Փայտե եկեղեցիներ Փոքր Լեհաստանի հարավում
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ճարտարապետական անսամբլ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Lesser Poland Voivodeship? |
Կազմված է | Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի, Բինարովա, Բոլոր սրբերի եկեղեցի (Բլիզնե), Սուրբ Գաբրիել հրեշտակի եկեղեցի Դեբնոյում, Ենթադրյալ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Լեոնարդ եկեղեցի, Լիպնիցա Մուրովանա և Սուրբ Փիլիպոս-Հակոբոս եկեղեցի, Սեկովա |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Շինանյութ | փայտ |
![]() | |
![]() | |
![]() | |
szlak.wrotamalopolski.pl |
Փոքր Լեհաստանի հարավի փայտե եկեղեցիներ, պատմականորեն արժեքավոր և ճարտարապետության տեսակետից հետաքրքիր փայտե եկեղեցիներ, որոնք գտնվում են Մալոպոլյան վոյեվոդության հարավում և արևելքում (Գորլիցա, Նովիյ Տարգ և Բոխնյա քաղաքների մոտ) և Պոդկարպատյան վոյեվոդությունում (Բժոզուվի մոտ)։
Եկեղեցիների մեծ մասը կառուցված է մեծ գերաններով և ներկայացնում է գոթիկայից մինչև վերածնունդ, բարոկկո և ավելի ժամանակակից ճարտարապետական ոճեր։ Որոշ շինությունների ոճի վրա ազդեցություն է թողել հունակաթոլիկ և ուղղափառ մշակութային տարածության մոտ լինելը. դրանցից շատերն ունեն գմբեթների առանձնահատուկ տեսք և կառուցված են հունական խաչի տեսքով։
Ամենահին կառույցները կառուցվել են 14-րդ դարում (ամենահինը համարվում է 1388 թվականին կառուցված Խաչուվի եկեղեցին)։ Եկեղեցիները լավ վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը և նորվեգիական հիմնակմախքային եկեղեցիներից հետո հանդիսանում են Եվրոպայում՝ տարիքով երկրորդ փայտե եկեղեցիների կուտակումներ։
Քանի որ եկեղեցիները մեծ պատմական արժեքներ են ներկայացնում, դրանց մի մասը 2003 թվականի հուլիսի 3-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Եկեղեցիների մեծ մասը մտնում է Մալոպոլյան վոյեվոդության զբոսաշրջային երթուղու մեջ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գմինա | Պատկեր | Անվանում | Կառուցման թվականներ |
---|---|---|---|
Բինարովա | Միքայել հրեշտակապետի եկեղեցի Բինարովայում | մոտ 1500 թվական | |
Բլիզնե | ![]() |
Բոլոր սրբերի եկեղեցի Բլիզնեում | մինչև 1470 թվականը |
Դեմբնո Պոդխալյանսկե | ![]() |
Միքայել հրեշտակապետ եկեղեցի Դեմբնոյում | 15-րդ դար |
Խաչուվ | Սուրբ Մարիամ Աստվածնի համբարձման եկեղեցի Խաչուվում | 1388 թվական | |
Լիպնիցա Մուրովանա | ![]() |
Սուրբ Լեոնարդ եկեղեցի Լիպնիցայում | 15-րդ դարի վերջ |
Սենկովա | ![]() |
Սուրբ Փիլիպոս-Հակոբոս եկեղեցի Սենկովում | 1520 թվական |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում առաջարկվող թեկնածու եկեղեցիների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Փոքր Լեհաստանի հարավում գտնվող 9-ը փայտե հնագույն (գոթիկ) եկեղեցիներից ընդգրկված են միայն 6-ը։ Ցանկում չեն ընդգրկվել հետևյալ շինությունները.
Գմինա | Պատկեր | Անվանում | Կառուցման թվականներ |
---|---|---|---|
Լյախովիցե | ![]() |
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի Լյախովիցեում | Կառուգվել է 1789 թվականին, հարավլեհական փայտե եկեղեցու ուշ գոթական ոճի տիպիկ ներկայացուգիչ |
Օռավկա | Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Օռավկայում | 17-րդ դար, արժեքավոր բազմագույն գեղանկարչություն և ներքին զարդարանք | |
Շալյովա | ![]() |
Միքայել Հրեշտակապետ եկեղեցի Շալյովայում | 18-րդ դար, բարոկկոյի շրջանի առավել արժեքավոր փայտե եկեղեցի |
Այլ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ չընդգրկված եկեղեցիների ցանկ
Գմինա | Պատկեր | Անվանում | Կառուցման թվականներ |
---|---|---|---|
Գրիվալդ | Սուրբ Մարտին եկեղեցի Գրիվալդում | ||
Բոնչալ Դոլնի | ![]() |
Եկեղեցի Բոնչալ Դոլնիում | 1667 թվական |
Տշցինիցա | Սուրբ Դորոտա եկեղեցի Տշցինիցայում | ||
Օսեկ Յասելսկի | ![]() |
Տիրոջ պայծառակերպության եկեղեցի Օսեկ Յասելսկիում | |
Լյուբլյա | ![]() |
Սուրբ Նիկողայոս եկեղեցի Լյուբլյայում | |
Սլավենցին | Սուրբ Եկատերինա եկեղեցի Սլավենցինում | ||
Իվկովա | ![]() |
Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման եկեղեցի Իվկովայում | |
Գոգոլուվ | Սուրբ Եկատերինա եկեղեցի Գոգոլուվում | ||
Ժեպեննիկ Բիսկուպի | ![]() |
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Ժեպեննիկ Բիսկուպիում |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Օսվենցիմ
- Զամոստիե հին քաղաք
- Բոլոր սրբերի եկեղեցի (Բլիզնե)
- Բոխնյայի աղի հանք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Centre, UNESCO World Heritage. «Wooden Churches of Southern Małopolska». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.