Տատյանա Մալինինա
Տատյանա Մալինինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ռուսաստան և Ուզբեկստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 28, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 160 սանտիմետր |
Տատյանա Մալինինա (ռուս.՝ Малинина, Татьяна Валерьевна, հունվարի 28, 1973, Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ուզբեկստանի գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Չորս մայրցամաքների առաջնության առաջին հաղթողը (1999), Գրան-Պրիի եզրափակիչ մրցաշարի հաղթող (1999), Ուզբեկստանի տասակի չեմպիոն (1993-2002)։ Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիկ (2000)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատյանան գեղասահքով սկսել է զբաղվել Նովոսիբիրսկում`հոր`Վալերիի ղեկավարությամբ։ 1988 թվականին տեղափոխվել է Պերվոուրալսկ (Սվերդլովսկի մարզ)` մարզվելու Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ։ Հանդես է եկել միութենական մրցաշարերում, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` ռուսական։ 1993 թվականից ի վեր ներկայացրել է Ուզբեկստանը։ 1994 թվականին սրունքաթաթային ծանր վնասվածք ստանալուց հետո այլևս չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել։
Քանի որ Ուզբեկստանում ոչ մի տարրական պայմաններ չկային մարզվելու համար (սառույց չկար), մինչև 1998 թվականի սկիզբը Տատյանա Մալինինան մարզվել է Պերվոուրալսկում։ 1998 թվականին Իգոր Քսենոֆոնտովի գլխավորությամբ մի խումբ ուզբեկ գեղասահորդներ տեղափոխվեցին Դեյլ Սիթի քաղաք (Վիրջինիա, ԱՄՆ)։ Տատյանայի համար ամենահաջողակ սեզոնը եղել է 1998-1999 թվականներին։ Սկզբում նա նվաճեց NHK Trophy Grand Prix մրցաշարը (1998, Սապորո), իսկ հետո նաև շարքի եզրափակիչը (1999, Սանկտ-Պետերբուրգ), որտեղ էլ պատվանդանի երկրորդ և երրորդ հարթակին էին Աշխարհի ապագա երկու չեմպիոնուհիներ Մարիա Բուտիրսկայան (1999) և Իրինա Սլուցկայան (2002, 2005): Նույն մրցաշրջանում էլ նա դարձավ Չորս մայրցամաքների մրցաշարի հաղթող (1999, Գալիֆաքս) և նվաճեց IV Ասիական ձմեռային օլիմպիական ոսկե մեդալը (1999, Գանգվոն)։
Մարզիչ Իգոր Քսենոֆոնտովի մահից հետո Տատյանա Մալինան մրցումներին սկսեց նախապատրաստվել իր ամուսնու`Ռոման Սկորնյակովի ղեկավարությամբ։ Նա մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերին (2002 թ.), սակայն գրիպպի պատճառով կարճ ծրագրից հետո ստիպված էր դուրս գալ։ Աշխարհի գավաթից հետո, որտեղ նա 15-րդն էր, ավարտեց սիրողական կարիերան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից ամուսնացած է Ռոման Սքորյակովի հետ (նաև`ուզբեկ գեղասահորդ)[2]։ Զույգն ունի որդի` Իլյան (ծնվ.` 2004 թ.) և դուստր` Ելիզավետան (ծնվ.` 2015 թ.): Սպորտային կարիերան ավարտելուց հետո Տատյանան ամուսնու հետ միասին աշխատում են Դեյլ Սիթիում (Վիրջինիա, ԱՄՆ) որպես գեղասահքի մարզիչներ։
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ | 1992–1993 | 1993–1994 | 1994–1995 | 1995–1996 | 1996–1997 | 1997–1998 | 1998–1999 | 1999–2000 | 2000–2001 | 2001–2002 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 8 | WD | ||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 37 | 21 | 22 | 13 | 17 | 14 | 4 | 18 | 13 | 15 |
Չորս մայրցամաքների գեղասահքի առաջնություն | 1 | 7 | 4 | 10 | ||||||
Գեղասահքի Ասիական ձմեռային խաղեր | 2 | 1 | ||||||||
Գեղասահքի Ուզբեկստանի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ | 1 | 5 | 6 | |||||||
Skate America | 5 | |||||||||
Sparkassen Cup | 4 | 3 | 6 | |||||||
NHK Trophy | 10 | 7 | 9 | 8 | 7 | 1 | 3 | 3 | 1 | |
Golden Spin of Zagreb | 1 |
WD — դուրս է եկել մրցումներից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «УП-2704-сон 25.08.2000. О награждении в связи с девятой годовщиной независимости Республики Узбекистан группы работников науки, здравоохранения, культуры, просвещения, средств массовой информации и общественных сфер». lex.uz. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Mittan, Barry (2002 թ․ մարտի 14). «Age is No Limit for Malinina». Golden Skate. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին.