Տոռեվիեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք և մունիցիպալիտետ
Տոռեվիեխա
Torrevieja
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԱլիկանտե
ՇրջանՎեգա Բուխա դել Սեգուրա
Ինքնավար համայնքՎալենսիա
ՔաղաքապետՊեդրո Էռնանդես Մատեո
Մակերես71,44 կմ²
ԲԾՄ7 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա տաք ամառներով
Պաշտոնական լեզուիսպաներեն[1][2]
Խոսվող լեզուներԻսպաներեն
Բնակչություն101 091 մարդ (2010)
ՏեղաբնականունTorrevejense
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ03181
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքtorrevieja.es(իսպ.)
Տոռեվիեխա (Իսպանիա)##
Տոռեվիեխա (Իսպանիա)

Տոռեվիեխա (իսպ.՝ Torrevieja, կատ.՝ Torrevella), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, Ալիկանտե պրովինցիայում[3]։ Վերջինս գտնվում են Վալենսիա ինքնավար համայնքում։ Մունիցիպալիտետը գտնվում է Վեգա Բուխա դել Սեգուրա շրջանում։ Տոռեվիեխան զբաղեցնում է 71,44 կմ² մակերես։ Քաղաքը գտնվում է 13 կմ հեռավորության վրա Guardamar del Segura վարչական միավորից։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Տոռեվիեխայի բնակչությունը կազմել է 100 000 մարդ, որի 46,4 %-ն իսպանացիներ, իսկ 53,6 %-ն՝ այլազգիներ, այդ թվում անգլիացիներ, գերմանացիներ, սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ։ Բնակչության թվով այն 2-րդ մունիցիպալիտետն է պրովինցիայում Ալիկանտեից և Էլչեից հետո։

XIX դարում քաղաքում տեղակայված են եղել միայն մեկ աշտարակ, մի քանի տներ և դիտաշտարակից։ 1802 թվականին այստեղ է տեղափոխվում La Mata ընկերությանը պատկանող աղի գործարանը, որն էլ հանդիսացել է գյուղի, որը գտնվել է տվյալ քաղաքի տարածքում, արագ զարգացման պատճառ։

1820 թվականին Տոռեվիեխան բաժանվել է Օրիուլեայից և դարձել է առանձին վարչաքաղաքական միավոր։

Հեռավորությունն այլ վարչական միավորներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբաներա տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն առավել ակտիվանում և փոփոխվում է ամռանը՝ օգոստոսին, երբ տեղի է ունենում Habanera կոչվող տոնակատարությունը։ Տոնի ռիթմիկ և երաժշտական առանձնահատկությունները հայտնի է Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայով։ Հաբաներա անվանումը տոնին տրվել է ի պատիվ Հավայայի բնակիչների (La Habana)։ Հաբաներան յուրահատուկ ռիթմիկ մեղեդի է, որը XIX դարում հայտնվել է Իսպանիայի հարավային նավահանգիստներում Կուբայից վերադարձող ծովահենների հետ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեվիեխայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 16.2
(61.2)
17.3
(63.1)
19.7
(67.5)
21.6
(70.9)
24.8
(76.6)
28.8
(83.8)
31.7
(89.1)
31.9
(89.4)
29.4
(84.9)
24.7
(76.5)
20.5
(68.9)
14.4
(57.9)
23.42
(74.15)
Միջին օրական °C (°F) 11.1
(52)
12
(54)
14.2
(57.6)
16.3
(61.3)
19.3
(66.7)
23.1
(73.6)
25.8
(78.4)
26.1
(79)
23.8
(74.8)
19.4
(66.9)
15.3
(59.5)
12.5
(54.5)
18.24
(64.86)
Միջին ցածր °C (°F) 6
(43)
6.7
(44.1)
8.7
(47.7)
11
(52)
13.8
(56.8)
17.5
(63.5)
19.9
(67.8)
20.4
(68.7)
18.2
(64.8)
14.2
(57.6)
10.2
(50.4)
7.6
(45.7)
12.85
(55.18)
Տեղումներ մմ (դյույմ) 18
(0.71)
18
(0.71)
19
(0.75)
26
(1.02)
24
(0.94)
13
(0.51)
4
(0.16)
7
(0.28)
30
(1.18)
56
(2.2)
38
(1.5)
31
(1.22)
284
(11.18)
Միջ. անձրևոտ օրեր 13 11 11 9 8 5 3 3 5 9 11 12 100
Միջին օրական արևային ժամ 5 6 6 7 9 9 10 9 7 6 6 5 7.1
Աղբյուր #1: Climate-Data.org[4]
Աղբյուր #2: Weather2Travel անձրևոտ և արևոտ օրերի համար[5]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 1887 1900 1910 1920 1930 1950 1960 1970 1981 1991 1996 2001 2006 2007 2008
6.947 7.708 7.706 8.961 8.885 8.754 8.935 9.234 9.726 12.314 25.891 35.998 58.828 92.037 94.006 101.381

Քաղաքի հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն/ազգանուն Մասնագիտություն
Խոակին Չապապրիետա Քաղաքական գործիչ
Հոկտեմբերի 26, 1871, Տոռեվիեխա - Հոկտեմբերի 15, 1951, Մադրիդ
Ջենիֆեր Կոլինո Մարմնամարզուհի
Հոկտեմբերի 11, 1985, Տոռեվիեխա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Llei 4/1983, de 23 de novembre, d'Ús i Ensenyament del Valencià
  2. Ley 4/1983, de 23 de noviembre, de Uso y Enseñanza del Valenciano
  3. Torrevieja
  4. «Climate: Torrevieja - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6–ին-ին.
  5. «Torrevieja Climate and Weather Averages, Costa Blanca». Weather2Travel. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]