Տուրիզմի տեսակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուրիզմ, որպես գիտական ուղղություն և սոցիալ-տնտեսական երևույթ, դասակարգվում է միատարր հատկություններով կամ նրա ասպեկտներով։ Դասակարգումը կարևոր է առաջին հերթին տուրիզմի զարգացման համար նպատակային և տարածաշրջանային ծրագրերի ստեղծման տեսանկյունից՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները[1]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ամերիկացի գիտնական Վ. Սմիթի դասակարգման, որը հիմնվում է ճանապարհորդության նպատակների և հիմնական դրդապատճառների վրա, տուրիզմը կարող է լինել էթնիկական, մշակութային, պատմական, էկոլոգիական, ռեկրեացիոն, գործնական[1]։ Հաշվի առնելով տուրիզմի էվոլյուցիան՝ տուրիստական գործունեությունը կդիտարկվի որպես բազմամակարդակ[2] և իր մեջ կներառի հետևյալ հիմնական չափանիշները[3]

  1. ուղևորության նպատակը
  2. կազմակերպման ձևը
  3. տարիքային խումբը
  4. ճանապարհորդների թիվը
  5. ճանապարհորդության տևողությունը
  6. զբոսաշրջային հոսքի ինտենսիվությունը
  7. օգտագործվող տրանսպորտային միջոցները
  8. ֆինանսավորման աղբյուրները

Այլ կերպ ասած՝ «տուրիզմ» հասկացությունը ներառում է մարդու ցանկացած շարժում, որը կապված չէ նոր մշտական բնակության վայր տեղափոխվելու կամ հիմնական աշխատանքի անցնելու հետ[4]։

Ըստ տարածքի նկատմամբ հարաբերակցության[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության դասակարգման՝ ըստ որոշակի տարածքի հետ հարաբերություն՝ առանձնացնում են տուրիզմի հետևյալ հիմնական տեսակները[2][5]

  • ներքին (անգլ.՝ Domestic tourism) - քաղաքացիների ուղևորությունը իրենց երկրի սահմաններում,
  • ներգնա (անգլ.՝ Inbound tourism) - այլ երկրի քաղաքացիների ուղևորությունը մեկ այլ երկիր,
  • արտագնա (անգլ.՝ Outbound tourism) - քաղաքացիների ուղևորությունը իրենց երկրի սահմաններից դուրս։

Տուրիզմի այս 3 հիմնական ձևերը կարող են միավորվել՝ ձևավորելով հետևյալ տեսակները կամ կատեգորաները[2][5]

  • լոկալ (տեղային) (անգլ.՝ Internal tourism) - միավորում է ներքին և ներգնա տուրիզմը,
  • ազգային (անգլ.՝ National tourism) - ներառում է ներքին և արտագնա տուրիզմը,
  • միջազգային (անգլ.՝ International tourism) - ներառում է ներգնա և արտագնա տուրիզմը։

1996 թվականի նոյեմբերի 24-ի «ՌԴ-ում տուրիստական գործունեության հիմունքների մասին» դաշնային օրենքում ներկայացված են տուրիզմի որոշակի տեսակների սահմանումները[6]

  • ներքին տուրիզմ - ՌԴ-ում մշտապես բնակվող մարդկանց ուղևորությունները երկրի տարածքում,
  • արտագնա տուրիզմ - ՌԴ-ի տարածքում մշտական բնակություն ունեցող մարդկանց այցելությունները այլ երկրներ,
  • ներգնա տուրիզմ - ՌԴ-ում մշտական բնակություն չունեցող մարդկանց այցելությունները ՌԴ,
  • միջազգային տուրիզմ - ներգնա կամ արտագնա տուրիզմը,
  • սոցիալական տուրիզմ - տուրիզմ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվում է բյուջետային միջոցների, պետական արտաբյուջետային միջոցների հաշվին (այդ թվում՝ պետական սոցիալական աջակցության շրջանակներում հատկացված միջոցներով), ինչպես նաև գործատուների միջոցներով,
  • սիրողական տուրիզմ[⇨] - տուրիզմ, որը կազմակերպվում է տուրիստների կողմից ինքնուրույն։

Ըստ ուղևորության նպատակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորության նպատակը հիմնական չափանիշն է, որն ազդում է տուրիստական ծառայությունների վրա[7]։ Ըստ ուղևորության նպատակի՝ տուրիզմը կարող է լինել (անգլերեն հասկացությունները նշված են՝ ըստ ՀԶԿ-ի դասակրագման[8])․

  • ճանաչողական կամ մշակութային-զվարճանքի[⇨] (անգլ.՝ Cultural Tourism, հաճախ համադրվում է հանգստի հետ)
  • գործնական[⇨] (անգլ.՝ Business Tourism, բացի դիվանագիտական աշխատողներից, կապված է գործնական արդյունաբերության միջոցառումների և հանդիպումների հետ)
  • էթնիկ (ներառյալ՝ այցելություն հարազատներին, ծանոթություն նախնիների հայրենիքին և այլն)
  • կրոնական (անգլ.՝ Religious Tourism, ուղտագնացային՝ ճանապարհորդության ամենահին տեսակներից մեկը)
  • սպորտային (անգլ.՝ Sports Tourism)[⇨]
  • ռեկրեացիոն[⇨] (անգլ.՝ Health Tourism, հանգստի կամ արձակուրդի նպատակով)
  • ուսումնական և կրթական (անգլ.՝ Education Tourism, որակավորման բարձրացման նպատակով՝ 15 օրից մինչև 3 ամիս ժամկետով)
  • էկզոտիկ (անգլ.՝ Gastronomy Tourism, ծանոթություն երկրի կլիմային, ազգային ավանդույթներին, խոհանոցին)
  • Էկոլոգիական (անգլ.՝ Ecotourism, օրինակ՝ այն տարածքներում, որոնք առանձնացված են հատուկ դրոշով)[10]
    • հատուկ պահպանվող տարածքներում (ակվատորիա)
    • հատուկ պահպանվող տարածքներից դուրս
  • տարանցիկ (անգլ.՝ Transit passengers not entering the economic and legal territory, 3-րդ պետության տարածքով անցնող ավիաուղևորները և ճանապարհորդները[11])
  • գյուղական (անգլ.՝ Rural Tourism, ագրոտուրիզմ, տարբերվում է արդյունաբերական (անգլ.՝ Urban/City Tourism) տուրիզմից[⇨])
  • արկածային (անգլ.՝ Adventure Tourism)[⇨]
  • բժշկական-առողջարանային[⇨] (անգլ.՝ Medical Tourism և անգլ.՝ Wellness Tourism, կարող է լինել կարճաժամկետ կամ 7 օրից ավելի տևողությամբ)
    • ջրային (անգլ.՝ Coastal, Maritime and Inland Water Tourism)
      • ծովագնացություն[12]
    • լեռնային (անգլ.՝ Mountain Tourism)
    • դահուկային
  • տիեզերական
  • իրադարձային[⇨] (օլիմպիադաներ և այլն)
  • գիտական[⇨

Ըստ կազմակերպման ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկություններ ինքնուրույն ճանապարհորդություններ կազմակերպելու համար[13]

Ըստ կազմակերպման ձևի՝ առանձնացնում են տուրիզմի հետևյալ տեսակները[14]

  • կազմակերպված (նախապես պլանավորված մասնագետների կողմից` համակարգողի, տուրօպերատորի, տուրֆիմի և այլն)
  • չկազմակերպված (նախապես տուրիստի կողմից ինքնուրույն պլանավորված)
  • ինքնուրույն տուրիզմ (ինքնակամ, սիրողական հիմքերով, կազմակերպվում է տուրիստական ակումբների, միությունների, տուրիստական-մարզային կազմակերպությունների կողմից), ներառում է հետևյալ հիմնական ձևերը․
    • արշավներ
    • գիտարշավներ (էքսպեդիցիաներ)
    • տուրիստական հանդիպումներ
    • տուրիստական մարզային մրցույթներ

Ըստ տարիքային-սոցիալական կարգավիճակի[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԶԿ-ի փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվել է հետևյալ տարիքային աստիճանավորումը[15]

  • մանկական տուրիզմ (երեխաները ճանապարհորդում են ծնողների հետ, մինչև 15 տարեկանը)
  • պատանեկան տուրիզմ (երիտասարդներ, 15-24 տարեկան)
  • երիտասարդական տուրիզմ (25-44 տարեկան տնտեսապես ակտիվ երիտասարդ տուրիստներ, հիմնականում ճանապարհորդում են երեխաների հետ)
  • մեծահասակների տուրիզմ (միջին տարիքի տնտեսապես ակտիվ տուրիստներ՝ 45-64 տարեկան, հիմնականում առանց երեխաների)
  • ընտանեկան տուրիզմ (65 տարեկանից բարձր կամ թոշակառու տուրիստներ)

Ըստ ճանապարհորդների թվի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ճանապարհորդների թվի՝ առանձնացված են տուրիզմի հետևյալ տեսակները[15]

  • անհատական
  • ընտանեկան
  • խմբային

Ըստ տևողության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ճանապարհորդության տևողության՝ տուրիզմը կարող է լինել[16]

  • կարճաժամկետ (5-7 օր)
  • միջին ժամկետով (մինչև 1 ամիս)
  • երկարաժամկետ (1 ամսից ավելի)

Ըստ ինտենսիվության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տուրիստական հոսքի ինտենսիվության՝ տարբերում են տուրիզմի հետևյալ տեսակները[16]

  • մշտական (կայուն ցուցանիշներ ամբողջ տարվա ընթացքում)
  • սեզոնային (միասեզոնային, երկսեզոնային, միջսեզոնային և այլն)

Ըստ տրանսպորտային միջոցների օգտագործման[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային ավիացիայի կառուցվածքը (2008)[17]

ՀԶԿ-ի ստանդարտ դասակարգման համաձայն՝ կախված տրանսպորտային միջոցների տեսակից՝ տուրիզմը կարող է լինել[18][16]

  • ավիացիոն (անգլ.՝ Air, առաջնահերթությունը տրվում է հեռավոր տարածքներին)
    • կանոնավոր չվերթներ (անգլ.՝ Scheduled flight)
    • չարտերային չվերթներ (անգլ.՝ Unscheduled flight)
    • մասնավոր ավիացիա (անգլ.՝ Private aircraft)
    • ավիացիոն (անգլ.՝ Other modes of air transport) և օդային (այդ թվում՝ օդանավերը, օդապարուկները, դելտապլանները և այլն) տրանսպորտի այլ տեսակներ
  • ջրային (անգլ.՝ Water) կամ ջերմանավով (այն երկրների համար, որոնք ունեն ելք դեպի ջրային ավազաններ), բաժանվում է գետային և ծովային տեսակների, որոնցից յուրանքանչյուրն իր հերթին կարող է բաժանվել ջրային տրանսպորտի տեսակներով․
    • ուղևորատար գծեր և լաստանավեր (անգլ.՝ Passenger line and ferry)
    • կռուիզային նավեր (անգլ.՝ Cruise ship)
    • յախտաներ (անգլ.՝ Yacht)
    • ջրային տրանսպորտի այլ տեսակներ (անգլ.՝ Other modes of water transport)
  • ցամաքային (անգլ.՝ Land)
    • երկաթուղային (անգլ.՝ Railway)
    • ավտոմոբիլային (անգլ.՝ Road)
      • ավտոբուսներով և այլ հանրային տրանսպորտով (անգլ.՝ Motor coach or bus and other public road transportation)
      • սեփական մեքենաներով (անգլ.՝ Owned private vehicle (with capacity for up to 8 persons)
      • վարորդով վարձակալած մեքենաներով (անգլ.՝ Vehicle rental with driver, օրինակ՝ լիմուզինների կամ տաքսիների վարձույթը և այլն (անգլ.՝ Taxis, limousines and rental of private motor vehicles with driver) կամ կենդանիներ ունեցող մարդկանց տեղափոխության համար (անգլ.՝ Rental of man or animal drawn vehicles))
      • առանց վարորդի վարձակալած ավտոմեքենաներով (անգլ.՝ Rented vehicle without operator (with capacity for up to 8 persons)
      • հեծանվային, մոտոցիկլային, ձիարշավային և տրանսպորտի այլ տեսակներով (անգլ.՝ Other modes of land transport: horseback, bicycle, motorcycle, etc)
      • քայլարշավային (անգլ.՝ On foot, հիմնականում ներքին տուրիզմ)

Ըստ ֆինանսավորման աղբյուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ֆինանսավորման աղբյուրից՝ տուրիզմը կարող է լինել[4]

  • առևտրային (սեփական միջոցների կամ գործատուի միջոցների հաշվին)
  • սոցիալական (պետական և բարեգործական միջոցների հաշվին)

ԽՍՀՄ-ում սոցիալական տուրիզմի տեսակարար կշիռը (հիմնականում իրականացվում էր արհմիությունների կողմից) կազմում էր խորհրդային ազգային տուրիզմի գրեթե 80%-ը և միջազգային տուրիստական բորսաների 50%-ը։ Պետության աջակցության շնորհիվ խորհրդային միության քաղաքացիների շրջանում հանգստի կազմակերպման ծախսերը չեն գերազանցել ընտանեկան բյուջեի 7%-ը, իսկ բնակչության որոշակի մաս հնարավորություն ուներ հանգստանալու անվճար[19]։

Ըստ տուրարտադրանքի տեսակի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոչի» հրատարակությունը անգլերենով էքսկուրսիոն տուրերով, կազդուրիչ և ծովային ճանապարհորդությոններով (1937)

ՀԶԿ-ի[20] դասակարգման համաձայն՝ ճանապարհորդին տրամադրվող տուրարտադրանքը սերտորեն կապված է տուրիստական այնպիսի ենթակառուցվածքների հետ, ինչպիսիք են[21]

  • տեղավորում (անգլ.՝ Accommodation for visitors)
  • սնունդ (անգլ.՝ Food and beverage serving activities, անգլ.՝ Food and drink)
  • զվարճանք և ժամանց (անգլ.՝ Recreation, culture and sporting activities)
  • տրանսպորտային-կոմունիկացիոն (անգլ.՝ Local and International transport, անգլ.՝ Passenger transport (Railway, Road, Water, Air) and Transport equipment rental)
  • մասնագիտացած (ամրագրման համակարգ` կապված այն ապրանքների և ծառայությունների իրացման հետ, որոնք ուղղակիորեն կապված չեն տուրիզմի հետ (գնումներ), հուշանվերների վաճառք, ապահովագրություն և այլն)

«Ինտուրիստ» ընկերությունն առանձնացրել է տուրիզմի հիմնական 10 տեսակները, որոնք արտացոլում են տուրիստական սպասարկումը ԽՍՀՄ-ում օտարերկրացիների համար[22]

  1. էքսկուրսիոն (ստանդարտ) տուրեր (ԽՍՀՄ-ում արտաքին տուրիզմի ամենատարածված ձևն էր, ներառում էր էթնիկ տուրիզմը՝ որպես հարազատ վայրերի այցելություն` 50%-ից ավելի)
  2. ավտոտուրեր (ԽՍՀՄ-ում տուրիզմի ավելի զանգվածային ձևն էր, անհատական և խմբային օգտագործման տրանսպորտային միջոցներով, ավտոտուրի երկարությունը ԽՍՀՄ-ում 10 000 կմ-ից ավելի էր)
  3. ջրային ուղևորություններ (ծովային և գետային)
  4. ուղևորություն հանգստի նպատակով (հանգիստ ծովի ափին կամ այլ գեղատեսիլ վայրերում 14 և ավելի օր ժամկետով, որոնք համեմատաբար ավելի էժան են)
  5. ճանապարհորդություն բուժման նպատակով (ԽՍՀՄ-ում օտարերկրացի տուրիստների համար սկսել է զարգանալ 1965 թվականից` ուղևորություններ դեպի Կովկասյան Հանքային Ջրեր, Սոչի-Մացեստա, Բորժոմ, Ծղալտուբո, Օդեսա, Յալթա)
  6. տուր «Որսրոդություն» (ԽՍՀՄ-ի որսորդական վայրեր ճանապարհորդությունները սկսել են 1965 թվականից օտարերկրացի տուրիստների համար)
  7. տարանցիկ ուղևորություններ (Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղություններով փոխադրման ժամանակ)
  8. դպրոցական տուրեր
  9. միջազգային փառատոններ
  10. կոնգրեսային տուրեր

Ըստ իրադարձության թեմայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումային տուրիզմը կարելի է դասակարգել՝ ըստ անցկացման մասշտաբի (տեղական/տարածաշրջանային→ազգային→միջազգային→համաշխարհային/գլոբալ) և թեմայի [23]

  • ազգային փառատոններ և տոներ
  • թատերական շոուներ
  • կինոյի և թատրոնի փառատոններ
  • գաստրոնոմիական փառատոններ
  • ծաղիկների փառատոններ և ցուցահանդեսներ
  • նորաձևության ցուցադրություններ
  • աճուրդներ
  • երաժշտության փառատոններ և մրցույթներ
  • սպորտային միջոցառումներ
    • «օլիմպիական» տուրիզմ
  • միջազզային տեխնիկական սրահներ

Ըստ գաղափարական բաղադրիչների[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների վերջից ԽՍՀՄ-ում ձևավորվել են գաղափարական տուրիզմի տեսակները[24]

  • պրոլետարական (օրինակ՝ Պրոլետարական զբոսաշրջության ընկերությունների և էքսկուրսիաների նպատակներով) - զանգվածային տուրիզմի գաղափարով, այդ թվում՝ նաև դեպի հեռավոր ուղղություններ
  • բուրժուական (ընտրված, օրինակ՝ Ռուսական տուրիստների հանրության գործունեության մի մասը)
  • դեմոկրատական (բնության մեջ ազատ մնալը, ավելի շատ տարածված էր ամերիկացի տուրիստների շրջանում)

Մշակութային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային տուրիզմը, որպես ճանապարհորդության մի տեսակ, իր մեջ ներառում է մշակութային տարբեր տարրեր, որոնք տարբերվում են մարդու մշտական բնակության վայրի մշակութային շրջապատից[25]։ Դասակարգումը[26]

  • Ըստ տեսարժան վայրերի տեսակների․
    • պատմական
    • ճարտարապետական
    • մշակութային պարկեր
    • քաղաքային միջավայր
    • երաժշտական և պարային փառատոններ
    • արվեստ և գրականություն
  • Ըստ մշակութային բաղադրիչի կարևորության․
    • պրոֆեսիոնալ (մշակութային գործիչների գործնական շփումների հիման վրա)
    • մասնագիտացված (նպատակաուղղված ծանոթություն ուսումնասիրվող օբյեկտի հետ)
    • չմասնագիտացված (ճանաչման նպատակով մշակութային բարիքների օգտագործում)
    • ուղեկցվող (որպես լրացուցիչ տուրիստական նպատակներ)
  • Ըստ մշակութային ռեսուրսների օգտագործման․
    • ժառանգության տուրիզմ (պատմամշակութային)
    • ընդհանուր (մշակութային-ճանաչողական կամ էքսկուրսիոն)
    • արվեստի տուրիզմ (նկարչական արվեստի հանդեպ հետաքրքրություն)
    • մշակութային-իրադարձային
    • կրեատիվ մշակութային (հետաքրքրություն սեփական ստեղծագործական և հոգևոր զարգացման նկատմամբ)
    • էկոմշակութային (նոր մշակութային փորձի ձևավորում, օրինակ, տեղացի մարդկանց ընտանիքում մնալը և այլն)
    • տպավորությունների տուրիզմ (ներթափանցել կոնկրետ մշակութային վայրի և ժամանակի մեջ)
    • թեմատիկ (ձևավորված մեկ թեմայի շուրջ)

Օրինակ, ԽՍՀՄ-ում 1946 թվականին էքսկուրսիաները տուրիստների համար անց էին կացվում մոտ 50 թեմաներով, 1949 թվականին՝ 332 թեմաներով։ Նրանց թեմատիկան զարգացել է հետևյալ ուղղություններով (ընդհանուր կրթական և հատուկ, մշակված արհմիությունների տուրիստական ընկերությունների կողմից)[27]

  • պատմական-հեղափոխական
  • հերոսական-հայրենասիրական
  • ռազմապատմական
  • արխիվային-պատմական
  • բնական-պատմական
  • քաղաքների սոցիալական վերակառուցում
  • արվեստի պատմություն (գրականագիտություն, թատերագիտություն, գեղարվեստ)
  • աշխարհագրական
  • երկրաբանական (այդ թվում՝ նաև օգտակար հանածոների որոնում)
  • հնէաբանական
  • կենսաբանական
  • ագրոտեխնիկական (օրինակ՝ հետազոտություն և կաուչուկե բույսերի հավաքում[28], մաքրման ընկերության պատրաստում և անցկացում[29])
  • արտադրական-տեխնիկական
  • գյուղի վերակառուցում

1970-ական թվականներից էքսկուսիաների թեման աճել է՝ 5 000-ից դառնալով 18 000, այդ թվում[30]

  • ռազմահայրենասիրական
  • գրական
  • բնապատմական
  • արտադրատնտեսական և այլն

Գործնական տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնական հանդիպումների արդյունաբերությունը կամ MICE-արդյունաբերությունը (ինչպես նաև կոնգրեսային տուրիզմը[31]), որպես տուրիզմի ինքնուրույն տեսակ մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով, ունի հետևյալ կառուցվածքը[32]

  • անհատական գործնական տուրեր
  • հանդիպումներ
    • կոնգրեսներ (միևնույն բնագավառի պատվիրակների կամ ընդհանուր հետազոտությամբ հետաքրքրված անձանց հանդիպումները)
    • կոնֆերանսներ (կարծիքների փոխանակում)
    • գագաթնաժողովներ (բարձրաստիճան մարդկանց մասնակցությամբ, օրինակ՝ պետության ղեկավարներ)
    • համագումար (ընդհանուր նպատակներ ունեցող մարդկանց հանդիպումներ)
    • սիմպոզիումներ (օրինակ՝ ընդհանուր թեմաների քննարկումներ տվյալ գիտությանն առնչվող մասնագետների հետ)
    • դասընթացներ (դասախոսություններ մտքերի փոխանակման միջոցով)
  • ուղևորություններ ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցելու նպատակով
  • ինսենտիվ տուրեր (խրախուսական տուրիզմ)
    • խրախուսական ծրագրեր
    • մոտիվացիոն ծրագրեր
    • թիմի կառուցում (անգլ.՝ Team building)

Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդական խորհրդի (WTTC) վերլուծական տվյալների համաձայն՝ 2016 թվականին աշխարհում 1,2 տրիլիոն դոլար է ծախսվել գործնական ուղևորությունների վրա, ինչը կազմում է տուրիզմի ընդհանուր ծախսերի գրեթե քառորդը (23%)։ WTTC-ի կանխատեսմամբ 2027 թվականին դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կորպորատիվ ուղևորությունների ծախսերը կհասնեն $645 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 2017 թվականի $334 մլրդ դոլարի կրկնապատիկն է, իսկ 2020 թվականին Ռուսաստանում ներկայիս տեմպի` տարեկան 5,9% աճի պահպանման դեմքում գործնական տուրիզմի շուկայի ծավալը կկազմի 18.4 մլրդ դոլար[33]։ 2016 թվականին գործնական տուրիզմի տնտեսության ներդրումն աշխարհի առաջատար երկրների ՀՆԱ-ի մեջ կազմել է մոտ 1,5%, իսկ Ռուսաստանում` մոտ 0,3%, այդ թվում՝ կոնգրես-ցուցահանդեսային գործունեությունը` մոտ 0,05%[34]։

Արդյունաբերական տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոգդայի շրջանի արդյունաբերական օբյեկտների տուրիստական քարտեզ[35]

Արդյունաբերական տուրիզմը (անգլ.՝ Urban/City Tourism, անգլ.՝ Urban Exploration) տուրիզմի ուղղություն է, որը կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի արդյունաբերական տարածքներ, դժվարհասանելի ինժեներական կառույցներ, որոնց այցելելու համար հարկավոր է հատուկ թուլտվություն, կամ լքված պատմական օբյեկտներ։ Ճանապարհորդությունների այս տեսակը սերտ կապված է արդյունաբերական հնէաբանության հետ[36]։ 1930-ական թվականների սկզբներին «Խորհրդային տուրիստ» ընկերությունը աշխատողների փորձի փոխանակման նպատակով թռուցիկներ թողարկեց արդյունաբերական էքսկուրսիաների երթուղիներով՝ մետաղարդյունաբերություն (սև, գունավոր մետաղագործություն, էլեկտրաարդյունաբերություն, մեքենաշինություն), լեռնային (քարածխային, պղնձի հանքաքարային, աղային, նավթային), քիմիական (հիմնական, լուցկու, ֆոսֆորի), մետաքսյա, մորթե, բամբակաթղթային և այլն[37]։

Ժամանակակից արդյունաբերական տուրիզի տեսակներն են[38]

  • ուրբանիզացիոն (հետաքրքրություն քաղաքային տեսարանների և դրա տարրերի նկատմամբ՝ էլեկտրահաղորդման գծեր, երկաթուղային կապեր, ճանապարհային նշաններ, ճարտարապետություն կանստրուկտիվիզմի ոճով և այլն)
  • արդյունաբերական տուրիզմ (կազմակերպված էքսկուսիաներ գործող արդյունաբերական օբյեկտներում)
  • ռուֆինգ (այդ թվում՝ պաշտոնական միջոցառումների անցկացում շենքերի հատուկ կահավորված տանիքներում)
  • ինֆիլտրացիա (մարդիկ, որոնք մտնում են փակ տարածքներ առանց հատուկ թույլտվության, կարող են հետապնդվել օրենքի կողմից)
  • այցելություն լքված տարածքներ («ուրվական քաղաքներ» և այլն)
  • դիգգերություն (պաշտոնական կազմակերպությունները զբաղվում են վթարային սարքավորումների բացահայտմամբ, իսկ ոչ օրինական ներխուժումը ստորգետնյա կառույցներ հետապնդվում է օրենքով)

2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ստեղծվեց Արդյունաբերական տուրիզմի զարգացման խորհուրդ[39][40]։ Ռուսաստանի արդյունաբերական տուրիզմի առաջնորդներն են՝ Ուրալ, Ուդմուրտիայի հանրապետություն[41], Վոլգոգրադ և Վոլոգդայի մարզ[42] և այլ տարածքներ։

Գիտական տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական տուրիզմը զբաղվում է հնագիտական պեղումներին մասնակցությամբ, կենդանական աշխարհի փոփոխության դիտարկմամբ և այլ գիտական աշխատանքներով։ Այն ներառում է ինչպես փորձագիտական տուրեր, այնպես էլ ինքնուրույն կազմակերպված գիտական ուղևորություններ[43]։ Այդ մասնակցության աստիճանից կախված՝ գիտական տուրիզմը կարող է լինել[44]

  • ճանաչողական
  • օժանդակ մասնակցություն (գիտական աշխատանքներում ընդգրկվածություն)
  • տուրիստների ինքնուրույն հետազոտություն
  • գիտատեխնիկական (օրինակ՝ որպես դպրոցական և բուհական լրացուցիչ ծրագրեր, անձնական մասնակցություն արտադրական գործընթացին, հնարավոր է հատուկ սարքավորումների տրամադրում)
  • գիտաարշավային (ճանապարհորդություններ հետազոտության օբյեկտների մոտ, ծովային գիտական[45])[45]), արկտիկական[46][47] և այլն)

Ռեկրեացիոն տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիստական-ռեկրեացիոն ներուժն ունի 2 հիմնական բաղադրիչ[21]

  • տուրիստական-ռեկրեացիոն ռեսուրսներ
  • տուրիստական ենթակառուցվածք[⇨]

Բուժիչ-առողջարանային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ-առողջարանային տուրիզմը (եզրույթը ենթակա է քննարկման) պայմանականորեն կարելի է վերագրել տուրիզմի մասնագիտացված տեսակներին։ Այն ներառում է[48]

  • առողջարանային հանգիստ - հանգստավայրերում առողջ մարդկանց մնալը, որոնց անհրաժեշտ չէ հատուկ բժշկական օգնություն, բուժզննում կամ բուժում
  • բուժիչ տուրիզմ - բուժման և առողջանալու նպատակով մարդկանց ժամանակավոր կեցությունը հանգստավայրերում և այնպիսի տարածքներում, որոնք նախատեսված են հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերականգնման համար[49]։

Հանգստարանային-առողջարանային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով իրականացվող ճանապարհորդությունները ուսումնասիրում է հանգստարանային-առողջարանային տուրիզմը։ Այն միավորում է բժիշկների, քիմիկոսների, երկրաբանների, լեռնային ինժեներների և երկրաբանների ուժերը առողջարանային տեղանքների ուսումնասիրման նպատակով[10]։ 

XX դարի սկզբին Ռուսաստանում հաշվվում էր 36 հանգստավայր, որոնք միավորում էին 60 առողջարաններ՝ ընդհանուր 3000 տեղ տարողությամբ, ինչպես նաև մի քանի կումիսաբուժարան[10]։ 1940-ական թվականներին ԽՍՀՄ-ում կար 3600 առողջարան և հանգստավայր՝ 470 000 տեղով։ 1990-ական թվականներին երկրի հանգստաառողջարանային համալիրը ներառում էր 7431 ձեռնարկություն` 1 մլն 239 հազար տեղով[50]։

Սպորտային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային կամ սպորտաառողջարանային տուրիզմը, որպես սպորտի և ֆիզիկական կուլտուրայի սիրողական տեսակ, ունի մշակված գիտամեթոդոլոգիական հիմք[51]։ Սպորտային տուրիզմին են վերաբերում առանց տարիքային սահմանափակման[52]

  • ինքնուրույն տուրիզմի մի մասը (ի տարբերություն պլանավորվածի և առևտրայինի), որը կարգավորվում է հատուկ կանոններով, կարգային նորմերով և պահանջներով, կրում է զանգվածային և կազմակերպված բնույթ
  • դպրոցական սպորտային տուրիզմը
  • մանկական սպորտային տուրիզմը

Սպորտային տուրիզմի ուղղությունները՝ որպես սպորտի դուստր տեսակներ[53]

  • սպորտային կողմնորոշում (փակ երթուղով մրցույթներ` վերահսկման կետերը որոնելու նպատակով)
  • ռաֆտինգ (օդային նավակներով նավարկություն)
  • թիավարություն
  • տուրիստական բազմամրցություն կամ հեռավորություն (տուրիզմի տեխնիկայի հեռավորություն, տուրիստական երթուղիներում խոչընդոտների հաղթահարում)

Ինքնուրույն տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիզմի այս տեսակը ենթադրում է տուրիստների ամբողջական ինքնասպասարկում և ճանապարհորդության հետ կապված հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների ընդունում։ Համարվում է «Պատրաստ ԽՍՀՄ-ի պաշտպանության և համագործակցության համար» համամիութենական սպորտային համալիրի մի մասը։ «Ճանապարհորդությունների միասնական սպորտային դասակարգման» համաձայն՝ այն ունի մի քանի տեսակ[54]

Ցուցանիշներ Բարդության աստիճան
I II III
Տևողությունը օրերով (ոչ պակաս, քան) 6 8 10
Արշավների երկարությունը կմ-ով (ոչ պակաս, քան)
Քայլարշավային 130 160 190
Դահուկային 130 160 200
Լեռնային 100 120 140
Ջրային (լաստերով և նավակներով) 150 175 200

Արկածային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկածային տուրիզմը (անգլ.՝ Adventure travel) ենթադրում է ոչ ստանդարտ տուրերի կազմակերպում, օրինակ՝ այցելություն դեպի գործող հրաբուխներ, կղզիներ, ջրվեժներ, քարանձավներ, աղետի գոտիներ և այլ վայրեր[55], ինչպես նաև սաֆարի (որսորդություն, ձկնորսություն, լուսանկարչություն և այլն), ռաֆտինգ, շուրջերկրյա նավարկություն (յախթինգ), սպելեոտուրիզմ[56]։ Արկածային տուրիզմն ունի մի շարք տեսակներ[57]

  • աղետային (անգլ.՝ Disaster tourism), դեպի բնական (տարերային) և տեխնոգեն աղետների տարածքներ (փրկարար ջոկատների կազմի մեջ)
  • Էթնիկ (անգլ.՝ Ethno tourism), ոչ գիտական նպատակով
    • նոստալգիկ
  • գետտո տուրիզմ (անգլ.՝ Ghetto tourism), բացի վիրտուալ խաղերից, այցելություն մեգապոլիսների քաղաքային անմարդաբնակ շրջաններ, օրինակ՝ ֆավելային (պորտ․ favela - անմարդաբնակ վայրեր) տուրիզմը Լատինական Ամերիկայում)
  • ջունգլի տուրիզմ (անգլ.՝ Jungle tourism), այցելություն տրոպիկական անտառների շրջաններ, կարելի է դիտարկել որպես կանաչ կամ էկոտուրիզմի բաղադրիչ մաս
  • ցամաքային ճամփորդություններ (անգլ.՝ Overlanding), մինչև մի քանի ամիս տևողությամբ երկարաժամկետ ճանապարհորդություններ վերանորոգված բեռնատարներով, ավտոբուսներով և տրանսպորտի այլ միջոցներով
  • մռայլ կամ սև տուրիզմ (անգլ.՝ Dark tourism), այցելություն գերեզմաններ
  • էքստրեմալ տուրիզմ (անգլ.՝ Extreme tourism կամ շոկային (անգլ.՝ Shock tourism), կամավոր հրաժարումը գոյատևման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներից, ճանապարհորդություններ դեպի վտանգավոր վայրեր՝ լեռներ, ջունգլիներ, անապատներ, քարանձավներ, կանյոններ, մասնակցություն վտանգավոր գործողություններին, այցելություն վտանգավոր երկրներ կամ տարածքներ, որտեղ իրականացվում են ռազմական գործողություններ
    • շնաձկային տուրիզմ (անգլ.՝ Shark tourism), որպես էկոտուրիզմի տեսակ՝ շնաձկների պահպանությանը ուշադրություն դարձնելու նպատակով (դիտարկումներ ջրի մեջ իջեցված բաց վանդակներում)
    • բեյսջամփինգ (անգլ.՝ BASE jumping), «թևերի» տեսքով օդապարուկով թռիչքներ ֆիքսված օբյեկտներից` շինություններից, ալեհավաքներից, ծածկված վայրերից, կամուրջներից, ժայռերից
    • բանջի ջամփինգ (տարզանկա, անգլ.՝ Bungee jumping), զվարճանք
    • կայակինգ
    • կայթինգ (օդապարուկի օգնությամբ սահելը ջրի վրայով)
    • ջեթբոաթինգ (արագընթաց մակույկով ընթանալը լող նեղ և քարքարոտ գետերով)
    • զորբինգ (փուչիկի մեջ լեռան վրայից արագ իջնելը)
  • տոլկին տուրիզմ (անգլ.՝ Tolkien tourism), «Մատանիների տիրակալը» գրքի երկրպագուների ճանապարհորդությունները ֆիլմի նկարահանման վայրերով)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Виды и тенденции развития туризма, 2014, էջ 17
  2. 2,0 2,1 2,2 Виды и тенденции развития туризма, 2014, էջ 18
  3. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 19
  4. 4,0 4,1 Виды и тенденции развития туризма, 2014, էջ 26
  5. 5,0 5,1 «International Recommendations for Tourism Statistics 2008» (PDF). unstats.un.org (անգլերեն). Организация Объединённых Наций. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին. - С. 15.
  6. Федеральный закон от 24.11.1996 N 132-ФЗ «Об основах туристской деятельности в Российской Федерации» Արխիվացված 2019-01-27 Wayback Machine // «Собрание законодательства РФ», 02.12.1996, N 49, ст. 5491; (в ред. Федеральных законов от 10.01.2003 N 15-ФЗ, от 22.08.2004 N 122-ФЗ, от 05.02.2007 N 12-ФЗ)
  7. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 20-23
  8. «UNWTO Annual Report 2017». unwto.org (անգլերեն). ЮНВТО. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին. - С. 60.
  9. История российского туризма, 2009, էջ 325
  10. 10,0 10,1 10,2 История российского туризма, 2009, էջ 69
  11. «International Recommendations for Tourism Statistics 2008» (PDF). unwto.org (անգլերեն). Всемирная туристская организация. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին. - С. 17.
  12. История российского туризма, 2009, էջ 319
  13. «Как спланировать путешествие и сэкономить на поездке?». www.russiatourism.ru (ռուսերեն). Федеральное агентство по туризму. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  14. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 23-24
  15. 15,0 15,1 Виды и тенденции развития туризма, 2014, էջ 24
  16. 16,0 16,1 16,2 Виды и тенденции развития туризма, 2014, էջ 25
  17. Литвинов Н.Н. Глобальный аэрокосмический менеджер: кто он?(ռուս.) = Global Manager in Aerospace // Будущее машиностроения России (140 лет высшего технологического образования МГТУ им. Н. Э. Баумана) : Научное издание. Сборник трудов Всероссийской конференции молодых учёных и специалистов. — М.: Московский государственный технический университет имени Н. Э. Баумана, 2008. — С. 318. — ISBN 978-5-7038-3235-6, ББК 34, УДК 62.
  18. «International Recommendations for Tourism Statistics 2008» (PDF). unwto.org (անգլերեն). Всемирная туристская организация. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին. - С. 28.
  19. История российского туризма, 2009, էջ 351
  20. «International Recommendations for Tourism Statistics 2008» (PDF). unwto.org (անգլերեն). Всемирная туристская организация. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին. - С. 42.
  21. 21,0 21,1 Виды и тенденции развития туризма, 2014, էջ 27
  22. Исмаев Д. К. Основные принципы коммерческой работы «Интуриста». — М.: Постоянно действующие курсы Главного управления по иностранному туризму при Совет министров СССР, 1972. — С. 10-14.
  23. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 146-159
  24. Спортивный туризм в СССР и России, 2015, էջ 73
  25. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 172
  26. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 172-175
  27. История российского туризма, 2009, էջ 161
  28. ГАРФ. Ф. 390. 1919-1933 гг.. Оп. 26. Народный комиссариат труда РСФСР (Наркомтруд РСФСР) Д. № 15. Положение о ячейках Всесоюзного добровольного общества пролетарского туризма и экскурсий и циркуляры Ленинского районного совета общества). Л. 1. Всесоюзный исследовательский поход пролетарских туристов. «Обеспечим сырьём станки пятилетки. Изыскание и сбор каучуконосных растений»
  29. ГАРФ. Ф. 390. 1919-1933 гг.. Оп. 26. Народный комиссариат труда РСФСР (Наркомтруд РСФСР) Д. № 15. Положение о ячейках Всесоюзного добровольного общества пролетарского туризма и экскурсий и циркуляры Ленинского районного совета общества). Л. 9. Центральный совет Общества пролетарского туризма и экскурсий. Библиотека пролетарского туриста. «Об участии туристов в подготовке и проведении уборочной компании». Методическое письмо. М.—Л.: ОГИЗ — Физкультура и туризм, 1931
  30. История российского туризма, 2009, էջ 188
  31. История российского туризма, 2009, էջ 330
  32. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 59—66
  33. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 73
  34. «Ростуризм и "Росконгресс" займутся развитием делового туризма в России». interfax.ru (ռուսերեն). Интерфакс. 27.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  35. «В Вологодской области разработали карты по четырем видам туризма». www.russiatourism.ru (ռուսերեն). Федеральное агентство по туризму. 21.06.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  36. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 36-38
  37. Государственный архив Российской Федерации. Фонд Р3316, Оп. 23. Дело 111. «Устав Всесоюзного добровольного общества пролетарского туризма и экскурсий»
  38. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 39-43
  39. «В Екатеринбурге состоялась учредительная конференция Совета по развитию промышленного туризма». www.russiatourism.ru (ռուսերեն). Ростуризм. 11.10.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  40. «На Урале взяли курс на развитие промышленного туризма». www.russiatourism.ru (ռուսերեն). Ростуризм. 07.06.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  41. «Ростуризм и Удмуртская Республика подписали соглашение о создании условий для развития промышленного туризма». www.russiatourism.ru (ռուսերեն). Ростуризм. 16.02.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  42. «Эксперты: «Волгоградская область может стать центром промышленного туризма»». www.russiatourism.ru (ռուսերեն). Ростуризм. 21.11.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  43. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 23
  44. История российского туризма, 2009, էջ 329, 331, 332
  45. 45,0 45,1 История российского туризма, 2009, էջ 332
  46. «Арктический круиз на Северный полюс – эксклюзивный российский турпродукт». www.russiatourism.ru (ռուսերեն). Ростуризм. 14.10.2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  47. «Развитие арктического туризма обсудили на международном уровне». www.russiatourism.ru (ռուսերեն). Ростуризм. 02.09.2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  48. История российского туризма, 2009, էջ 356-357
  49. ««О концепции государственной политики развития курортного дела в Российской Федерации»». base.garant.ru (ռուսերեն). Министерство здравоохранения Российской Федерации. 24.06.2003. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  50. История российского туризма, 2009, էջ 360
  51. История российского туризма, 2009, էջ 336-337
  52. Спортивный туризм в СССР и России, 2015, էջ 5-6
  53. Спортивный туризм в СССР и России, 2015, էջ 351, 355, 357
  54. Штюрмер Ю. А. Краткий справочник туриста / Рецензенты: Мастер спорта СССР по туризму В. Григорьев, Мастер спорта СССР по туризму П. Лукоянов. — 3-тье. — М.: Всесоюзный центральный совет профессиональных союзов Профиздат, 1985. — С. 4-5. — 272 с. — ISBN ББК 75.81
  55. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 22
  56. История российского туризма, 2009, էջ 366
  57. Виды и тенденции развития туризма, 2014, էջ 219-228

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексеев А. А. Спортивный туризм в СССР и России (к истории развития) / Рецензенты: начальник Управления Российского Республиканского Совета по туризму и экскурсиям (до 1989 г.), член Международной Академии туризма Г. Г. Котов; Академик РАЕН, д.т.н., мастер спорта Е. А. Нижниковский. — Санкт-Петербург: ООО «САМ Полиграфист», 2015. — 468 с. — 1000 экз. — ISBN 978-5-00077-281-2.
  • Бабкин А. В. Специальные виды туризма. — 2008.
  • История российского туризма / Под общ. ред. д.пед.н, проф. Т. И. Власовой. — монография. — Санкт-Петербург: Издательство Д.А.Р.К., 2009. — 416 с. — 1000 экз. — ISBN 978-5-98004-030-7.
  • Назаркина В. А., Владыкина Ю. О., Воротникова Е. Ю., Комарова О. С., Малетин С.С., Стребкова Л. Н., Чернышева Т. Л., Штейнгольц Б. И. Виды и тенденции развития туризма / Под общ. ред. Б. И. Штейнгольца. — Новосибирск: Министерство образования и науки Российской Федерации, Новосибирский государственный технический университет, 2014. — 235 с. — ISBN 978-5-7782-2437-7.
  • Тамара Жданова, Дильнара Бикташева, Людмила Гиевая. Менеджмент в туризме.
  • The ICOMOS Charter on Cultural Tourism (Appendix D). 1976. Brussels // Cultural Tourism. Tourism at world heritage cultural sites: the site manager's hand book / Editors-in-Chief: Sita Pieris and P. L. Prematilleke. — Colombo: The ICOMOS International Specialized Committee on Cultural Tourism, 1993. — 132 с. — ISBN 955-613-032-2.