Տեխնոլոգիական թանգարան (Զինսհայմ)
Տեխնոլոգիական թանգարան | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան, ռազմական թանգարան և ավտոմոբիլային թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Sinsheim? |
Հասցե | Museumsplatz, 74889 Sinsheim |
Հիմնադրվել է | 1981 |
Հիմնադիր | Eberhard Layher? |
Կայք | sinsheim.technik-museum.de |
Զինսհայմի տեխնոլոգիական թանգարան (գերմ.՝ Auto- und Technikmuseum Sinsheim), թանգարան Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ քաղաքից ոչ հեռու գտնվող Զինսհայմ քաղաքում[1]։ Թանգարանը բացվել է 1981 թվականին։ Այսօր այնտեղ կա ավելի քան 3000 ցուցանմուշ 50000 մ² տարածքի վրա (որից ցուցադրման տարածքը կազմում է 30000 մետր քառակուսի)։ Թանգարան տարեկան այցելում են ավելի քան մեկ միլիոն այցելուներ, այն բաց է տարվա 365 օրերին։ Թանգարանը միացված է Շպեյերի տեխնոլոգիայի թանգարանին, որտեղ կարելի է հասնել մեքենայով 30 րոպեում։ Թանգարանի տարածքում կա ռեստորան, խորտկարան, խաղահրապարակներ, տեսարժան վայրեր և խանութ, որտեղ կարող եք ձեռք բերել հուշանվերներ, թանգարանի վերաբերող մոդելներ և հատուկ գրականություն։
Հիմնական ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցանմուշների մեծ մասը տրանսպորտային միջոցներ են։ Ցուցադրվում են մանկական վագոնների, հեծանիվների, մոտոցիկլետների, մեքենաների տարբեր տեսակներ (այդ թվում՝ սպորտային), Ֆորմուլա 1-ի մեքենաների, դրեգսթերների և համաշխարհային ռեկորդակիր Blue Flame ավտոմեքենայի օրիգինալ հավաքածուից մինչև զրահամեքենաների ռազմական հավաքածու, ինչպես նաև բազմաթիվ պատմական լոկոմոտիվներ (նայև գոլորշիով աշխատող)[2]։ Հաջորդ հիմնական գրավչություններից են ինքնաթիռները, որոնցից մի քանիսը այցելուները կարող են ուսումնասիրել ներսից։ Թանգարանի կարևոր ու հետաքրքիր ցուցանմուշներից է կոնկորդը և Տու-144-ը։ Կոնկորդը թանգարանին նվիրաբերվել է 2003 թվականին Air France-ի կողմից։ Այժմ Սինսհեյմը միակ վայրն է, որտեղ կարող եք տեսնել այդ երկու գերձայնային մարդատար ինքնաթիռները, որոնք կանգնած են միմյանց կողքին։
Ցուցահանդեսի տաղավարներից բացի թանգարանում գործում է IMAX 3D կինոթատրոն, որի էկրանի չափսերը կազմում է 22×27 մետր[3]։
Ցուցանմուշները ցուցադրվում են ըստ թեմատիկայի, որպեսզի ցանկացած այցելու կարողանա տեսնել դրանք մոտակայքում։ Կան առանձին ցուցանմուշները որոնք ունեն տեղեկատվական թիթեղներ՝ որոնց վրա գրված է ցուցանմուշին վերաբերող կարևոր տվյալներ։ Ցանկության դեպքում այցելուները կարող են պատվիրել էքսկուրսիա թանգարանում՝ որի շրջանակներում մանրամասն ստանում են բացատրություններ։
Ներսից կարող են տեսնել հետևյալ ինքնաթիռները՝ Կոնկորդը[4], Տու-144[5], Junkers Ju 52-ը և Douglas DC-3։ Ուղևորների սրահը զննելուց հետո զբոսանքն ավարտվում է օդաչուի խցիկում, որն այցելուներից առանձնացված է օրգանական ապակիով։
Այլ ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամբողջովին պահպանված շոգեմեքենան կարելի է նաև տեսնել աշխատանքի մեջ, ավտոմատ սարքի մեջ մանրադրամ գցելով։
- 300 Դասական մեքենա
- Mercedes-Benz և Maybach մեքենաների մեծ հավաքածու
- Ամերիկյան մեքենաների հավաքածու սկսած 1950 թվականից
- վաթսունականների բոլոր շեվրոլետները
- Ամերիկյան LaFrance «Brutus» (մրցարշավային մեքենա, թանգարանի սեփական աշխատանքը 1907 թվականի շասսիի վրա 12 մխոցանի 8 սերիայի BMW-VI ինքնաթիռի շարժիչով, 47 լիտր ծավալով)
- 40 մրցարշավային և սպորտային մեքենաներ
- Blue Flame-ը մեքենա, որը 1970 թվականին ցամաքային մեքենաների արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել (1001,452 կմ/ժ)
- Ֆերարիի շատ հայտնի մոդելներ
- 200 մոտոցիկլետ
- 27 լոկոմոտիվ, ներառյալ BR 41 շոգեքարշը
- 60 ինքնաթիռ
- 150 տրակտոր
- բեռնատարներ
- պարային և նվագախմբային երգեհոններ, նվագարաններ
- տանկեր, հրետանի և այլ զինտեխնիկա
- հողմաշարժիչներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музеи техники Зинсхайма и Шпайера (Technik Museen Sinsheim und Speyer: Das große Museumsbuch): 416 стр., 800 иллюстраций, в переплёте, с CD, все тексты на немецком и английском языках, издательство Motorbuchverlag; ISBN 3613305127
- Военная техника в музеях техники Зинсхайма и Шпайера (Militärtechnik - in den Technik Museen Sinsheim und Speyer): 160 стр., 300 иллюстраций, в переплёте, издательство Motorbuch Verlag, 1 издание от 28 февраля 2007; ISBN 3613305771
- Музыкальные автоматы в музее техники Зинсхайма (Musikautomaten im Auto & Technik Museum Sinsheim соответственно Musikautomaten, Moden und Uniformen im Technik Museum Speyer): 192 стр., в переплёте, с Audio-CD, все тексты на немецком и английском языках; ISBN 3980943747
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Listed in Kursbuch der deutschen Museums-Eisenbahnen 2008 (Handbook of German Museum Railways), Verlag Uhle und Kleimann, ISBN 978-3-928959-50-6, serial 208.
- ↑ "Sinsheim Auto Technik Museum – Racing Cars, Classic Cars, WWII Cold War Military, 50's Memorabilia, Trains and Planes". Bargaintraveleurope.com. Retrieved 18 July 2016.
- ↑ Nancy Parode. "Auto und Technik Museum Photo Tour – Tour of Auto und Technik Museum, Sinsheim, Germany". Seniortravel.about.com. Archived from the original on 7 March 2016. Retrieved 18 July 2016.
- ↑ «Concorde F-BVFB». Technik Museum Sinsheim. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Sinsheim Auto Technik Museum – Racing Cars, Classic Cars, WWII Cold War Military, 50's Memorabilia, Trains and Planes». Bargaintraveleurope.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.