Փաք Ջի-Մին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաք Ջի-Մին
Park in September 2018
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 박지민
Նաև հայտնի է որպես
  • Jimin Park
  • Jamie Park
Ծնվել էհուլիսի 5, 1997 (26 տարեկան)
Daejeon, South Korea
Երկիր Հարավային Կորեա
Ժանրեր
Մասնագիտություն
  • Singer
  • songwriter
  • television host
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2012–present
ԼեյբլJYP
ԿրթությունՀանլիմ բազմարվեստ դպրոց և Garden International School Bangkok?
Անդամակցություն15&
Կապված
 Park Ji-min (singer, born 1997) Վիքիպահեստում

Փաք Ջի-Մին (կորե.՝ 박지민; հուլիս 5, 1997)[1], նաև հայտնի է որպես Ջիմին, հարավկորեական երգչուհի, երգահան և հաղորդավարուհի։ Նա ավելի հայտնի է որպես K-pop Star հարավկորեական ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանի հաղթող, 15& վոկալ դուոյի և M.O.L.A[2] խմբի նախկին անդամ։ Նա նաև After School Club[3] վարիետե շոուի համահաղորդավարուհի է։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաք Ջի-Մինը ծնվել է 1997 թվականի հուլիսի 5-ին Դեջոնում։ Նա 7 տարի ապրել է Թաիլանդում և հաճախել է Garden International School Bangkok[4], որտեղ հայտնի էր որպես Ջեյմի։ Ներկայումս իր ընտանիքը ապրում է Սեուլում։ Փաքը խոսում է կորեերեն (մայրենի լեզու), տիրապետում է անգլերենին և թաիլանդերենին։ 2016 թվականին ավարտել է Կատարողական արվեստների Հանլիմ դպրոցը խմբի անդամ Բեկ Յերինի հետ, ինչպես նաև Got7-ի անդամ Յուգյոմի հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

K-pop Star և 15&[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին մասնակցել է K-pop Star հեռուստատեսային շոուի առաջին եթերաշրջանին։ Հետագայում նա մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը և հնարավորություն է ստացել համագործակցել YG, SM կամ JYPE-ի հետ[5]։ 2012 թվականի մայիսի 21-ին նա պաշտոնապես ընտրում է համագործակցել JYP Entertainment-ի հետ[6][7]։ Փաքը նաև ստացել է նոր Հյունդայի i40[8] և 300 միլիոն վոն (~257,400 դոլար), խաղացել է դորամայում, ինչպես նաև հնարավորություն է ստացել պայմանագիր կնքել CF-ի հետ՝ որպես մոդել։

2012 թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարվել է, որ Փաքը դուետով հանդես կգա Բեք Յերինի[9] հետ։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին Փաքը պաշտոնապես հանդես է եկել 15&-ի հետ թողարկված «I Dream»[10] թվային երգով և հոկտեմբերի 7-ին պաշտոնապես հանդես է եկել Inkigayo[11] երաժշտական ծրագրում։ 2015 թվականի փետրվարից հետո 15&-ը ի վերջո դադարեցրել է գործունեությունը և դե ֆակտո[12] կազմալուծվել Փաքի`JYP Entertainment-ից հեռանալուց հետո[13]։

Մենակատարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Փաքը դարձել է Arirang TV-ի After School Club-ի համահաղորդավար։

2015 թվականի մարտի 31-ին Փաք Ջին-Յոնգ-ը հայտարարել է, որ Փաքը հանդես է գալու որպես մենակատար[14]։ Նա ապրիլի 5-ին թողարկել է իր առաջին երգը՝ «Hopeless Love»[15]՝ Ջիմին Փաք անվամբ[16] և նույն օրը հանդես է եկել K-pop Star 4-ի եզրափակչում[17][18]։

2015 թվականի մայիսի 19-ին ստեղծագործական խումբ Sweetune հայտարարել է, որ Փաքը Էրիկ Նամ-ի հետ կթողարկի դուետ՝ «Dream», բարեգործական նախագծի համար[19]։ Երգը թողարկվել է 2015 թվականի մայիսի 28-ին։

2015 թվականի օգոստոսի 14-ին Փաքը հայտարարել է, որ UNIQ խմբի անդամ Սոնգ-Յոնի-ի և ռեփեր Նաթան-ի հետ խումբ է ստեղծելու[20]։ Հետագայում պարզ է դարձել, որ նրանց խմբի անունը M.O.L.A (Make Our Life Awesome) է, և օգոստոսի 20-ին նրանք թողարկել են իրենց առաջին երգը «My Way»[21][22] անվամբ։ Նրանց երկրորդ երգը՝ «Trick or Treat»[23] թողարկվել է հոկտեմբերի 31-ին, որտեղ Ջիմինը երկրորդ անգամ հանդես է եկել որպես ռեփեր։

2016 թվականի օգոստոսի 23-ին Փաքը թողարկել է իր 19 to 20 երաժշտական ալբոմը «Try» գլխավոր երգով։ Փաքը հայտարարել է, որ շնորհիվ Naver V-LIVE-ի, 19 to 20 ալբոմը ներկայացնում է «իր պատմությունը» և հույս ունի, որ իր երկրպագուները կկարողանան ավելի լավ կապվել իր հետ և ավելի լավ ընկալել իր կողմից գրված ալբոմը։

2018 թվականի սեպտեմբերի 4-ին, Փաքը թողարկել է իր երկրորդ EP Jiminxjamie-ին, որտեղ նա մասնակցել է իր երգերի մեծամասնությունը գրելուն։

JYP Entertainment-ի հետ իր յոթնամյա պայմանագրի ավարտից հետո Փաքը հեռացել է ընկերությունից 2019 թվականի օգոստոսի 6-ին։

Բարեգործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին Փաքը նվիրաբերել է 50 միլիոն վոն (~45,000 դոլար) Հանբիթ կատարողական արվեստների ընկերությանը կույր երաժիշտների համար։ Նա հետաքրքրվել է այդ ծրագրով K-pop Star-ի մեկ այլ մասնակցի՝ Կիմ Սո-Հվանի հետ համդիպումից հետո, ով ներկայումս հաճախում է այդ ընկերություն։ Փաքը տարածել է, որ «Հանբիթ կատարողական արվեստների ընկերությունը հյուրընկալում է երիտասարդ, տարրական դասարանների աշակերտների, ինչպես նաև պրոֆեսիոնալ կատարողների։ Չնայած նրանք կույր են, բայց նրանք երաժիշտներ են, ովքեր կատարում են զարմանալի տաղանդով։ Ես ուզում եմ գոնե փոքր օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր նույն սերն են տածում երաժշտության հանդեպ, ինչպես ես»։ Նա նաև նվիրաբերել է 50 միլիոն վոն (~45,000 դոլար) World Vision-ին։

2015 թվականի մայիսի 28-ին Փաքը համագործակցել է երգիչ Էրիկ Նամ հետ իրենց «Dream» երգի համար՝ ստեղծված Sweetune կողմից։ Նրանք հայտարարել են, որ երգի ամբողջ շահույթը կնվիրաբերվի բարեգործությանը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդլայնված[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ալբոմի մանրամասներ Ամենաբարձր դիրքն աղյուսակում Վաճառք
KOR
[24]
ԱՄՆ

[25]

19 to 20
  • Թողարկում՝ օգոսոտսի 23, 2016
  • Լեյբլ՝ JYP Entertainment
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
11 Չկա տվյալ
jiminxjamie
  • Թողարկում՝ սեպտեմբերի 4, 2018
  • Լեյբլ՝ JYP Entertainment
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
Երգացանկ
  1. April Fools (0401)
  2. Do You? (위니) (feat. OLNL)
  3. Count You Out (하나 빼기 둘)
  4. PUTP (전화받아) (feat. Kino, Woodz, Nathan)
  5. Stars (별) (Prod. by LambC)
11
"—" denotes album did not chart.

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ամենաբարձր դիրքն աղյուսակում Վաճառք Ալբոմ
KOR
[26]
Որպես գլխավոր արտիստ
"Hopeless Love" 2015 17 Non album-single
"Try" (다시) 2016 17 19 to 20
"April Fools (0401)" 2018 Չկա տվյալ jiminxjamie
"Stay Beautiful" 2019 Non album-single
"Numbers"
Չանգմոյի հետ
2020 175
Համագործակցություններ
"Busan Memories" (부산에 가면)
Ջ. Փաք-ի և Բերնարդ Փաքի հետ
2015 99 Չկա տվյալ Sing the Road #03
"Look Alike" (닮아있어)
D.ear-ի հետ
2016 55 Non album-single
"I'm All Ears" (다둘어줄게)"
Չոյ Յունգ-ջեյի հետ
2018 Ready to Listen Part 2
Որպես արտիստ
"Dream"
Էրիկ Նամ և Փաք Ջի Մին
2015 88 Չկա տվյալ Non-album single
"Nirvana"
Ռավի և Փաք Ջի Մին
2018 Nirvana
"Games"
Ջոն Ջին Ու և Փաք Ջի Մին
ROTATE
"—" denotes song did not chart.

Այլ նոմինացված երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ամենաբարձր դիրքը աղյուսակում Վաճառք Տարի
KOR
[26]
Որպես գլխավոր արտիստ
"Young해"
Յոնգ Քեյի հետ
2016 157 19 to 20
"Walkin" (다시 너에게)
Հաշ Սուոնի հետ
161
"to him" 188
"Answer" 248
Որպես արտիստ
"Jealousy" (질투가 나)
Բեք Ա-յոն և Փաք Ջի Մին
2017 27 Bittersweet

Ձայնասկավառակային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգի վերնագիր Վաճառք Ալբոմ
2013 "사랑해 (I Love You)" Goddess of Fire OST Part 4
2015 "자꾸 보고 싶어 (I Want to Keep Seeing You)" Orange Marmalade OST Part 5
2016 "떠나가지마 (Don't Go)" Dear My Friends OST Part 4
2017 "괜찮나요 (Say I Love You)" Meloholic OST Part 2
2019 "Deep Voice" The Last Empress OST Part 4

K-pop Star 1 երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ամենաբարձր դիրքը աղյուսակում Վաճառք Ալբոմ
KOR
Gaon
KOR
Billboard
2012 "꿈에 (In Dream)" 69 59 SBS K팝 스타 Top 8 (Digital Single)
"Over The Rainbow" 9 19 SBS K팝 스타 Top 7 (Digital Single)
"Rolling In The Deep" 64 49 SBS K팝 스타 SPECIAL No.2 (Digital Single)
"I'll Be There" 43 61 SBS K팝 스타 Top 6 (Digital Single)
"거위의 꿈 (Goose's Dream)" 111 SBS K팝 스타 Top 5 (Digital Single)
"Love On Top" 66 98 SBS K팝 스타 Top 4 (Digital Single)
"Good Bye Baby" (feat. Lee Ha-yi) 57 57 SBS K팝 스타 SPECIAL No.3 (Digital Single)
"You Raise Me Up" 56 57 SBS K팝 스타 Top 3 (Digital Single)
"Music Is My Life" 37 69 SBS K팝 스타 Top 2 (Digital Single)
"Mercy" 102 SBS K팝 스타 SPECIAL No.4 (Digital Single)
"—" denotes releases that did not chart or were not released in that region.

Ոչ պաշտոնական օրիգինալ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Կատարող (արտիստ)
2015 "My Way" M.O.L.A (խումբ)
"속았지? (Trick or Treat)"
2017 "Chillin'"
"Chillin'" (5MOLAs ver.)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ցանց Կերպար Նշում
2015 Dream Knight Youku Tudou Got7's Jinyoung's fan Կորեա-չինական առցանց դորամա JYPE և Youku-ի կողմից

Հեռուստատեսային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ցանց Կերպար Նշում
2011 K-pop Star Season 1[46] SBS Contestant 04.10.2011 - 20.04.2012
2016 Duet Song Festival MBC դուետ Ջոն Յուն-յոնի հետ (23–24 սերիա)
2017 King of Mask Singer "Listen to My Song and Applaud It Baby Seal" (109–110 սերիա)[47]
2018 Two Yoo Project Sugar Man JTBC դուետ Բեք Ա-յոնի հետ (2-րդ եթերաշրջան 9-րդ սերիա)

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ռեժիսոր(ներ)
2015 "Hopeless Love" Անհայտ
2016 "Try (다시)"
2018 "April Fools (0401)"
2019 "Stay Beautiful"

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ կատեգորիա Առաջադրվող աշխատանք Արդյունք
2012 K-pop Star 1 1ին հորիզոնական (հաղթող)  Նամիբիա Հաղթանակ
2015
25th Seoul Music Awards
Bonsang մրցանակ[48] Hopeless Love Առաջադրված
Հայտնիության մրցանակ Առաջադրված
Hallyu հատուկ մրցանակ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'K팝 스타' 우승자 박지민은 누구?». The Kyunghyang Shinmun (կորեերեն). 2012 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «박지민 "앳된 소녀는 안녕…건강한 성인 여자로 자랐죠"». Munhwa Ilbo (կորեերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «내가 알던 박지민 맞아?... 다이어트 성공했네». Seoul Daily (կորեերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «y on Twitter». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «JYP Entertainment Opens Park Ji-min's 15& Homepage». enews world. 2012 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «K팝스타' 박지민, JYP와 전속계약 "데뷔 앨범 준비». 'Nate. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «'K-Pop Star' winner Park Ji-min signs with JYP Entertainment». allkpop. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «Park Ji-min and Lee Ha-yi attend Hyundai award ceremony to receive their 'K-Pop Star' cars». Allkpop. 2012 թ․ հունիսի 13. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. «'K-Pop Star's Park Ji-min to debut in October as part of a duo». allkpop. 2012 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «15&(피프틴앤드) _"I Dream" Music Video». Youtube. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «Rookie duo 15& debuts with "I Dream" on 'Inkigayo'!». allkpop. 2012 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Lee, Eun-jung (2019 թ․ օգոստոսի 6). 박지민, 7년만에 JYP 떠난다.."피프틴앤드 사실상 해체 [Park Ji-min, leaving JYP after 7 years."15& de facto disbanding"]. Yonhap News Agency (կորեերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին – via Daum.
  13. «박지민, '애프터스쿨 클럽' Mc 합류…에릭남-케빈과 호흡».
  14. «15&'s Park Ji Min to make her solo debut!». allkpop. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  15. «박지민(Jimin Park) "Hopeless Love" Comeback Stage @ SBS KPOP STAR 4 2015.04.05». JYP Entertainment. 2015 թ․ ապրիլի 5. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  16. «3년 만에 첫 솔로 앨범 박지민, 'Hopeless Love' 음원-뮤비 동시 공개».
  17. «'K팝스타4'서 솔로곡 'Hopeless Love' 첫 무대 박지민 "설렜던 하루"».
  18. «'K팝스타4' 박지민, 솔로 전격 데뷔… 'Hopeless Love' 열창».
  19. «Sweet Tune Collaborates with Eric Nam and 15&'s Park Jimin for Charity Project». Soompi. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  20. «15&'s Park Ji Min to collaborate with two mysterious artists?». Allkpop. Allkpop. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  21. «M.O.L.A (15&'s Park Ji Min, UNIQ's Seungyoun, & Nathan) drop sick collaboration track 'My Way'». Allkpop. Allkpop. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  22. «박지민, 23일 미니앨범 '19에서 20'공개..전곡 작사 작곡».
  23. «M.O.L.A "Trick or Treat"». Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)
  24. «Gaon Album Chart». Gaon Music Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  25. «jiminxjamie (EP)». Billboard Charts. 2018 թ․ սեպտեմբերի 4.
  26. 26,0 26,1 «Gaon Digital Chart». Gaon Music Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
    Singles: Other charted songs:
  27. Cumulative Sales for "Hopeless Love":
  28. Cumulative Sales for "Try":
  29. Total downloads for I Love You:
  30. Total downloads for 자꾸 보고 싶어:
  31. Total downloads for Don't Go:
  32. Total downloads for 꿈에 (In Dream):
  33. Total downloads for "Over The Rainbow":
  34. Total downloads for "Rolling In The Deep":
  35. Total downloads for "I'll Be There":
  36. Total downloads for "거위의 꿈 (Goose's Dream)":
  37. Total downloads for "Love On Top":
  38. Total downloads for "Good Bye Baby":
  39. Total downloads for "You Raise Me Up":
  40. Total downloads for "Music Is My Life":
  41. Total downloads for "Mercy":
  42. «K-PopStar». Daum. 2012 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  43. Lee So-young (2017 թ․ մայիսի 7). «'복면가왕' 박지민이 '아기물개'라니···묵직한 가창력 뽐내». Maeil Business Newspaper (կորեերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  44. «Seoul Music Awards Global (scroll to K-POP STAR 2015 [LIVE VOTE] and click "Main and Popular (Overseas)" to reveal the nominees)». Seoul Music Awards. SportsSeoul. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաք Ջի-Մին» հոդվածին։