Jump to content

Փեր Քվերնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեր Քվերնե
Ծնվել էապրիլի 1, 1945(1945-04-01)[1] (79 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունարվեստագետ, կաթոլիկ քահանա և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Պաշտոն(ներ)կապելլան
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3] և նորվեգերեն[4]

Փեր Քվերնե (նորվ.՝ Per Kværne, ապրիլի 1, 1945(1945-04-01)[1], Օսլո, Նորվեգիա), հանրահայտ նորվեգացի տիբեթոլոգ և արվեստների պատմագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի սանսկրիտի մագիստրոսի կոչում է ստացել օսլոյի համալսարանում։ 1970-1975 թվականներին կրոնների պատմության դասախոսություններ է կարդացել Բերգենի համալսարանում։ 1973 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Օսլոյի համալսարանում «Բուդդայական տանտրիական երգերի անթոլոգիա» ատենախոսությամբ։ 1975-2007 թվականներին եղել է Օսլոյի համալսարանի կրոնների պատմության բաժնի պրոֆեսոր, այժմ՝ վաստակավոր պրոֆեսոր։

1976 թվականին Փեր Քվերնեն ընտրվել է Նորվեգիայի գիտության և գրականության ակադեմիայի անդամ։ 1992 թվականից սկսած՝ հանդիսանում է Օսլոյի Մարդկային մշակույթի համեմատական հետազոտությունների ինստիտուտի կառավարաման նախագահ։ Նա հրատարակել է գրքերի շարք, որ վերաբերում են կրոնների պատմությանը, հիմնականում՝ բուդդայականությանը և բոնին։ Վերջին տարիներին նա հրապարակում է նաև արվեստների պատմության վերաբերյալ աշխատանքներ։

1998 թվականի հունիսից լինելով կաթոլիկ՝ Փեր Քվերնեն 2006-2008 թվականներին եղել է Ակադեմիական հետազոտությունների խմբի անդամ Օսլոյի կկաթոլիկական եպիսկոպոսությունում։ 2007 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի մայիս աշխատել է Սուրբ Էյստեյնի Սեմինարիայի ուսումնական բաժնի դեկան։ 2010 թվականի հունիսի 29-ից սկսած՝ Սուրբ Օլաֆի տաճարում եկեղեցական քահանա[5]։

Գիտական հետաքրքրությունների բնագավառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A Norwegian Traveller in Tibet: Theo Sørensen and the Tibetan Collection at the Oslo University Library, New Delhi 1973
  • An Anthology of Buddhist Tantric Songs. A Study of the Caryagiti, Oslo 1977, 2. utg. Bangkok 1986.
  • Tibet. Bon Religion, A Death Ritual of the Tibetan Bonpos, Leiden 1985
  • The Bon Religion of Tibet. The Iconography of a Living Tradition, London 1995
  • Religionsleksikon. Religion og religiøse bevegelser i vår tid, Oslo 2002 (sammen med Kari Vogt)
  • Verdens hellige skrifter — Tibet, Oslo 2005

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]