Վսեվոլոդ Բոբրով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ БобровՎսեվոլոդ Բոբրով
ռուս.՝ Всеволод БобровՔաղաքացիությունը ԽՍՀՄ Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1922[1] Ծննդավայր Մորշանսկ, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] Մահվան ամսաթիվ հուլիսի 1, 1979 (56 տարեկան) Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ Հասակ 178 սանտիմետր Քաշ 79 կիլոգրամ Դիրք հարձակվող, winger և forward
Վսեվոլոդ Միխայլովիչ Բոբրով (ռուս.՝ Все́волод Миха́йлович Бобро́в. դեկտեմբերի 1, 1922[1], Մորշանսկ, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] - հուլիսի 1, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մարզիկ (ֆուտբոլ, գնդակով հոկեյ, տափօղակով հոկեյ) և մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1948)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1967)։ Միակ մարզիկն է, որ մասնակցել և՛ ամառային (1952), և՛ ձմեռային (1956) օլիմպիական խաղերի, ընդ որում՝ երկու դեպքում էլ հանդես է եկել որպես ազգային հավաքականի ավագ։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 1-ին Տամբովի նահանգի Մորշանսկ փոքրիկ քաղաքում։ 3 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լենինգրադի մարզի առողջարանային քաղաք Սեստրորեցկ, որտեղ ապրել են մինչև 1941 թվականը։ Հենց Սեստրորեցկում էլ տղան առաջին քայլերն է կատարել ֆուտբոլի ու հոկեյի ասպարեզներում։
Բոբրովը՝ որպես ֆուտբոլիստ, աչքի էր ընկնում հիանալի վազքով, մեծ արդյունավետությամբ։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացնելով 114 հանդիպում՝ խփել է 99 գոլ։ 1967 թվականին նրան ընդգրկել են վերջին 50 տարվա խորհրդանշական ԽՍՀՄ ազգային հավաքականում։ Բոբրովը համարվում է բոլոր ժամանակների ամենատաղանդավոր խորհրդային մարզիկներից մեկը թե՛ ֆուտբոլի և թե՛ հոկեյի ասպարեզում[2]։
Որոշ ժամանակ Վսեվոլոդ Բոբրովին մարզել է հոկեյի բնագավառի ուկրաինացի հայտնի մարզիկ և մարզիչ Միրոն Տրուշը։ Հենց նա է սովորեցրել ռուս հոկեյիստին կատարել այն հայտնի նետումը, որը հետագայում կոչվել է «Բոբրովի հնարք». դրա իրականացման ժամանակ հոկեյիստը շրջանցում է դարպասը թիկունքից ու հետո նետում է տափօղակը։
Յուրահատուկ մարզիկ էր. խաղացել է ինչպես ֆուտբոլի, այնպես էլ հոկեյի ԽՍՀՄ թիմերում ու հավաքականներում։ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում նա անցկացրել է ընդամենը 3 խաղ, սակայն դարձել է 5 գոլի հեղինակ։ Տափօղակով հոկեյում նա դարձել է ազգային հավաքականի առաջատարը, բազմիցս հռչակվել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն (4)՝ 1946, 1947, 1948, 1953 թթ.
- Արծաթե մեդալակիր (2)։ 1945, 1949 թթ.
- ԽՍՀՄ գավաթակիր. (2) 1945, 1948 թթ.
Տափօղակով հոկեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող.
- ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն (7)՝ 1948, 1949, 1950, 1951, 1952, 1955, 1956 թթ.
- Արծաթե մեդալակիր (3)՝ 1947, 1954, 1957 թթ.
- 1956 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն
- Աշխարհի առաջնություններ.
- Չեմպիոն (2)։ 1954, 1956 թթ.
- Արծաթե մեդալակիր (2)։ 1955, 1957 թթ.
- Եվրոպայի առաջնություններ.
- Չեմպիոն (3)։ 1954, 1955, 1956 թթ.
- Արծաթե մեդալակիր (1)։ 1957 թ
- Բոբրովը ԽՍՀՄ կառավարական բարձրագույն պարգևով՝ Լենինի շքանշանով պարգևատրված առաջին հոկեյիստն էր (1957)։
Որպես մարզիչ.
- ԽՍՀՄ առաջնություններ. չեմպիոն (1)՝ 1967թ. Մոսկվայի «Սպարտակ».
- Արծաթե մեդալակիր (2)՝ 1965 և 1966 թթ.
- Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ.
- Չեմպիոն (2)։ 1973, 1974 թթ.
- Արծաթե մեդալակիր (1)։ 1972 թ
Գնդակով հոկեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ գավաթ (1)
Ֆուտբոլային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան Թիմ Լիգա Գավաթ Հավաքական Ընդամենը Խ Գ Խ Գ Խ Գ Խ Գ 1945 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 21 24 5 6 — — 26 30 1946 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 8 8 2 1 — — 10 9 1947 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 19 14 4 4 — — 23 18 1948 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 17 23 6 5 — — 23 28 1949 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 14 11 3 2 — — 17 13 1950 թ Ռազմաօդային ուժերի թիմ 14 7 — — — — 14 7 1951 թ Ռազմաօդային ուժերի թիմ 9 5 1 2 — — 10 7 1952 թ Ռազմաօդային ուժերի թիմ 9 2 1 2 3 5 13 9 1953 թ Սպարտակ Մ 4 3 — — — — 4 3 Ընդամենը 115 97 22 22 3 5 140 124 Հոկեյի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան Թիմ Լիգա Գավաթ Հավաքական Ընդամենը Խ Գ Խ Գ Խ Գ Խ Գ 1946/47 թթ ԲԿՄԱ (հոկեյի թիմ) 3 — — — — 3 1947/48 թթ ԲԿՄԱ 52 — — — — 52 1948/49 թթ ԲԿՄԱ 27 — — — — 27 1949/50 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 36 — — — — 36 1950/51 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 42 13 — — 55 1951/52 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 37 13 — — 50 1952/53 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 0 0 — — 0 1953/54 թթ CBRA 15 5 13 23 43 1954/55 թթ CSK MO 25 0 14 14 39 1955/56 թթ CSK MO 0 0 15 22 22 1956/57 թթ CSK MO 17 — — 17 35 52 Ընդամենը 254 31 59 94 379 թ Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ մարզիկի են անվանվել 18321 Բոբրով աստերոիդը, ինչպես նաև թիկունքային ապահովման No. 881 նավը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бобров Всеволод Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Manuel Veth (2018 թ․ հունվարի 30). «Vsevolod Bobrov – The Individual Within the Collective». Futbolgrad.com. Արխիվացված է օրիգինալից 2023-03-21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմ» կայքում [Արխիվացված 2014 թվականի փետրվարի 22-ին Wayback Machine- ում:]
- Տեղեկություն Բոբրովի մասին [Արխիվացված նոյեմբերի 17, 2011, Wayback Machine- ում:]
- Բոբրովի կենսագրությունը [Արխիվացված 2012 թվականի փետրվարի 3-ին Wayback Machine- ում]
- «Վսևոլոդ Բոբրով».
- Бобров Всеволод Михайлович
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսեվոլոդ Բոբրով» հոդվածին։ Թեմատիկ կայքերElite Prospects (խաղացող) · Elite Prospects (մարզիչ) · eu-football.info (խաղացող) · Eurohockey.com · FootballDatabase.eu · FootballFacts.ru · hockeyDB · National Football Teams.com · Olympic Channel · Transfermarkt (խաղացող) · Transfermarkt (մարզիչ) · ՄՕԿ · Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական · ՖԻՖԱ · Find A GraveԲառարաններ և հանրագիտարաններ GND: 1190683490 · ISNI: 0000000140393281 · LCCN: n00108585 · LNB: 000170904 · NKC: jn20000700192 · VIAF: 182641247 · WorldCat VIAF: 182641247- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Бобров
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հուլիսի 1 մահեր
- 1979 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- Խորհրդային հոկեյիստներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ