Jump to content

Տանգերանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանգերանգ
Դրոշ Զինանշան


Bhakti Karya Adhi Kerta Rahardja
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ՀամայնքԲանտեն[1]
Ներքին բաժանումTangerang?[2], Batuceper?[2], Cipondoh?[2], Ciledug?[2], Cibodas?[2], Neglasari?[2], Pinang?[2], Karang Tengah?[2], Periuk?[2], Karawaci?[2], Jatiuwung?[2], Benda?[2] և Larangan?[2]
Հիմնադրված էփետրվարի 28, 1993 թ.
Մակերես164,54 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն2 237 006 մարդ (2019)[3]
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ021
Պաշտոնական կայքtangerangkota.go.id
Տանգերանգ (Ինդոնեզիա)##
Տանգերանգ (Ինդոնեզիա)

Տանգերանգ (ինդոն.՝ Kota Tangerang), Ինդոնեզիայի Բանտեն նահանգի միլիոնանոց քաղաքներից մեկը։ Կոորդինատներն են՝ 6°10′42″ հվ. լ. 106°37′55″ ավ. ե.HGЯO, գտնվում է աշխարհի ամենախտաբնակ կղզի Ճավայի հյուսիս-արևմուտքում։ Քաղաքը Ջակարտայի քաղաք-արբանյակն է, շատ բնակիչներ աշխատում են Ինդոնեզիայի մայրաքաղաքում։ Ջաբոտաբեկ շրջանի երրորդ ամենամեծ քաղաքն է՝ Ջակարտայից և Բեքասիից հետո։ Քաղաքում կա միջազգային օդանավակայան։

Ըստ 2005 թվականի տվյալների՝ տարածքը կազմում է 164,54 կմ2, իսկ բնակչությունը՝ 1 488 666 մարդ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակարտայի և Տանգերանգի միջև 20 կմ հեռավորություն է։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանվում է 6 շրջաննեերի՝ Տանգերանգ, Բատուցեպեր, Բենդա, Ջատիյունգ, Ցիպոնդոհ, Ցիլեդուգ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգերանգում է գտնվում ինդոնեզական ազգային ավիագծերի գլխադասային գրասենյակը[4]։ 2008 թվականին քաղաքի կառավարությունը կառուցում է Ա1 Գրան-պրի մայրուղին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգերանգում գտնվում է ավելի քան 1000 գործարան[5]։

Քաղաքի միջով անցնում է ավտոստրադա․ Ջակարտա-Մերակ վճարովի ճանապարհը, որը միացնում է Ջակարտան Մերաքին։ Որպես Ջակարտայի քաղաք-արբանյակ, Տանգերանգը հայտնի է իր խիտ ճանապարհային երթևեկությամբ։ Խցանումները սովորական երևույթ են Ջակարտայի և Տանգերանգի միջև ճանապարհներին։

Գործում է ավտոբուսային ցանց, ինչպես նաև KRL Jabotabek արագընթաց տրանսպորտը։ Ջաբոտաբեք բառը առաջացել է Ջակարտա, Բոգոր, Տանգերանգ և Բեքասի քաղաքների անվանումների առաջին տառերից։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանգերանգ» հոդվածին։