
1997 | ֆ | Առանց արգելակների | Do Me a Favor | Թեդի |
1997 | ֆ | Ստուգողական հարված | Double Tap | Նեշ |
1997 | ֆ | Միայնակ մարդասպանի հետ | Kiss & Tell | Ջոն Ֆինիգան |
1998 | ֆ | Հավերժական կեսգիշեր | Permanent Midnight | Գաս |
1998 | ֆ | Սև կատվի վազքը | Black Cat Run | Դի Ջեյ Ուիլեր |
1999 | ֆ | Վրեժի օրենքը | Out in Fifty | Թոնի Գրեյսոն |
1999 | ֆ | Ադամանդե ոստիկանը | Blue Streak | Դիկոն |
1999 | ֆ | Բոսը | The Boss | ավազակ |
2000 | ֆ | Ստվերների ժամը | Shadow Hours | Սթիվ Էնդրիանսոն |
2001 | ֆ | Ոչ ոքի երեխան | Nobody's Baby | Վեռն |
2001 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Ֆրենսիս «Թեզ» Փարթել |
2001 | ֆ | Ժամացույցի մեխանիզմ | Ticker | Արթի Փլուխինսկի |
2001 | ֆ | Մարզման օր | Training Day | Ջեֆ |
2001 | ֆ | Հանցագործության տեսարաններ | Scenes of the Crime | Ռիկ |
2001 | ֆ | Մեռած շները ստում են | Dead Dogs Lie | Մարկուս Դևլին |
2002 | ֆ | Ազդեցության տակ | Under the Influence | Ստեֆան Թալլի |
2003 | ֆ | Ջենտլմեն Բ․ | Gentleman B. | Մեննի Բրին |
2004 | ֆ | Սև ամպ | Black Cloud | Նորմ Օլսեն |
2005 | ֆ | Խոստովանություն | Confession | Ուիլյամ Ֆլետչեր |
2005 | ֆ | Աշխարհների պատերազմ | War of the Worlds | Մեթ Հերբերտ |
2005 | ֆ | Զենքի ընկերներ | Brothers in Arms | Բերտ |
2006 | ֆ | Խաղ վերջը | End Game | Ջեք Բոլդուին |
2006 | ֆ | Love Hollywood Style | Թեոդոր Կարուզո | |
2006 | ֆ | Վարակում։ Մահվան վիրուս | Dead & Deader | բժիծկ Սքոթ |
2007 | ս | Սև Դոնելլիները | The Black Donnellys | Դերեք «Դոքի» Ֆարել |
2007 | ֆ | Մարտիկի բռունցքը | Lesser of Three Evils | Ջոն ԼԱվ |
2007 | ֆ | Ես զանգոմ եմ Ֆրենկին | I'm Calling Frank | Բոբի |
2007 | ֆ | Վերջին պարտականություն | Final Engagement | հոգևորական |
2007 | ֆ | Բլում | Bloom | Ջիմ |
2008 | ֆ | Ծաղրածու | Clown | ծաղրածու |
2009 | ֆ | Կապույտ ասպետ | Blue Knight | Սերժանտ Դոնատո |
2009 | ս | Կյանքը Մարսի վրա | Life on Mars | Ջիմի Մաքմանուս |
2009 | ֆ | Մի՛ մոռացիր ինձ | Forget Me Not | բոյֆրենդ |
2010 | ֆ | Caller ID | խորհրդական | |
2010 | ֆ | Earthling | Սվայներտ | |
2010 | ս | Արդարադատություն | Justified | Թոմաս Բաքլի |
2010 | ֆ | Գլուխների որսորդը | The Bounty Hunter | Էռլ Մելեր |
2010 | ֆ | Մի անգամ ընկածը | Once Fallen | Սոննի Կուգան |
2010 | ֆ | Եվս մեկ անգամ | Once More | Ջեք |
2011 | ֆ | Keep your enemies closer | Ալեքս Դեքեր | |
2011 | ֆ | A Pornstar Is Born | Ռոն Գոլդմեն | |
2011 | ֆ | Արոտավայր | The Grasslands | Ջոն |
2011 | ֆ | Շանհայ հյուրանոց | Shanghai Hotel | Միստր Կապուցի |
2012 | ֆ | Կոշկակար | The Shoemaker | Դատչի |
2012 | ս | Հավայի 5.0 | Hawaii Five-0 | Ռիք Փիթերսոն |
2012 | ֆ | Դաժան | Brutal | Կառլո Մորելլո |
2012 | ֆ | The Kill Hole | Փիթեր Քրեբս | |
2012 | ֆ | Երեխան | The Child | Մարտին Էնգլեր |
2013 | ֆ | Checkmate, Keep Your Enemies Closer | Ալեքս Դեքեր | |
2015 | ֆ | Սիրելի Լորեյն | Sweet Lorraine | Մարկուս |
2016 | ս | Չիկագոյի ոստիկանություն | Chicago P.D. | Ռորի Ջենսեն |
2016 | ֆ | Turnabout | Լեո | |
2016 | ֆ | Նյու Յորք, Նյու Յորք | Niu Yue Niu Yue | Դաունի |
2017 | ս | Still the King | Հենկ Շենկ | |
2018 | ս | Sets | Փիթեր Գրին | |
2018 | ֆ | Ստերի քաղաք | City of Lies | Ֆասուլո |
2019 | ս | The Jersey Connection | Ջորդան Բլեյն | |
2019 | ֆ | Սամիր | Samir | Վալենթայն |
2019 | ֆ | Exit 0 | գրող | |
2020 | ֆ | Body Brokers | բժիշկ Ռիներ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1993 | Անկախ ոգի | Լավագույն դերասան | «Անխուսափելիության օրենքը» | Առաջադրված |
1994 | Taormina International Film Festival | Լավագույն դերասան | «Մաքուր, սափրված» | Հաղթանակ |
2002 | Phoenix Film Festival | Լավագույն դերասանական կազմ | «Մեռած շները ստում են» | Հաղթանակ |
2003 | New York International Independent Film & Video Festival | Լավագույն դերասան | «Ազդեցության տակ» | Հաղթանակ |
2016 | Philadelphia Independent Film Festival» | Լավագույն ֆիլմ | «Ինչ ցանես, այն էլ կհնձես» | Հաղթանակ |
Chain NYC Film Festival | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Հաղթանակ[11] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Peter Greene: New Cad on the Block
- ↑ «'PULP FICTION' STAR KILLS IN ZEDS DEAD'S 'LIVING DEAD' VIDEO». Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին. Վերցված է 2020-07-14-ին.
- ↑ «Career High». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Zac Efron Meets Peter Greene
- ↑ 'Pulp' actor’s drug drama
- ↑ «Actor Peter Greene, Uncredited Roles, and Missing Scenes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Decade rolls a ‘Double’
- ↑ Players
- ↑ Spirited show for New Line
- ↑ 2016 Chain NYC Film Festival Winners
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Գրին (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Գրին» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ