Ցայ Ին Վեն
Ցայ Ին Վեն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Democratic Progressive Party? |
---|---|
Կրթություն՝ | Թայվանի ազգային համալսարան (1978), Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (1984)[1], Կորնելի իրավաբանական դպրոց (1980), Taipei Municipal Zhongshan Girls High School? (1974), Bei'an Junior High School? (1971) և Taipei Municipal Changan Elementary School? (1965) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, համալսարանի դասախոս և իրավաբան |
Ծննդյան օր | օգոստոսի 31, 1956[2][3][4] (66 տարեկան) |
Ծննդավայր | Չժունշան, Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Tsai Chieh-sheng? |
Կայք՝ | english.president.gov.tw president.gov.tw/Default.aspx |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ցայ Ին Վեն (չինարեն՝ 蔡英文, անգլ.՝ Tsai Ing-wen, օգոստոսի 31, 1956[2][3][4], Չժունշան, Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն), թայվանցի քաղաքական գործիչ, Թայվանի նախագահը 2016 թվականի մայիսի 20-ից։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2020 թվականի հունվարի 11-ին[5][6][7][8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Ին Վենը 1978 թվականին ավարտել է Թայվանի ազգային համալսարանի իրավաբանական քոլեջը։ 1980 թվականին Կոռնելի համալսարանում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։ 1984 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան (PhD)։
Լոնդոնից վերադառնալուց հետո իրավունք է դասավանդել Թայբեյի համալսարանում։ 1990-ական թվականներին մասնակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Թայվանի անդամակցության բանակցություններին։ Նախագահ Լի Դենհուեյի ժամանակ (1996-2000) եղել է Թայվանի ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդական։
2000 թվականի մայիսից մինչև 2004 թվականի մայիսը եղել է Չինաստանի հետ հարաբերությունների նախարար։
2004 թվականին անդամակցել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությանը։ 2004 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը եղել է «Օրենսդրական Յուանի» պատգամավոր։ 2006 թվականի հունվարին նշանակվել է Չինաստանի Հանրապետության փոխվարչապետ, 2007 թվականի մայիսին վարչապետ Սու Չժենչանի ողջ կաբինետի հետ հրաժարական է ներկայացրել։
2008 թվականի մայիսի 20-ին ընտրվել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ, իսկ 2012 թվականին եղել է նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածուն։
2012 թվականին պարտվել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 45,6%-ը, և լքել է կուսակցության ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի մայիսին կրկին ընտրվել է կուսակցության նախագահ։
Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանի և Թայվանի հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցայ Ինվենը հանդես է գալիս կղզու անկախության և Թայվանի Հանրապետության հռչակման օգտին[9], ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ ներկայիս մերձեցման խիստ քննադատությամբ։ Ընդ որում, հետագա տնտեսական զարգացման հարցում նա խոսում է Չինաստանի տեսանկյունից բավականին հակասական երկու բաների մասին։ Մի կողմից` Ցայ Ինվենը կցանկանար պահպանել ստատուս քվոն ՉԺՀ-ի հետ համագործակցության տնտեսական առումով։ Սակայն նա նաև հայտարարել է Միացյալ Նահանգների հովանու ներքո Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանն անդամակցելու անհրաժեշտության մասին, որոնք սկզբնապես չէին ծրագրում Չինաստանին հրավիրել այդ առևտրային ակումբ։ Այդ պատճառով Անդրխաղաղօվկիանոսյան անդամակցությունը Թայվանի համար կնշանակեր ՉԺՀ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում[10]։
ԼԳԲՏ-ի հանդեպ վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցայ Ինվենը աջակցում է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը՝ դա համարելով իրավահավասարության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի վկայություն[11][12]։
Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապրիլի 15-ին Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու[13]։ 2016 թվականի հունվարի 16-ին Թայվանի նախագահական ընտրությունների արդյունքներով համոզիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 56,28 տոկոսը, և դարձել Թայվանի առաջին կին նախագահը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ Չժու Լիլունը, որն ընտրություններում առաջադրվել էր Գոմինդան կուսակցության կողմից, հավաքել է ձայների 31,04 տոկոսը։ Արդյունքների հրապարակումից հետո Ցայ Ինվենը ելույթի ժամանակ հույս է հայտնել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ մտադիր չէ խզել կապերը Չինաստանի հետ։ Բացի այդ, Ցայը կոչ է արել հավատարիմ մնալ Հարավային Չինաստանի ծովում նավարկության ազատության սկզբունքին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Foreign Policy» ամսագրում նախագահ Ցայ Ինվենին համարել են 2016 թվականի աշխարհի 100 առաջատար մտածողներից մեկն այն բանի համար, որ նա «ծաղրի է ենթարկել արջին» (նկատի ունենալով ՉԺՀ-ն), ինչպես նշվում է ամերիկյան հանդեսի կայքէջում[14]։
Ինվեն անունը (չինարեն՝ 英文|英文, փինյին՝ Yīngwén) թարգմանվում է «անգլերեն»։
2017 թվականի սեպտեմբերի կեսերին Թայվանական հասարակական կարծիքի հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Ցայ Ինվենի վարկանիշները մեծապես բարելավվել են վարչապետ Լայ Ցինդենի նշանակումից հետո[15]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ՝ Ջոն Մաքքեյնի գլխավորությամբ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 蔡英文博論指導老師超大咖 英國政府顧問!比爾蓋茲曾發文悼念(չին.) — 2019.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Taiwan opposition candidate admits defeat in presidential election»։ Reuters (անգլերեն)։ հունվարի 11, 2020։ Վերցված է հունվարի 11, 2020
- ↑ «Taiwan's Tsai wins second presidential term» (en-GB)։ հունվարի 11, 2020։ Վերցված է հունվարի 11, 2020
- ↑ Kuo Lily (հունվարի 11, 2020)։ «Taiwan re-elects Tsai Ing-Wen as president in clear message to China»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է հունվարի 11, 2020
- ↑ «Թայվանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող առաջնորդ Ցայ Ին Վենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-13-ին։ Վերցված է 2020-01-13
- ↑ На президентских выборах на Тайване победили сторонники независимости
- ↑ Тайваньские выборы: напрасна ли встреча лидеров Тайваня и КНР?
- ↑ Власти Тайваня обсуждают легализацию однополых отношений
- ↑ «Marriage law 'cannot contradict' ruling»։ Taipei Times։ նոյեմբերի 30, 2018։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 18, 2019-ին։ Վերցված է մայիսի 18, 2019
- ↑ Цай Инвэнь стала кандидатом от ДПП на предстоящих выборах главы администрации Тайваня
- ↑ «Президент Тайваня Цай Инвэнь – одна из мировых мыслителей 2016 года»։ Тайвань • Новости (ru-RU)։ 2016-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-19
- ↑ «Лучшее решение президента Тайваня с момента инаугурации»։ Новости Тайваня (ru-RU)։ 2017-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին։ Վերցված է 2017-09-18
|