Տապակած կանաչ լոլիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տապակած կանաչ լոլիկներ
անգլ.՝ Fried Green Tomatoes
Երկիր ԱՄՆ
Ժանրիգական բադի մուվի, միստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմառասիզմ, ընկերություն և լեսբիականություն
ՀիմքՏապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում
Թվականդեկտեմբերի 27, 1991, սեպտեմբերի 3, 1992[1] և օգոստոսի 14, 1992
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Էվնետ[2][3][4]
ՊրոդյուսերNorman Lear?
Սցենարի հեղինակՖենի Ֆլեգ և Carol Sobieski?
ԴերակատարներՔեթի Բեյթս[3][5][4], Ջեսիկա Տենդի[5][4], Mary Stuart Masterson?[3][5][4], Մարի-Լուիզ Փարքեր[3][5][4], Սիսելի Թայսոն[5], Քրիս Օ'Դոննել[5], Ռիչարդ Ռիլի[5], Նիկ Սիրսի[5], Լուիս Սմիթ[5], Գրեյս Զաբրիսկի[5], Stan Shaw?[5], Դեննի Նելսոն[5], Գեյլարդ Սարթեյն[5], Ռեյնոր Շայնի[5], ԼաՏանյա Ռիչարդսոն[6], Ֆենի Ֆլեգ[6], Թիմոթի Սքոթ[6], Constance Shulman?[6] և Գերի Բասարաբա
ՕպերատորՋեֆրի Սիմփսոն
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժԴեբրա Նիլ-Ֆիշեր
Պատմվածքի վայրԱլաբամա
Նկարահանման վայրԱլաբամա և Ջորջիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն130 րոպե

Տապակած կանաչ լոլիկներ (անգլ.՝ Fried Green Tomatoes), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ ըստ Ֆեննի Ֆլեգի «Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում» վեպի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմություն է կանացի ընկերության մասին։ Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հարավում։ Էվելինը կլիմաքսի շեմին գտնվող կոմպլեքսավորված անհաջողակ է, որը գալիս է հիվանդանոց` սկեսուրին այցելության, և ծանոթանում է հմայիչ ու կենսուրախ տարեց կնոջ` Նիննիի հետ։ Ոգեշնչվելով մի ժամանակ միասին «Կիսակայարան» սրճարանն աշխատացնող Իջի Թրեդգուդի և Ռութ Ջեմիսոնի ընկերության մասին պատմությունով` Էվելինն սկսում է մտորել սեփական կյանքի մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեթի Բեյթս` Էվելին Քոուչ
  • Մերի Ստյուարտ Մատերսոն` Իջի
  • Մերի Լուիզ Փարքեր` Ռութ
  • Ջեսիկա Տենդի` Նիննի
  • Սիսելի Թայսոն` Սիփսի
  • Քրիս Օ'Դոննել` Բադդի
  • Նիք Սիրսի` Ֆրենկ Բեննետ
  • Սթեն Շոու` Մեծ Ջորջ
  • Գրեյս Զաբրիսկի` Էվա Բեյթս
  • Գիլլարդ Սերթեյն` Էդ Քոուչ

Տարբերություններ վեպի և ֆիլմի միջև, քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն գրքի` ֆիլմում չեն ցուցադրվում Ռութի և Իջիի ակնհայտ ռոմանտիկ զգացմունքները[7]` նրանց միջև հարաբերությունները երկիմաստ թողնելով[8]։ Ֆիլմի DVD թողարկման մեջ, աուդիոմեկնաբանություններում ռեժիսորը խոստովանում է և դա նշում, որ այն տեսարանը, որտեղ Ռութն ու Իջին խաղալով կռվում են խոհանոցում, ի սկզբանե մտածված է եղել որպես սիրով զբաղվելու սիմվոլ։ Ռոջեր Էբերթը իր ակնարկում ևս ասում է, որ ակնհայտ է, որ Իջին լեսբուհի է, չնայած մենք որոշակիորեն չգիտենք, թե դա որքան հստակ է դա գիտակցում Ռութը[9]։

Չնայած վեպից այս շեղմանը` ֆիլմն արժանացել է GLAAD Media Awards մրցանակի` որպես ակնառու ֆիլմ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արաժանացել է հետևյալ մրցանակներին[10].

Награды
Փառատոն/ Մրցանակ Տարի Պարգև Անվանակարգ Հաղթող
Casting Society of America 1992 Artios Գեղարվեստական ֆիլմի լավագույն քասթինգ Դեյվ Ռուբին
BMI Film & TV Awards 1993 BMI Film Music Award Թոմաս Նյուման
GLAAD Media Awards 1992 GLAAD Media Award Ականավոր ֆիլմ Տապակած կանաչ լոլիկներ
Retirement Research Foundation 1992 Wise Owl Award Television and Theatrical Film Fiction Տապակած կանաչ լոլիկներ
USC Scripter Award 1992 USC Scripter Award Ֆեննի Ֆլեգ
Քարոլ Սոբեսկի
Young Artist Awards 1993 Young Artist Award Best Young Actress Under Ten in a Motion Picture Նենսի Մուր Էթչիսոն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը կինովարձույթի պատմության մեջ մնացել է որպես 1990-ականների սկզբների ռեկորդակիր` ծախսի դիմաց ստացած շահույթով։ Ներդրված մեկ դոլարի դիմաց պրոդյուսերներն ստացել են քսան դոլար շահույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3198 (գերմ.)
  2. http://www.imdb.com/title/tt0101921/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/smazone-zielone-pomidory
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=7704.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0101921/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Harry M. Brenshoff and Sean Griffin Queer images : a history of gay and lesbian film in America. — USA: Rowman & Littlefield Publishers, Inc., 2006. — С. 251. — 321 с. — ISBN 0-7425-1971-6
  8. Naomi R. Rockler (2001 թ․ մարտի 22). «A Wall on the Lesbian Continuum: Polysemy and Fried Green Tomatoes». Women's Studies in Communication (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  9. Roger Ebert (1992 թ․ հունվարի 10). «Reviews: Fried Green Tomatoes» (անգլերեն). Chicago Sun-Times, Sun-Times Media Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  10. «Awards for Fried Green Tomatoes на сайте Internet Movie Database» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]