Jump to content

Ցայ Ին Վեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցայ Ին Վեն
 
Կուսակցություն՝ Democratic Progressive Party?
Կրթություն՝ 臺北市中山區長安國民小學? (1965), 臺北市立北安國民中學? (1971), 台北市立中山女子高級中學? (1974), Թայվանի ազգային համալսարան (1978), Կորնելի իրավաբանական դպրոց (1980) և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (1984)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, համալսարանի դասախոս և իրավաբան
Ծննդյան օր օգոստոսի 31, 1956(1956-08-31)[2][3][4] (68 տարեկան)
Ծննդավայր Չժունշան, Թայբեյ, Թայվան
Քաղաքացիություն  Թայվան
Հայր Tsai Chieh-sheng?
 
Կայք՝ english.president.gov.tw
president.gov.tw/Default.aspx
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ցայ Ին Վեն (չինարեն՝ 蔡英文, անգլ.՝ Tsai Ing-wen, օգոստոսի 31, 1956(1956-08-31)[2][3][4], Չժունշան, Թայբեյ, Թայվան), թայվանցի քաղաքական գործիչ, Թայվանի նախագահը 2016 թվականի մայիսի 20-ից։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2020 թվականի հունվարի 11-ին[8][9][10][11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Ին Վենը 1978 թվականին ավարտել է Թայվանի ազգային համալսարանի իրավաբանական քոլեջը։ 1980 թվականին Կոռնելի համալսարանում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։ 1984 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան (PhD)։

Լոնդոնից վերադառնալուց հետո իրավունք է դասավանդել Թայբեյի համալսարանում։ 1990-ական թվականներին մասնակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Թայվանի անդամակցության բանակցություններին։ Նախագահ Լի Դենհուեյի ժամանակ (1996-2000) եղել է Թայվանի ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդական։

2000 թվականի մայիսից մինչև 2004 թվականի մայիսը եղել է Չինաստանի հետ հարաբերությունների նախարար։

2004 թվականին անդամակցել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությանը։ 2004 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը եղել է «Օրենսդրական Յուանի» պատգամավոր։ 2006 թվականի հունվարին նշանակվել է Չինաստանի Հանրապետության փոխվարչապետ, 2007 թվականի մայիսին վարչապետ Սու Չժենչանի ողջ կաբինետի հետ հրաժարական է ներկայացրել։

2008 թվականի մայիսի 20-ին ընտրվել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ, իսկ 2012 թվականին եղել է նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածուն։

2012 թվականին պարտվել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 45,6%-ը, և լքել է կուսակցության ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի մայիսին կրկին ընտրվել է կուսակցության նախագահ։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի և Թայվանի հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայ Ինվենը հանդես է գալիս կղզու անկախության և Թայվանի Հանրապետության հռչակման օգտին[12], ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ ներկայիս մերձեցման խիստ քննադատությամբ։ Ընդ որում, հետագա տնտեսական զարգացման հարցում նա խոսում է Չինաստանի տեսանկյունից բավականին հակասական երկու բաների մասին։ Մի կողմից` Ցայ Ինվենը կցանկանար պահպանել ստատուս քվոն ՉԺՀ-ի հետ համագործակցության տնտեսական առումով։ Սակայն նա նաև հայտարարել է Միացյալ Նահանգների հովանու ներքո Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանն անդամակցելու անհրաժեշտության մասին, որոնք սկզբնապես չէին ծրագրում Չինաստանին հրավիրել այդ առևտրային ակումբ։ Այդ պատճառով Անդրխաղաղօվկիանոսյան անդամակցությունը Թայվանի համար կնշանակեր ՉԺՀ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում[13]։

ԼԳԲՏ-ի հանդեպ վերաբերմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայ Ինվենը աջակցում է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը՝ դա համարելով իրավահավասարության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի վկայություն[14][15]։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 15-ին Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու[16]։ 2016 թվականի հունվարի 16-ին Թայվանի նախագահական ընտրությունների արդյունքներով համոզիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 56,28 տոկոսը, և դարձել Թայվանի առաջին կին նախագահը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ Չժու Լիլունը, որն ընտրություններում առաջադրվել էր Գոմինդան կուսակցության կողմից, հավաքել է ձայների 31,04 տոկոսը։ Արդյունքների հրապարակումից հետո Ցայ Ինվենը ելույթի ժամանակ հույս է հայտնել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ մտադիր չէ խզել կապերը Չինաստանի հետ։ Բացի այդ, Ցայը կոչ է արել հավատարիմ մնալ Հարավային Չինաստանի ծովում նավարկության ազատության սկզբունքին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Foreign Policy» ամսագրում նախագահ Ցայ Ինվենին համարել են 2016 թվականի աշխարհի 100 առաջատար մտածողներից մեկն այն բանի համար, որ նա «ծաղրի է ենթարկել արջին» (նկատի ունենալով ՉԺՀ-ն), ինչպես նշվում է ամերիկյան հանդեսի կայքէջում[17]։

Ինվեն անունը (չինարեն՝ 英文|英文, փինյին՝ Yīngwén) թարգմանվում է «անգլերեն»։

2017 թվականի սեպտեմբերի կեսերին Թայվանական հասարակական կարծիքի հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Ցայ Ինվենի վարկանիշները մեծապես բարելավվել են վարչապետ Լայ Ցինդենի նշանակումից հետո[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 蔡英文博論指導老師超大咖 英國政府顧問!比爾蓋茲曾發文悼念(չին.) — 2019.
  2. 2,0 2,1 Pletcher K. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://english.president.gov.tw/Page/104
  6. https://agn.gt/guatemala-otorga-orden-de-los-cinco-volcanes-a-presidenta-de-republica-de-china-taiwan/
  7. https://taiwaninfo.nat.gov.tw/news.php?unit=56&post=235073&unitname=Politique-Taiwan-Info&postname=Visites-officielles-au-Guatemala-et-au-Belize-%3A-la-pr%C3%A9sidente-Tsai-veut-approfondir-les-liens-avec-les-alli%C3%A9s
  8. «Taiwan opposition candidate admits defeat in presidential election». Reuters (անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  9. «Taiwan's Tsai wins second presidential term» (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  10. Kuo, Lily (2020 թ․ հունվարի 11). «Taiwan re-elects Tsai Ing-Wen as president in clear message to China». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  11. «Թայվանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող առաջնորդ Ցայ Ին Վենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  12. На президентских выборах на Тайване победили сторонники независимости
  13. Тайваньские выборы: напрасна ли встреча лидеров Тайваня и КНР?
  14. Власти Тайваня обсуждают легализацию однополых отношений
  15. «Marriage law 'cannot contradict' ruling». Taipei Times. 2018 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  16. Цай Инвэнь стала кандидатом от ДПП на предстоящих выборах главы администрации Тайваня
  17. «Президент Тайваня Цай Инвэнь – одна из мировых мыслителей 2016 года». Тайвань • Новости (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. «Лучшее решение президента Тайваня с момента инаугурации». Новости Тайваня (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցայ Ին Վեն» հոդվածին։