Մարիա Բուտիրսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Բուտիրսկայա
Бутырская Мария.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Мария Викторовна Бутырская
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 28, 1972(1972-06-28)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Ելենա Չայկովսկայա, Վլադիմիր Կոտին և Վիկտոր Կուդրյավցև

Բուտիրսկայա Մարիա Վիկտորովնա (ռուս.՝ Мария Викторовна Буты́рская, հունիսի 28, 1972(1972-06-28)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, սպորտի վաստակավոր վարպետ, կանանց մենասահքում առաջին ռուս աշխարհի չեմպիոնուհին, Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռուսաստանի վեցակի չեմպիոն: Ներկա պահին՝ գեղասահքի մարզիչ:

Կենսագրւթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմուշկների վրա կանգնել է 5 տարեկանում: Սկզբում սպորտով զբաղվել է Մոսկվայի Լենինգրադյան շրջանի «Վիմպել» սպորտային ակումբում: Մարիա Բուտիրսկայայի առաջին մարզիչը նրան համարում էր շատ տաղանդավոր ու աշխատասեր երեխա: Մարիան լավագույնն էր խմբում, հաղթում էր մանկական բոլոր մրցույթներում: Մի քանի տարի հետո մարզիչը գնաց ֆիզարձակուրդ, և Մարիան հայտնվեց մի մարզիչի խմբում, ում հետ նորմալ հարաբերություններ չստացվեցին: Մարիայի պնդմամբ նա ծաղրում էր իրեն և ասում, որ աղջիկը հեռանկար չունի և ի վերջո մարզիչի պնդմամբ նրան հեռացրին ԲԿՄԱ-ի գեղասահքի դպրոցից: Մարիան չսահեց մի քանի ամիս, կորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ և ավելորդ քաշ հավաքեց: Երբ այդ մասին իմացավ առաջին մարզիչը, նա համոզեց իր սիրելի աշակերտուհուն շարունակել սահել և կազմակերպեց նրա մարզումները Վլադիմիր Կովալյովի խմբում, իսկ 1991 թվականին Մարիան սկսեց մարզվել հայտնի մարզիչ Վիկտոր Կուդրյավցևի մոտ: Նա ասում է, որ սահելու հրաշալի տեխնիկայի և թռիչքների կատարման համար պարտական է Վիկտոր Նիկոլաևիչին: Սակայն հաջողությունների հասնելուն օգնել է համագործակցությունը խորհրդային մարզիչ Ելենա Չայկովսկայայի հետ: Մարիայի կարծիքով հենց Ելենա Անատոլևնան է օգնել իրեն ձեռք բերել վստահություն և հավատալ, որ ինքը կարող է դառնալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև գտնել իր սեփական «բալետային» ոճը: Մարիայի ծրագրերը տարբերվում էին դասական երաժշտության հաճախակի օգտագործմամբ:

1999 թվականի աշխարհի չեմպիոնատում Մարիան ոսկե մեդալ հաղթեց՝ այս մրցաշարում դնելով Ռուսաստանի հաղթանակի վերջնական ակորդը (չորս ոսկե մեդալներից չորսը): Նա դարձավ հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ աշխարհի առաջին չեմպիոնը: Այդ նույն մրցաշրջանում Բուտիրսկայան 1998-1999 թթ. Գրան-Պրիի եզրափակիչում երկրորդն էր, նրան հաղթել էր Ուզբեկստանից Տատյանա Մալինան:

Ավարտեց իր մարզական կարիերան 2003 թվականին: Սառցե շոուներին մասնակցությունը քիչ էր. Մարիան ասում է, որ երբեք չի սիրել հանդես գալ ցուցադրական ծրագրերին. ավարտելով մրցելը՝ նա միշտ էլ սիրել է մրցել: Այդ ժամանակվանից նա զբաղվում է մարզչական գործունեությամբ, մասնավորապես փոքր երեխաների մարզմամբ[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 2006 թվականի օգոստոսի 11-ին՝ հոկեյիստ Վադիմ Խոմիցկու հետ: 2007 թվականի ապրիլի 17-ին ծնվել է որդին՝ Վլադիսլավը, 2009 թվականի հունիսի 3 -ին՝ աղջիկը՝ Ալեքսանդրան[4], իսկ 2017 թվականի մայիսին՝ Գորդեյ որդին[5]:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/Մրցաշրջաններ 1991—92 1992—93 1993—94 1994—95 1995—96 1996—97 1997—98 1998—99 1999—00 2000—01 2001—02
Ձմեռային օլիմպիական խաղեր 4 6
Աշխարհի չեմպիոնատ 29 4 5 3 1 3 4
Եվրոպայի չեմպիոնատ 5 4 7 3 4 1 1 2 2 1
Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի չեմպիոնատ 3 1 2 1 1 1 1 1 2 3 2
Գրան-Պրի եզրափակիչներ 7 4 3 2 3 4 4
Ամերիկայի չմուշկ 10 1
Կանադայի չմուշկ 2
Սպարկասսենայի գավաթ 2 1 1 1
Trophée Eric Bompard|Trophee Lalique 2 1 1 1 1
NHK Trophy 5 5 1 2 1 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]