Jump to content

Տրանսգենդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանսգենդեր անձանց խորհրդանիշ

Տրանսգենդեր, գենդերային ինքնության կամ ծննդյան ժամանակ գրանցված սեռով անձի գենդերային արտահայտության անհամապատասխանություն[1]։ Որոշ տրանսգենդեր մարդիկ իրենց ներկայացնում են ծնված ժամանակ իրենց վերագրված սեռին հակառակ սեռով, իսկ մյուսները կարող են ունենալ ինքնություններ, որոնք դուրս են գալիս երկակի (բինար) գենդերային համակարգից[2][3]։ «Տրանսգենդեր» տերմինը կապ չունի սեռական կողմնորոշման հետ[4]։

Տրանսգենդեր անձ լինելը չի համարվում հիվանդություն կամ խանգարում։ Սակայն որոշ տրանսգենդեր մարդիկ ունենում են սթրես` իրենց ինքնազգացողության և շրջապատի ակնկալիքների անհամապատասխանության պատճառով, որը կարող է լրջորեն ազդել իրենց առողջության և կյանքի վրա։ Նման սթրեսը կոչվում է գենդերային դիսֆորիա։ Հաճախ այս խնդրի օպտիմալ լուծումը տրանսգենդերային անցում է, որը կարող է ներառել կենսաբանական սեռի փոփոխման և փաստաթղթերի փոփոխության բժշկական ընթացակարգերը։ Շատ դեպքերում ծանր սթրեսը, որն ապրում են տրանսգենդեր մարդիկ, անմիջականորեն կապված չէ նրանց վիճակի հետ, այլ պայմանավորված է շրջապատի կողմից խտրականությամբ և մերժմամբ՝ տրանսֆոբիայով։

Տրանսգենդեր մարդկանց և այլ գենդերային ինքնություն ունեցող անձանց թիվը մոտավորապես 0,3-0,5% է (25 միլիոն)[4]։

Տերմիններ և լեզու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսգենդերականության առաջին հետազոտողներն օգտագործել են տրանսգենդեր մարդկանց ազգանունները և ծննդյան ժամանակ վերագրված սեռին համապատասխանող անձնական անունները նկարագրելու համար, դրանով իսկ հերքելով հետազոտվողների գենդերային ինքնությունը։ Ժամանակակից որոշ հետազոտողների տեսանկյունից՝ գենդերային ինքնության ժխտումը ներկայացնում է գաղափարախոսության դրսևորում, որը հաստատում է տրանսգենդեր մարդկանց ոչ լիարժեքությունը կամ «անբնականությունը»[5][6]։ Իրավապաշտպանները և հետազոտողները նշում են, որ տրանսգենդեր մարդկանց գենդերային ինքնության ժխտումը կարող է անմիջականորեն հանգեցնել նրանց նկատմամբ խտրականության և բռնության[6][7][8]։ Այդ պատճառով նրանք ոչ տրանսգենդեր մարդկանց անվանում են ցիսգենդերներ։

Լրագրողների համար ժամանակակից ոճային այն ամսագրերը, որոնք անդրադառնում են տրանսգենդեր մարդկանց կյանքի լուսաբանման թեմային, խորհուրդ են տալիս նրանց նկատմամբ միշտ օգտագործել այն անձնական անուններն ու ազգանունները, որոնք այդ մարդիկ իրենց համար ընտրել են[7][9][10][11][12]։ Նման առաջարկությունները հասցեագրված են հոգեբաններին և բժշկական աշխատողներին, որոնք օգնում են տրանսգենդեր մարդկանց[13][14][15][16][17][18]։

Տրանսգենդերականություն և առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ տրանսգենդերների հոգեկան հիվանդությունների մեծ վտանգը պայմանավորված է տրանսֆոբիայով, խտրականությամբ և բռնությամբ[4]։

2019 թվականի մայիսի 25-ին ԱՀԿ-ը պաշտոնապես դադարեցրել է տրանսգենդերությունը որպես հոգեկան խանգարում դասակարգելը։ Այդ պահից փաստաթուղթը նկարագրում է «գենդերային ինքնության խանգարում» որպես «գենդերային անհամապատասխանություն», և տերմինը հանվել է հոգեկան խանգարումների մասին գրքի հատվածից։ Ժամանակակից գիտության մեջ հոգեբանական վիճակը համարվում է խանգարում, եթե այն առաջացնում է ուժեղ սթրես կամ հնարավորությունների սահմանափակում։ Շատ տրանսգենդեր մարդիկ չեն զգում սթրես կամ գենդերային գործառույթների խանգարում, ուստի տրանսգենդերությունը մտավոր խանգարում չէ։ Միևնույն ժամանակ, զգալի սթրեսը կարող է հանգեցնել ռեսուրսների դժվար մատչելիության, որը թույլ է տալիս ազատորեն արտահայտել իրենց գենդերային ինքնությունը (ինչպիսիք են հորմոնալ թերապիան և այլ բժշկական ընթացակարգեր), հասարակության մեջ չընդունելը, խտրականությունը և հարձակումները։ Ինչպես նշում են մասնագետները, հենց այդ հանգամանքների պատճառով տրանսգենդեր մարդկանց շրջանում տագնապը, դեպրեսիան և այլ հոգեկան խնդիրներ ավելի հաճախ են հանդիպում, քան ցիսգենդեր մարդկանց շրջանում։

Որոշ տրանսգենդեր մարդիկ ունենում են գենդերային դիսֆորիա, այսինքն՝ սթրես, որը պայմանավորված է գենդերային ինքնության անհամապատասխանությամբ։ Գենդերային դիսֆորիան կարող է դրսևորվել մասնավորապես, դեպրեսիայի կամ այլ մարդկանց հետ առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների միջոցով։ Դիսֆորիայի հաղթահարումը ենթադրում է տառապանքի թեթևացում և ֆունկցիոնալության վերականգնում, ուստի այս խնդրի լուծումը հաճախ, թեև միշտ չէ, որ տրանսգենդերային անցում է[19]։ «Գենդերային դիսֆորիա» կամ «գենդերային ինքնության խանգարում» ախտորոշումը հաճախ մեկնաբանվում է սխալ, ներկայացնելով, որ բոլոր տրանսգենդեր մարդիկ ապրում են դիսֆորիա։ Տրանսգենդեր մարդիկ, որոնք չեն զգում անհանգստություն կամ ներքին ֆրուստրացում իրենց գենդերային ինքնության հետ կապված, գենդերային դիսֆորիա չունեն։ «Գենդերային դիսֆորիա» հասկացությունը նույնպես բարոյական գնահատական չի ենթադրում, քանի որ, ժամանակակից հոգեբանության սկզբունքների համաձայն, մարդու մոտ հոգեկան կամ էմոցիոնալ խնդրի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ սոցիալական խարանի համար[19]։

Հոգեկան առողջության մասնագետները խորհուրդ են տալիս իրենց գենդերային ինքնության հետ կապված ներքին կոնֆլիկտ կամ սթրես ունեցող մարդկանց դիմել հոգեթերապևտների օգնությանը։ Սակայն կլինիկական պատրաստվածությունը չի ներառում բավարար չափով տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տրանսգենդեր հաճախորդներին համարժեք օգնություն ցուցաբերելու համար[20]։ Շատ հոգեբաններ և հոգեթերապևտներ բավականաչափ տեղեկացված չեն տրանսգենդերության մասին, և հաճախ տրանսգենդեր մարդիկ, դիմելով նման մասնագետներին, չեն ստանում անհրաժեշտ օգնություն[19]։

Տրանսգենդեր մարդիկ կարող են դիմել հոգեբանական օգնության տարբեր պատճառներով, և դա չի նշանակում, որ խնդիրը կայանում է միայն գենդերային ինքնության մեջ։ Շատ տրանսգենդեր մարդկանց համար հիմնական խնդիրը սոցիալական խարանի և տրանսֆոբիայի հետ բախումների հետևանքով առաջացած հուզական լարվածությունն է։ Մի տրանսգենդեր կին ասել է.

Տրանսգենդեր մարդիկ գալիս են թերապևտի մոտ, և նրանց խնդիրների մեծ մասը կապ չունի տրանսգենդեր լինելու հետ, այլ միայն այն բանի, որ նրանք ստիպված են թաքնվել, ստել։ Նրանք զգում են մեղքը և ամոթը, ցավոք, դա սովորաբար տևում է տարիներ[21]։

Հարկադրված լինելով հաղթահարել հասարակական պարսավանքը և տրանսգենդեր անձանց մերժումը, շատ մարդիկ նույնպես դիմում են հոգեբանների օգնությանը՝ դեպրեսիայի և անհանգստության պատճառով, շատերը նշում են, որ թերապևտի կողմից իրենց գենդերային ինքնության ճանաչումը անհրաժեշտ պայման է, որպեսզի նրանք կարողանան նրա հետ քննարկել իրենց կյանքի այլ հարցեր[21]։

Ֆիզիկական առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսգենդեր մարդկանց համար գոյություն ունեն մի շարք բժշկական հնարավորություններ՝ իրենց մարմինը ինքնազգացողությանը համապատասխանեցնելու համար։ Տրանսգենդեր տղամարդկանց համար հորմոնալ փոխարինող թերապիան առաջացնում է մորուք, ճարպային հյուսվածք, մաշկի մասկուլինացում, մազածածույթ և ձայնի փոփոխություն։ Հորմոնալ թերապիան փոխում է տրանսգենդեր կանանց ճարպային հյուսվածքը և կրծքի ձևը։ Լազերային կամ էլեկտրական էպիլյացիան տրանսգենդեր կանանց համար հեռացնում է ավելորդ մազերը։ Վիրաբուժական վիրահատությունները փոխում են տրանսգենդեր կանանց ձայնը, մաշկը, դիմագծերը, կուրծքը, իրանը, հետույքը և սեռական օրգանները։ Վիրաբուժական վիրահատությունները փոխում են տրանսգենդեր տղամարդկանց կուրծքը, կրծքավանդակը և հեռացնում են սեռական օրգանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford Textbook of Palliative Social Work. Oxford University Press. 2011. էջ 380. ISBN 978-0199838271. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին. «Transgender is an umbrella term for people whose gender identity and/or gender expression differs from the sex they were assigned at birth (Gay and Lesbian Alliance Against Defamation [GLAAD], 2007).» {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  2. Bilodeau, Brent Beyond the Gender Binary: A Case Study of Two Transgender Students at a Midwestern Research University(անգլ.) // Journal of Gay & Lesbian Issues in Education : journal. — 2005. — Т. 3. — № 1. — С. 29—44. — doi:10.1300/J367v03n01_05 "Yet Jordan and Nick represent a segment of transgender communities that have largely been overlooked in transgender and student development research – individuals who express a non-binary construction of gender[.]"
  3. Marla Berg-Weger (2016). Social Work and Social Welfare: An Invitation. Routledge. էջ 229. ISBN 978-1317592020. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին. «Transgender: An umbrella term that describes people whose gender identity or gender expression differs from expectations associated with the sex assigned to them at birth.»
  4. 4,0 4,1 4,2 «WHO/Europe brief – transgender health in the context of ICD-11». www.euro.who.int (անգլերեն). ВОЗ. 2020 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  5. Ansara, Y Gavriel, and Peter Hegarty Cisgenderism in psychology: pathologising and misgendering children from 1999 to 2008 // Psychology & Sexuality. — 2011. — № 3. — С. 137—160. Архивировано из первоисточника 21 Օգոստոսի 2015. «Article records… were evaluated for two kinds of cisgenderism, the ideology that invalidates or pathologises self-designated genders that contrast with external designations. Misgendering language contradicts children’s own gender assignations and was less frequent than pathologising language which constructs children’s own gender assigna- tions and expression as disordered.»
  6. 6,0 6,1 Ansara, Y. G. Beyond Cisgenderism: Counselling people with non-assigned gender identities // Moon, L. (ed.) Counselling Ideologies: Queer Challenges to Heteronormativity. — Aldershot: Ashgate, 2010. — С. 167—200. Архивировано из первоисточника 20 Մարտի 2016. «In this chapter, I will use the term cisgenderism to describe the individual, social, and institutional attitudes, policies, and practices that assume people with non-assigned gender identities are inferior, 'unnatural' or disordered and which construct people with non-assigned gender identities as 'the effect to be explained'.»
  7. 7,0 7,1 «Journalists: Commit to Fair and Accurate Coverage of Transgender People, including Pvt. Chelsea Manning». Transgender Law Center. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. «Always use a transgender person's preferred name»
  8. Ansara, Y. G. Cisgenderism in medical settings: How collaborative partnerships can challenge structural violence // Rivers, I., & Ward, R. (Eds.) Out of the ordinary: LGBT lives. — Cambridge: Cambridge Scholars Publishing, 2012. — С. 102—122. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2013.
  9. «AP editors' note on Manning». Associated Press. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. Division of Public Affairs (2011-09). «Style Guide» (PDF). Vanderbilt University. էջ 34. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Frequently Asked Questions on Trans Identity» (PDF). Common Ground – Trans Etiquette. University of Richmond. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «NAMES, PRONOUN USAGE & DESCRIPTIONS» (PDF). GLAAD Media Reference Guide. GLAAD. 2010-05. էջ 11. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. «Try to write transgender people's stories from the present day, instead of narrating them from some point in the past»
  13. «Glossary of Gender and Transgender Terms» (PDF). Preface: Fenway Health. 2010-01. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. Glicksman, Eve (2013-04). «Transgender terminology: It's complicated». Vol 44, No. 4: American Psychological Association. էջ 39. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  15. Sponsored by the American Medical Association and The Fenway Health with unrestricted support from Fenway Health and Pfizer. «Meeting the Health Care Needs of Lesbian, Gay, Bisexual, and Transgender (LGBT) People: The End to LGBT Invisibility». The Fenway Institute. էջ 24. Արխիվացված է օրիգինալից (PowerPoint Presentation) 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Therapists with Lesbian, Gay, Bisexual, and Transgender Clients» (PDF). Association for Behavioral and Cognitive Therapies. 2010. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (Word Document) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. Elizondo, Paul M. III, D.O.; Wilkinson, Willy, M.P.H.; Daley, Christopher, M.D. (2012 թ․ սեպտեմբերի 6). «Working With Transgender Persons». Phychiatric Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. «Competencies for Counseling with Transgender Clients» (PDF). Association for Lesbian, Gay, Bisexual, and Transgender Issues in Counseling. 2009 թ․ սեպտեմբերի 18. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  19. 19,0 19,1 19,2 Brown, M.L. & Rounsley, C.A. (1996) True Selves: Understanding Transsexualism — For Families, Friends, Coworkers, and Helping Professionals Jossey-Bass: San Francisco ISBN 0-7879-6702-5
  20. Carroll, L.; Gilroy, P.J.; Ryan, J. Transgender issues in counselor education (und) // Counselor Education and Supervision. — 2002. — Т. 41. — № 3. — С. 233—242. — doi:10.1002/j.1556-6978.2002.tb01286.x
  21. 21,0 21,1 Benson, H.E. Seeking support: Transgender client experiences with mental health services(անգլ.) // Journal of Feminist Family Therapy : journal. — 2013. — Т. 25. — С. 17—40. — doi:10.1080/0895833.2013.755081
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսգենդեր» հոդվածին։