Փեշավար, քաղաք Պակիստանի հյուսիսաևմուտքում, Բարա գետի ափին, Հյուսիսարևմուտքի սահմանամերձ նահանգի վարչական կենտրոնը։ 268 հազար բնակչություն։ Տրանսպորտային կարևոր կետ է Աֆղանստան տանող ավտոճանապարհին, ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Գյուղատնտտեսական շրջանի առևտրական կենտրոն է։ Կա տեքստիլ, սննդի արդյունաբերություն, մետաղամշակություն, տնայնագործական արտադրություն։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է, հավանաբար, մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակում։ Հնում անվանվել է Պուրուշապուրա։ 1-ին դարում եղել է Քուշանական թագավորության մայրաքաղաքը, բուդդայականմշակույթի կենտրոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։